Վերցնե՞լ, թե՞ չվերցնել վարկ. բացասական և դրական կողմերը

12.06.2020, 11:35
Վերցնե՞լ, թե՞ չվերցնել վարկ. բացասական և դրական կողմերը
Վերցնե՞լ, թե՞ չվերցնել վարկ. բացասական և դրական կողմերը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի համավարակը ստիպեց մարդկանց վերանայել սեփական ծախսերը և լուրջ վերաբերվել դրանց պլանավորմանը։ Քանի դեռ փոձագետները հաշվարկում են COVID-19–ի հասցված տնտեսական վնասը, ֆինանսական դժվարությունների առջև կանգնած քաղաքացիները մտածում են վարկ վերցնելու շուրջ։

Загружается новость ... "Лево"

Սակայն վարկ վերցնելուց առաջ, պետք է լավ մտածել, թե արդյոք հետագայում ի վիճակի կլինեք վճարել վարկային պարտավորությունները։ Չէ՞ որ արդեն հիմա պարզ է, որ համավարակից հետո կսկսվի տնտեսության կայունացման երկարատև ժամանակաշրջան, և հետևաբար, բնակչության մեծ մասի մոտ, ամենայն հավանականությամբ, չի լինի եկամուտների կտրուկ աճ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե վարկերը որքանով կարող են օգնել համավարակի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար։

Բացասական կողմեր

  - рис.1

Հանգամանքների բերումով մարդիկ հաճախ իրենց կարճաժամկետ ֆինանսական պահանջմունքները լուծում են վարկերի միջոցով։ Սակայն երբեմն, չհաշվարկելով սեփական հնարավորությունները, խրվում են պարտքերի մեջ` վատացնելով ֆինանսական վիճակը։ Պետք չէ մոռանալ, որ ցանկացած պարտքով գումար ենթադրում է հավելավճար։

Բացի այդ, համավարակի պատճառով ներդրված սահմանափակումների ֆոնին հնարավոր են եկամուտների կրճատումներ կամ չնախատեսված ծախսեր, ինչի հետևանքով վարկի առաջին վճարը կարող է շատ մեծ բեռ դառնալ առանց այդ էլ ֆինանսական դժվարություններ ունեցող ընտանեկան բյուջեի համար։

Ծրագրերի շտկում

  - рис.2

Հարկավոր է շտկել երկարաժամկետ և առաջիկա ծախսերը, մանրամասն ուսումնասիրել ծախսերը և որոշել, թե ինչպես պետք է վարվել հետագայում։ Ազնիվ խոսակցությունը սեփական անձի հետ լավագույն բանն է ստեղծված իրավիճակում։ Դուք պետք է ընդունեք պատասխանատու որոշումներ` հենվելով միայն սեփական ռեսուրսների վրա։

Վարկ վերցնելուց առաջ պետք է հասկանալ, թե որքանով է այն անհրաժեշտ, և կարող ե՞ք արդյոք առանց դրա: Կորոնավիրուսի համավարակի նոր իրականության պայմաններում վերլուծեք եկամուտի բոլոր աղբյուրները, համեմատեք ամսավճարի չափի հետ՝ հաշվի առնելով պարտքի մարումը։ Մեր նախորդ նյութերից դուք արդեն գիտեք, որ վարկ կարելի է վերցնել միայն այն բանկում, որտեղ վարկավորման ամենահարմար պայմաններն են և միայն այն դեպքում, եթե դրա մարման համար դուք կարող եք ամսական հատկացնել ընտանեկան բյուջեյի առնվազն 20-30%-ը։

Բացի այդ, եթե դուք վարկային արձակուրդի հույս ունեք, որը բանկը կարող է ձեզ տրամադրել ճգնաժամի պայմաններում, հաշվի առեք, որ վճարումների հետաձգման հարցը բանկի առավելությունն է, և այն կարող է մերժվել։

Հնարավորությունների և եկամուտների հաշվարկ

  - рис.3

Վարկ ստանալու համար բանկ դիմելուց առաջ պետք է հաշվել ֆինանսական բոլոր հնարավորություններն ու եկամուտները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման և հնարավոր սահմանափակումների վատագույն սցենարը։

Փորձեք ատասխանել հետևյալ հարցերին. 

