ԵՄ-ն 51 մլն. եվրո կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
02.04.2020,
21:15
Եվրոպական միությունը 51 մլն. եվրո կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Եվրոպական միությունը 51 մլն. եվրո կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցչության Facebook-յան էջում։
«Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է, եր այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:
«Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եվրամիությունն, ընդհանուր առմամբ, 140 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային կորոնավիրուսի դեմ պայքարի համար :
Նշենք, որ ապրիլի 2–ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։

Загружается новость ... "Лево"

Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 5 մարդ։-0-