437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

«Սուպեր» պաշտպանությամբ նոր թղթադրամներ կհայտնվեն Հայաստանում` դրամի հոբելյանի կապակցությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:23
20 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ազգային արժույթի 25–ամյակին նվիրված երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամները կդրվեն շրջանառության մեջ նոյեմբերի 22–ից։ Այդ մասին երեքշաբթի հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։

«Թղթադրամների բացառիկությունն այն է, որ դրանք հիբրիդային են, այսինքն` միաժամանակ պատրաստված են թղթից և պոլիմերներից։ Այդ հատկությունն ապահովում է դրանց բարձր պաշտպանվածությունը։ Մասնավորապես, թղթադրամների այս որակը թույլ կտա դրանց նկատմամբ կիրառել պաշտպանիչ տարրեր, որոնք մենք չէինք կարողանա օգտագործել սովորական փողերի համար»,– ասաց նա։



Նրա խոսքով, նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն փուլ առ փուլ, քանի որ Կենտրոնական բանկն առայժմ ստուգում է դրանց որակը, ընդունում և տեսակավորում է դրանք։
Նահապետյանը հայտնեց, որ նոյեմբերի 22–ից շրջանառության մեջ կդրվեն 10, 20 և 50 հազարանոց թղթադրամները, իսկ 1000, 2000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները կներդրվեն դեկտեմբերի 25–ից։

Նա հիշեցրեց, որ նոր սերնդի թղթադրամները կշրջանառվեն հների հետ միաժամանակ, այդ իսկ պատճառով բնակչությունը կարիք չունի անհանգստանալու և կարող է օգտագործել դրանք այնքան ժամանակ, մինչև դրանք բնական ճանապարհով, մաշվածության պատճառով, դուրս գան շրջանառությունից։

новые банкноты

Միաժամանակ, արժույթների թողարկման բաժնի ղեկավար Նունե Տերյանն ասաց, որ թղթադրամի ժամանակակից և կատարելագործված պաշտպանից հատկությունները բոլոր մակարդակներում բացառում են դրանց կեղծումը։

Նրա խոսքով, նոր թղթադրամների պաշտպանիչ գլխավոր հատկությունը դրանց կազմն է` բամբակե թուղթ, որն ունի երկկողմանի պոլիէսթերային ծածկույթ։

Նա նաև պատմեց, որ թղթադրամների վրա կան տարբեր բնույթի բազմաթիվ պաշտպանիչ տարրեր, այդ թվում` թղթադրամների լուսանցման դեմ։ 

цб новые банкноты драмы

Նահապետյանն իր հերթին ավելացրեց, որ Կենտրոնական բանկը չի թողարկել 100 000 անվանական արժեքով նոր թղթադրամներ, քանի որ կարգավորիչի հաշվարկով, այն պահանջարկ չունի։
«Մեր ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում խոշոր գործարքները հիմնականում իրականացվում են անկանխիկ կարգով, և մեր քաղաքականությունն ուղղված է հենց դրան»,– ասաց նա։

Միաժամանակ, ԿԲ գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց, որ սկզբնական փուլում նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարումներ կատարել տերմինալներով, քանի որ դրա համար անհրաժեշտ են տեխնիկական և ծրագրային փոփոխություններ։

«Այդ խնդիրը շուտով կլուծվի։ Մենք չենք ուզում շատ բեռ դնել բիզնեսի ուսերին, որ հենց նոյեմբերի 22–ից այդ ամենը սկսի աշխատել։ Տվյալ պահին դա խնդիր չի լինի, քանի որ շրջանառության մեջ դրված թղթադրամների մասնաբաժինն այդքան մեծ չէ։ Մոտ երկու ամսվա ընթացքում մենք կլուծենք այդ խնդիրը»,– ասաց նա։

Նահապետյանը հիշեցրեց, որ թղթադրամների թողարկման մրցույթ էր հայտարարվել, որի պայմանները շատ խիստ էին։ Մասնավորապես, պայմաններից մեկն այն էր, որ դրան մասնակցող տպագրատները եվրոյի թողարկում էին իրականացնում և տեխնիկապես կարող էին բավարարել ԿԲ–ի` թղթադրամների պաշտպանության պահանջները։ Արդյունքում մրցույթի հաղթող դարձավ Giesecke & Devrient ընկերությունը, որն էլ զբաղվեց երրորդ սերնդի հայկական թղթադրամների թողարկմամբ։

ԿԲ–ն նոր կոմպոզիտային թղթադրամների անցնելու մասին հայտարարեց 2017 թվականի հուլիսին։ Հայտարարվեց նաև 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամի թողարկման և 100 հազար դրամանոց թղթադրամից հրաժարվելու մասին։ Երրորդ սերնդի թղթադրամների վրա կլինեն նոր պատկերներ։ Այսպես, հազար դրամանոց թղթադրամի վրա կլինի Պարույր Սևակի դիմանկարը, 2 հազարանոցի վրա` Տիգրան Պետրոսյանի, 5–հազարանոցի վրա` Վիլյամ Սարոյանի, 10–հազարանոցի վրա` Կոմիտասի, 20–հազարանոցի վրա` Հովհաննես Այվազովսկու և 50–հազարանոցի վրա` Սբ.Գրիգոր Լուսավորչի դիմանկարները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները