Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր

24.01.2017, 17:52
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:

Այդ մասին, angi.ru կայքի հաղորդմամբ, նշվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպմանը վերաբերող փաստաթղթերում:

«Հայաստանի գազամատակարարումը գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումից, որն իրականացվում է Վրաստանի տարածքով: 2016 թ.-ին գազի մատակարարումը կազմել է 1,87 մլրդ խորանարդ մետր (2015 թ.-ին` 1,92 մլրդ խորանարդ մետր)», - նշվում է փաստաթղթում:

ՌԴ կառավարության փաստաթղթերի համաձայն, երկու երկրների համագործակցության այլ խոշոր ոլորտներից է համագործակցությունը գազի շուկայում:

Մասնավորապես, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմին», որի գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի շուկայում բնական գազի մատակարարման կազմակերպումն է: -0-