ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ընկերություններին անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր կտրամադրի

06.04.2020, 18:28
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է  ընկերություններին անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր տրամադրել
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ընկերություններին անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը՝ տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով, պատրաստ է ընկերություններին տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր։

«Պալատը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պատրաստակամություն է հայտնում դիտարկել ընկերությունների հայտերը և պահանջներին համապատասխանելու դեպքում հնարավորինս արագ տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր այն ընկերություններին, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված չեն կարողացել կատարել միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները»,- ասվում է պալատի մամուլի հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"
Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հավաստագրերի տրման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ ՀՀ ԱԱՊ-ի պաշտոնական կայքում հետևյալ
հղումով։

Հիշեցնենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Ապրիլի 6-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 833 հաստատված դեպք։ Բուժվել է 62 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ, բացասական թեստերը` 4096, 8 մարդ, ցավոք, մահացել է։ -0-