ՊԵԿ նախագահը նշել է եկամտահարկի նվազեցման հնարավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչները ստիպված են սպասել եկամտահարկի նվազեցմանը, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Նա հիշեցրեց, որ կառավարությունը փոփոխություններ է մշակել հարկային օրենսդրության մեջ, որոնք նախատեսումեն հարկային բեռի նվազեցում կապիտալի և եկամուտների գծով։
Սակայն, ինչպես նշեց ՊԵԿ նախագահը, քաղաքական փոփոխությունները զարգանում են այնքան ակտիվ, որ հարկային փոփոխությունները կարող են չներառվել մինչև տարեվերջ:
«Չնայած նրան, որ ներառումը կարող է հետաձգվել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառով, սակայն կառավարության մոտեցումները միանշանակ են` հարկային բեռի նվազեցում կապիտալի և եկամուտների գծով», – ասաց Անանյանը:
Միաժամանակ նա նշեց, որ կառավարությունը, հնարավոր է, չհասցնի փոփոխություններ ներառել մինչև 2019 թ.–ի հունվարի 1–ը, դրանք կարող են ներդրվել մայիսից կամ հունիսից։–0–