Սեփական բիզնես վարելու յոթ խորհուրդ հայ հաջողակ սթարթափերներից

12.05.2017, 12:39
Մեզանից շատերը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ խորհել են սեփական բիզնես ստեղծելու մասին։
Սեփական բիզնես վարելու յոթ խորհուրդ հայ հաջողակ սթարթափերներից
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեզանից շատերը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ խորհել են սեփական բիզնես ստեղծելու մասին։ Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում դա ավելի դյուրին է դարձել, միաժամանակ շուկայում մրցակցությունն ավելի կոշտացել է։ Գրեթե ամեն օր իրենց մասին են հայտնում սկսնակ ընկերություններ, բայց նրանցից ոչ բոլորին է հաջողվում երկարաժամկետ հաջողության հասնել։

Եվ այսպես, ի՞նչ է անհրաժեշտ հաջողակ բիզնես նախագիծ ստեղծելու համար։ Սեփական հաջողության գաղտնիքները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել են իրենց գաղափարները հաջողությամբ կյանքի կոչած սթարթափերները։

1. Գլխավորը գաղափարն է

Ցանկացած հաջող բիզնես նախագիծ սկսվում է գաղափարից, նշում են հաջողակ ձեռներեցները։ Գաղափարը կարող է ծնվել միանգամայն պատահական` աստիճանաբար վերածվելով նպատակի։ Գլխավորը դրա իրականացման ռազմավարությունը մշակելն ու առաջ ընթանալն է։

2. Ավելի մեծ հավակնություններ

Սեփական բիզնեսի ստեղծման համար, նախևառաջ, մեծ հավակնություններ են պետք։ Կարևոր է հավակնոտ նպատակներ դնել, այլ չգնալ «մանր ձկների» հետևից։ Այդպիսով, ձեր նախագիծը կունենա լուրջ հեռանկարների բոլոր նախադրյալները։

3. Move fast – Արագ շարժվիր!

Գործարարները նշում են, որ բիզնեսում կարևոր է արագ շարժվել ու կողմնորոշվել։ Եթե նույնիսկ հիանալի գաղափար ունեք, որը դատապարտված է հաջողության, միշտ կարող է հայտնվել մեկը, ով այն ձեզանից շուտ կիրականացնի։ Այդ իրավիճակում կարևոր է չհետաձգել գործողությունները և գնալ առաջ։

4. Նպատակ է պետք

Անպայման պետք է նյութականացնել նպատակը, որին դուք ձգտում եք, վերլուծելով դրան հասնելու բոլոր քայլերը։

5. Ոգու արիություն և հետևողականություն

Ցանկացած բիզնես նախագծի իրագործման ճանապարհին ձեզ անխուսափելիորեն սպասելու են վերելքներ և անկումներ։ Հենց բացասական զգացումներն են օգնում մարդկանց գիտակցել գլխավոր սխալները` հետագայում դրանք չկրկնելու համար։ Պետք է չդադարել ջանքեր գործադրել սեփական նպատակներն իրականացնելու համար, ոչ մի դեպքում չնահանջել և չտրտմել։

6. Բաց եղիր աշխարհի համար, և աշխարհը կձգվի դեպի քեզ

Հաջողակ սթարթափերները նշում են, որ բիզնես սկսելիս հարկավոր է լինել առավելագույնս թափանցիկ և շփվող։ Հարկավոր է շատ շփվել տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ, որոնք կարող են օգտակար լինել ձեզ։ Կարևոր է շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնց դուք ցանկանում ենք հավասարվել։

7. Համախոհների թիմ

Բիզնես նախագծի վրա աշխատող թիմն ապագայում այդ նախագծի հաջողության հիմքն է։ Հենց ճիշտ ընտրված թիմը կկարողանա կարճ ժամկետում հասնել ցանկալի հաջողության։ Այդ պատճառով կարևոր է միշտ մոտիվացնել համախոհներին` մնալով նրանց համար լավ առաջնորդ, այլ ոչ թե ղեկավար։–0–