436.74
4.42
403.98
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկն իր աշխատակիցների մեծ մասի համար սահմանել է տնային ռեժիմ` պահպանելով վարձատրության չափը 100 տոկոսով

16:03
19 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Անվտանգության նկատառումներից ելնելով և գործարար ակտիվության նվազման արդյունքում Ամերիաբանկի աշխատողների ավելի քան 50%-ը աշխատանքի չեն գալիս, սակայն վարձատրվում են ամբողջությամբ: Այս մասին հայտնում է բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

«Թեև ունեինք հարկադրված պարապուրդ հայտարարելու և աշխատանքի մասնակի վարձատրության հնարավորություն, որոշեցինք աշխատավարձը վճարել ամբողջությամբ` պահպանելով նաև աշխատակիցներին հասանելիք արձակուրդային օրերն ամբողջությամբ»,- նշել է նա։

Խոսելով այն մասին, թե իչն քայլեր է ձեռնարկում բանկը իր աշխատողների առողջությունը պաշտպանելու համար՝ Հանեսյանն ասել է, որ թիմում առողջ և դրական մթնոլորտի պահպանումը մեր բիզնեսի շատ կարևորբաղադրիչն ու արժեքն է:

«Աշխատողների և հաճախորդների անվտանգության և առողջության պաշտպանության շրջանակներում մենք շարունակաբար ախտահանում ենք բոլոր տարածքները և ակտիվորեն պահպանում ենք հիգիենայի կանոնները: Մեր աշխատողների անվտանգությունն ու առողջությունն առաջնային կարևորություն ունեն մեր գործունեության համար: Բոլոր հանդիպումները, դասընթացները և աշխատանքի ընդունման նպատակով կազմակերպվող հարցազրույցներն անցկացվում են հեռահար եղանակով: Աշխատանքային սենյակները մշտապես ախտահանվում և օդափոխվում են, աշխատակիցներին ամեն օր տրամադրվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող միջոցներ»,- ասել է նա։

Բանկի գլխավոր տնօրենը նշել է նաև, որ խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից և հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար, իրենք որոշել են ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը «վարկային արձակուրդ» տրամադրել:

«Նշված ժամանակահատվածում նրանք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վր»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի հետագա վեց ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
«Նշեմ, որ բանկը ստանձնել է բոլոր ծախսերը, և վերաբաշխված գումարների վրա տոկոսներ չեն հաշվեգրվելու»,- ընդգծել է Հանեսյանը։

Բանկի գլխավոև տնօրենի խոսքով՝ Ամերիաբանկն անհատական մոտեցում է ցուցաբերում նաև խոցելի դրության մեջ հայտնված` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի ընկերություններին:

«Սկսած ս.թ. մարտի 16-ից, նրանք կարող են հետաձգել իրենց վարկերի մայր գումարների մարումները 3-6 ամսով: Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի վարկի մնացած ամիսների վրա»,- նշել է նա։

Նշելով, որ պայմանավորված խոշոր առևտրի կենտրոնների աշխատանքի դադարեցման հանգամանքով, բանկը ստիպված է եղել փակել այդ առևտրային կետերում գործող մասնաճյուղերը: Մնացած բոլոր մասնաճյուղերն աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով:
«Եվ, հանդիսանալով որպես թվային բանկինգի ուղղությամբ զարգացած բանկ, մեր հաճախորդներին առաջարկում ենք առցանցծառայությունների լայն տեսականի: Մենք ընդառաջեցինք մեր հաճախորդներին և անվճար դարձրեցինք այդ ծառայությունները»,- նշել է Ամերիաբանկի տնօրենը։

«Ուրախ ենք, որ բոլորիս համար առաջացած ծանր իրավիճակում մեր աշխատողներն ակտիվորեն նպաստում են բիզնեսի շարունակականությանապահովմանը, և ստեղծված բոլոր աշխատանքային խմբերը գործում են օպերատիվ և դինամիկ ռեժիմով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ այս դժվարին ժամանակահատվածում նրանց միասնական և անձնուրաց աշխատանքի համար: Համոզված եմ, որ համախմբվածության շնորհիվ միայն մեր ժողովուրդին կհաջողվի հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջացրել են ամբողջ աշխարհում կորոնավիրուսիպանդեմիայի պատճառով»,- ասել է Հանեսյանը՝ EADaily-ին տված հարցազրույցում։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով; 
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել