437.67
4.35
404.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

7 պատճառ Ucom պարտատոմսեր գնելու համար

12:51
06 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մարդկանց բնորոշ է մինչև կյանքի վերջ տարբեր նպատակներով խնայողություններ կատարել։ Ով խնայում է երեխաների կրթության համար, ով` արձակուրդի, ով` բնակարան կամ ավտոմեքենա գնելու։ Սովորաբար սեփական միջոցները պահելու և բազմապատկելու համար մեր քաղաքացիները բանկային ավանդներ են նախընտրում։ Եվ դա հասկանալի է, քանի որ, բացի բանկային դեպոզիտից, այսօր շատ դժվար է գտնել միջոցներ ներդնելու երաշխավորված ձև, թեև այն գոյություն ունի։ Ucom հայկական հեռահաղորդակցային ըմկերությունն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում գնել ընկերութւյան պարտատոմսեր և կայուն եկամուտ ապահովել։

Մեր բազմաթիվ քաղաքացիները շրջանցում են ֆոնդային շուկան, քանի որ բորսայում առուվաճառքը պրոֆեսիոնալների գործ են համարում։ Նաև կարծիք կա, թե սովորական մարդու համար ֆոնդային շուկայում արժեթղթեր գնելը սնանկացման ուղիղ ճանապարհ է։ Որոշակի ռիսկեր, իհարկե, կան, բայց գոյություն ունեն նաև միջոցներ ներդնելու հուսալի գործիքներ, որոնք հատուկ գիտելիքներ, փորձ և հմտություններ չեն պահանջում` դրանց թվում` պարտատոմսերը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 7 պատճառ, թե ինչու է պետք գնել UCOM պարտատոմսեր, և ինչով են դրանք ավելի շահավետ սովորական դեպոզիտներից։

1. Դեպոզիտներից ավելի բարձր տոկոսադրույքի պատճառով

Ucom блокнот

Ucom պարտատոմսերում ներդնելն ավելի շահավետ է, քան պարզապես միջոցները բանկում դնել, ավելի բարձր տոկոսադրույքների պատճառով։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, մինչև մեկ տարվա դրամային ավանդի միջին տոկոսադրույքը 2019 թվականի ապրիլին կազմել է 8.85 տոկոս, իսկ դոլարային ավանդինը` 3.10 տոկոս։ Միաժամանակ, դրամով Ucom–ի պարտատոմսերից ներդրվելու եկամտաբերությունը կազմում է 11 տոկոս, այսինքն, 2.15 տոկոսային կետով ավելի բարձր, իսկ Ucom–ը դոլարով առաջարկում է 7.5 տոկոսի տոկոսադրույք, ինչը 4.4 տոկոսային կետով բարձր է, քան ձեզ կառաջարկի բանկը։ Փաստորեն, կարևոր չէ, թե ինչ արժույթով են կատարվում ներդրումները, ամեն դեպքում դուք շահած դուրս կգաք, եթե այդ միջոցները ներդնեք ընկերության պարտատոմսերում։ Ո՞րն թաքնված վտանգը։ Պարզապես UCOM–ը ցանկանում է փոխշահավետ գործակցություն հաստատել ընկերության նկատմամբ բաժանորդների վստահության հաշվին։

2. Պայմանագրի վաղաժամկետ ընդհատման դեպքում կորուստներ չկան

Ucom блокнот

Ձևակերպելով դեպոզիտի պայմանագիրը բանկում` մենք համաձայնում ենք մեր փողերը հանձնել փաստաթղթում նշված ժամկետով։ Բայց եթե պետք է ժամանակից շուտ հանել գումարը, իսկ դա նշված չէ պայմանագրում, մենք կարող ենք տարվա տոկոսներ կորցնել, իսկ որոշ բանկերում մեզ նաև կարող են տուգանել։ Պարտատոմսերի դեպքում այսպիսի բան տեղի չի ունենա։ Ձեզ պարզապես պետք է դիմել կամ Ucom, կամ «Արմենբրոկ» ԲԲԸ, որը զբաղվել է պարտատոմսերի տեղաբաշխմամբ, և նրանք կվերադարձնեն փողերը։ Եվ մի մոռացեք, որ դուք տոկոսներ չեք կորցնում, քանի որ եռամսյակը մեկ արդեն ստացել եք դրանք։

3. Պարտատոմսերի հաշվին կարելի է վաստակել ոչ միայն տոկոսների միջոցով

Ucom блокнот

Եթե դուք ներդնեք պարտատոմսերում և հետևեք շուկայի զարգացմանը, ապա չի բացառվում, որ կկարողանաք դրա հաշվին ավելի վաստակել, քան տոկոսների հաշվին։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Արժեթղթերը նախատեսված ժամկետում տեղաբաշխվելուց հետո կարող են շրջանառվել երկրորդային շուկայում։ Դա նշանակում է, որ նա, ով չի հասցրել դրանք ձեռք բերել, կարող է գնել պարտատոմսերը նույն կամ ավելի թանկ գնով նրանցից, ովքեր դրանք ձեռք է բերել և ինչ–ինչ պատճառներով որոշել է վաճառել։ Միաժամանակ, անդերռայթեր (տեղաբաշխող) ընկերությունն ամեն ինչ կանի ձեր փոխարեն։

4. Ապահովվում է Ucom–ի ծառայությունների ծախսերի փոխհատուցվելիությունը

Ucom блокнот

Եթե դուք Ucom–ի բաժանորդ եք, ապա ընկերության պարտատոմսերի գտնումը ձեզ համար կարող է կրկնակի շահավետ լինել։ Ենթադրենք, դուք Ucom–ի ծառայությունների համար որոշակի միջոցներ եք վճարում, հնարավոր է` սմարթֆոն եք ձեռք բերել։ Եթե դառնաք ընկերության պարտատոմսերի սեփականատեր, ապա ծառայությունների համար վճարվելիք միջոցներն ընկերությունը ձեզ կվերադարձնի պարտատոմսերի տոկոսների միջոցով։ Փաստորեն, դուք ձեր ծախսերը կվերադարձնեք և նույնիսկ մի փոքր կշահեք։


5. Կարելի է կանխատեսել արժեկտրոնային եկամուտը

Ucom блокнот

Ucom–ի պարտատոմսերով նախապես հայտնի է բոլոր արժեկտրոնների չափը։ Դա նշանակում է, որ կարելի է կանխատեսել, թե արժեկտրոնային եկամտի տեսքով դրամական ինչ հոսք կապահովի պարտատոմսը։ Միաժամանակ պարտատոմսերի գնային տատանումներն ավելի փոքր են, քան բաժնետոմսերինը։ Նշանակում է, որ դրանք հարմար են նրանց, ովքեր վախենում են իրենց ներդրումների արժեզրկումից կամ ներդնում են ոչ մեծ ժամկետով, 3-4 տարով։

6. Ավելի դյուրին է պարտատոմսերի առքուվաճառքի գործարքներ կատարել

Ucom блокнот

Ucom–ի պարտատոմսերը կարելի է ձեռք բերել շատ պարզ, 15-20 րոպեում` պարզապես ներկայություն ապահովելով և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ ինչպես «Արմենբրոկ» ԲԲԸ–ում, այնպես էլ Ucom–ի սպասարկման կենտրոնական գրասենյակում։ Միաժամանակ, եթե որոշել եք վաճառել ձեր պարտատոմսերը, ապա պետք չէ դիմել ոչ ֆոնդային բորսա, ոչ էլ գնորդ փնտրել, դուք պետք է ընդամենը հայտնեք ձեր ցանկությունը Ucom–ում կամ «Արմենբրոկ»–ում։

Նրանք իրենք կվաճառեն ձեր պարտատոմսերը երկրորդային շուկայում և կվերադարձնեն ձեր միջոցները։ Ի դեպ, եթե միջոցներ ստանալու ժամկետները ձեզ համար այդքան էլ հրատապ չեն, ապա դրա համար կարելի է ընտրել առավել բարենպաստ պահ, երբ պարտատոմսերի արժեքը կլինի բարձրակետում, իսկ դրա համար պարզապես պետք է հետևել շուկային։

7. Պարտատոմսերից ներգրավված միջոցներն ուղղվում են զարգացման

Ucom блокнот

Պարտատոմսերի թողարկումն ընկերությունում որոշակի նպատակների համար հավելյալ միջոցների ներգրավման հնարավորություն է։ Օրինակ, հետագա զարգացման նոր նախագծերի ֆինանսավորման համար։ Փոխարենն ընկերությունը պարտատոմսերի տերերին վճարում են արժեթղթի արժեքի որոշակի, նախապես ամրագրված տոկոս։ Ucom–ին վստահված ռեսուրսները, պարտատոմսեր ձեռք բերելիս, կուղղվեն կապիտալ ներդրումների։ Ucom–ը շատ դինամիկ է զարգանում, գործելով հեռահաղորդակցության ոլորտի բոլոր սեգմենտներում` ապահովելով տարեկան ավելի քան 10 մլրդ դրամի ներդրումներ ցանցի բարելավման համար։

Իսկ նման ներդրումների համար շատ կարևոր է պարտատոմսերի թողարկումը։ Միաժամանակ, ընկերությւոնը մտադիր է հետագայում էլ օգտագործել զարգացման այդ գործիքը։ Փաստորեն, ներդրվելով պարտատոմսերի մեջ, դուք ոչ միայն տոկոսների տեսքով շահույթ եք ունենում, այլ նաև ավելի որակյալ կապ։ Միաժամանակ, ընկերությունը թափանցիկ է գործում, քանի որ անցնում է միջազգային աուդիտ` կայքում ներկայացնելով բոլոր տվյալները, ինչպես նաև Ucom–ի բաժնետերերի ցուցակը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