- կարո՞ղ եք ապահովել ձեր ներկա պահանջների անխափան ֆինանսավորումը

- դրանց ոչինչ չի՞ սպառնում

- ձեզ աշխատանքից ազատում սպառնո՞ւմ է

- կդիմանա՞ ձեր բիզնեսը տնտեսական գործունեության խիստ սահմանափակումների պայմաններում

Ինչի՞ համար հաստատ չարժե վարկ վերցնել

  - рис.4

Ընդհանուր առմամբ, փորձագետներն այսօր խորհուրդ են տալիս հրաժարվել վարկ վերցնելու գաղափարից։ Նրանք համարում են, որ հիմա պետք է զգալիորեն կրճատել սպառումը և որքան հնարավոր է շատ գումար կուտակել պահուստային ֆոնդում։

Տնտեսագետները նաև խորհուրդ չեն տալիս վարկ վերցնել թանկարժեք իրեր՝ նոր ավտոմեքենա կամ անշարժ գույք գնելու համար: Փակ սահմանների պայմաններում մեքենաների և անշարժ գույքի գները դեռևս կայուն չեն, ինչը ենթադրում է չարդարացված ծախսեր՝ պահանջարկի նվազման դեպքում:

Չհիմնավորված են նաև հեղինակավոր կրթական հաստատություններում ուսման համար վարկերը, առավել ևս, եթե դրանք իրականացվելու են հեռավար եղանակով:

Խելամիտ չէ նաև նոր վարկ վերցնել` ավելի վաղ վերցված վարկերի մարման համար: Հատկապես պետք է զգուշանալ միկրովարկերից:

Խստիվ խորհուրդ չի տրվում վարկ վերցնել արտարժույթով, չէ՞ որ տնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավոր է հայտնվել բավականաչափ ծանր վիճակում տարադրամի փոխարժեքի հնարավոր աճի պատճառով:

Ինչ անել, եթե, ամեն դեպքում, որոշել եք վարկ վերցնել

  - рис.5

Եթե ամեն դեպքում որոշել եք վարկ վերցնել, մի զլացեք և ուշադրությամբ կարդացեք վարկային պայմանագիրն ամբողջությամբ: Դուք արդեն գիտեք, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել բանկի կողմից միակողմանի կարգով տոկոսադրույքի փոփոխման կետին պայմանագրի կնքումից հետո չխաբնվելու համար:

Բացի այդ, ուշադիր ծանոթացեք, թե որ դեպքում է նախատեսվում (կամ չի նախատեսվում) վճարման հետաձգում, ինչպես նաև որքան է վարկի սպասարկման լրացուցիչ միջնորդավճարը, մասնավորապես, հայտի դիտարկման, հաշվի սպասարկման և վարկի հետ կապված այլ գործառնությունների համար: Նոր իրականության դեպքում պետք է ուշադիր ուսումնասիրել ֆորս մաժորային իրավիճակում նախատեսվող պարտավորությունները:

Եվ այսպես, արժե՞ վարկ վերցնել

  - рис.6

Ամեն մեկն ինքն է որոշում վերցնել վարկ, թե ոչ` իր հնարավորություններին համապատասխան: Վարկ վերցնելուց առաջ պարզապես մտածեք արդարացվա՞ծ է արդյոք վարկ վերցնելու ռիսկը համավարակի անկանխատեսելիության պայմաններում և կարո՞ղ է արդյոք այն բարելավել ձեր ֆինանսական դրությունը, թե՞ այն ավելի անկայուն կդարձնի:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–