572.14
6.66
485.32
+32
Եղանակը Երևանում
Հայ

COVID-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի շահառո՞ւ եք, թե` ոչ. նոր գործարկված կայքը կօգնի պարզել

14:33
07 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ, այս հարցը կօգնի պարզել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած նոր կայքը: 


Այս մասին նշվում է նախարարության Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Գործարկվել է http://online.ssa.am/ կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ»,- նշվում է հայտարարության մեջ:

Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:

«Նշենք, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից նաև նշում են, որ «Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:

Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 7–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 853 դեպք։ Առողջացել է 87 պացիենտ: Փաստացի բուժվողների թիվը՝ 758, բացասական թեստերի թիվը 4287 է: Մահացել է, ցավոք, 8 մարդ: -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:00
11 Օգոստոսի 2020
Շտապ վարկ է հարկավոր, սակայն ինչպե՞ս դա անել առանց տնից դուրս գալու
Պատմում ենք` ինչպես կարելի է վարկ վերցնել, եթե ժամանակ չունեք, որպեսզի անձամբ հավաքեք փաստաթղթերն ու վազվզեք ատյաններով։ Կարելի՞ է, արդյոք, ձևակերպել վարկային պայմանագիր` առանց տնից դուրս գալու
13:43
10 Օգոստոսի 2020
«Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ տուգանք է կիրառվել շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար
ՏՄՊՊՀ-ն տուգանք է կիրառել «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար
19:45
08 Օգոստոսի 2020
Կասյանի գյուղմթերքի տոնավաճառը վերաբացվել է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում (ՖՈՏՈ)
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը․ ՖՈՏՈ
14:35
07 Օգոստոսի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել  է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները
15:03
04 Օգոստոսի 2020
Կասյանից Դալմա․ Ֆերմերներին նոր տարածք է առաջարկվել Կասյանի նախկին շուկայի փոխարեն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կասյանի նախկին շուկայի փոխարեն ֆերմերներին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ «Դալմա» ա/կ հարակից տարածքում՝ անվճար հիմունքներով
13:15
04 Օգոստոսի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում
ՎՏԲ-Հայաստան Բանկըև RenaultArmenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով
13:14
03 Օգոստոսի 2020
«Սիթի» ՍՊՆ–ն տուգանվել է 17,6 մլն դրամով, «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ–ն նախազգուշացվել է
«Սիթի» ՍՊՆ–ն տուգանվել է 17,6 մլն դրամով, «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ–ն նախազգուշացվել է
12:45
03 Օգոստոսի 2020
21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ. ՊԵԿ–ն ամփոփում է
21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ. ՊԵԿ–ն ամփոփում է
14:35
31 Հուլիսի 2020
Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից
ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնն այսօր բացել է իր դռները հաճախորդների համար
23:34
30 Հուլիսի 2020
Հայկական ապրանքները վերադարձել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» խանութների ցանց (ՖՈՏՈ)
Հայկական ապրանքները վերադարձել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» խանութների ցանց. ՖՈՏՈ
15:58
30 Հուլիսի 2020
Պետությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներիկոմունալ վճարումները (ՎԻԴԵՈ)
Պետությունը կփոխհատուցի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներիկոմունալ վճարումները. ՎԻԴԵՈ
15:59
25 Հուլիսի 2020
ԱՆ-ն նշել է, թե որքան գումար է ծախսվել COVID-19-ի դեմ պայքարում
ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում իրականացված փաստացի ծախսերի մասով