Պատմում ենք` ինչպես կարելի է վարկով մեքենա գնել
13.04.2018,
13:00
Այսօր Հայաստանում մեքենա ունենալը սովորական երևույթ է։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայաստանում մեքենա ունենալը սովորական երևույթ է։ «Ավտոմեքենան շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց» արտահայտության հետ արդեն վաղուց ոչ մեկ չի վիճում։ Սակայն բավարար միջոցներ չունենալու պատճառով ամեն մեկը չի կարողանում իրեն թույլ տալ մեքենա գնել, և այդ ժամանակ նրան օգնության կարող են գալ բանկերը կամ վարկային կազմակերպությունները։ Սեփական մեքենա գնել ցանկացողը կարող է վերցնել նպատակային վարկ` ավտովարկ։
Այսօր Հայաստանում գործում է 17 բանկ և 35 վարկային կազմակերպություն, որոնց ճնշող մեծամասնությունը տրամադրում է ավտովարկ։ Ընդ որում, ավտովարկ տրամադրվում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում մեքենա գնելու համար։ Ինչպես ճիշտ ձևակերպել ավտովարկ, ինչ փաստաթղթեր են դրա համար անհրաժեշտ, ինչպիսի պայմաններ են գործում, ինչ անել, եթե դուք հայտնվել եք ՃՊՏ–ում մինչև վարկի գումարի մարումը և ավտովարկավորման բոլոր մանրուքներից «Նովոստի–Արմենիա» գործակալությանն օգնել է «գլուխ հանել» ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի շուկայական վարվելակերպի կարգավորման և վերահսկողության հարցերի համակարգող Սևակ Միքայելյանը։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավտովարկ ձևակերպելու համար

Ավտովարկ ստանալու համար հարկավոր է տրամադրել ստանդարտ փաստաթղթեր` անձնագրի, սոցիալական քարտի պատճեներ, աշխատավայրից տեղեկանք։ Սակայն եթե դուք մեքենա ենք գնում երկրոդային շուկայից, դուք պետք է ներկայացնեք նախորդ սեփականատիրոջ մեքենայի փաստաթղթերը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանք այն մասին, որ մեքենան հետախուզման մեջ չէ։
Եթե դուք մեքենա եք ձեռք բերում դիլերներից, ովքեր պետք է տեղափոխեն այն Հայաստան, ապա անհրաժեշտ կլինի ներկայացնել տեղեկանք ավտոմեքենայի մաքսազերծման մասին։
Մնացած փաստաթղթերը ներկայացված են բանկերի և վարկային կազմակերպությունների պաշտոնական կայքերում։ Դրանց հետ պետք է ծանոթանալ նախօրոք, սակայն ստանդարտ փաստաթղթերի ցանկն արդեն ներկայացրեցինք։
Ի՞նչը կարող է ավելացնել այն բանի հնարավորությունը, որ բանկը հավանության կարժանացնի ձեր հայտը

Վարկային լավ պատմությունը, բարձր վարձատրվող աշխատանքը, շարժական և անշարժ այլ գույքի առկայությունը զգալիորեն կավելացնեն վարկ ստանալու ձեր շանսերը, ընդ որում ոչ միայն ավտոմեքենայի գնման, այլև ցանկացած այլ խոշոր ծախսերի և նախագծերի համար։
Վարկ ստանալու ձեր հնարավորությունները կավելանան նաև այն դեպքում, եթե դուք, լինելով այս կամ այն բանկի մշտական հաճախորդ, միշտ բարեխիղճ կերպով կատարել ենք ձեր պարտավորությունները։ Այս դեպքում, ձեր բանկը կարող է ընդառաջել և տրամադրել որոշ արտոնություններ ինչպես ձեր վարկի հայտի քննարկում, այնպես էլ ընդհուպ մինչև վարկի հնարավոր վերաֆինանսավորում ֆինանսական և այլ դժվարությունների առաջացման դեպքում։
Ձեր հնարավորությունները կմեծանան նաև, եթե երաշխավոր ունենաք, ով վճարումների հետ կապված խնդիրների դեպքում ձեր փոխարեն կկատարի ձեր պարտավորությունները բանկի կամ վարկային կազմակերպության առջև:
Որո՞նք են վարկավորման պայմանները և վարկային այն առավելագույն գումարը, որը կարող է ստանալ պոտենցիալ վարկառուն

Ավտովարկերի տոկոսադրույքներն առանձնահատկություն ունեն` դրանք փոխվում են կախված նրանից, թե որտեղ է ձեռք բերվում ավտոմեքենան` առաջնայի՞ն, թե՞ երկրորդային շուկայում:
Նոր մեքենա գնելիս տոկոսադրույքը տատանվում է տարեկան 13-21 տոկոսի սահմաններում, իսկ ավտոմեքենայի գնումը երկրորդային շուկայից ձեզ վրա տարեկան 14 - 19%-ի պարտավորություն կդնի:
Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ նշված թվերն անվանական տոկոսադրույքներն են: Ի տարբերություն փաստացի տոկոսադրույքի, այն հաշվի չի առնում հավելավճարներ, պարտադիր վճարումներ և ծախսեր – ավտոմեքենայի արժեքի գնահատումը, սպասարկման վճարումները, ապահովագրությունը:
Այդ պատճառով ապառիկ ավտոմեքենա ձեռք բերել ցանկացողներին անհրաժեշտ է ծանոթանալ վարկային պայմանագրի նրբություններին, քանի որ հաճախ բանկը կամ բանկային կազմակերպությունը, որն ասում է, թե ցածր տոկոսադրույքով է վարկ տալիս, նշում է անվանական տոկոսադրույքը:
Ինչպես և այլ խոշոր վարկերի, օրինակ, տան վարկի դեպքում ավտովարկը նախատեսում է ոսկու գրավ, հաճախ որպես այդպիսին հենց ձեռքբերվող ավտոմեքենան է, ինչպես նաև նախավճարը, որը կազմում է ավտոմեքենայի արժեքի 10 - 30%-ը:
Վարկի առավելագույն գումարը, որը կարող եք ունենալ ավտոմեքենա գնելիս, կազմում է մինչև 50 մլն դրամ:
Իսկ վարկի մարման առավելագույն ժամկետը կազմում է մինչև 5 տարի ավտոմեքենայի գնման դեպքում երկրորդային շուկայից, և մինչև 7 տարի` առաջինային շուկայից գնելու դեպքում։
Իսկ կարելի է արդյո՞ք ժամկետից շուտ մարել ավտովարկը

Յուրաքանչյուր վարկառու օրինական իրավունք ունի իր ավտովարկը մարել ժամանակից շուտ։ Որևէ տուգանք կամ այլ պատժամիջոցներ այդ դեպքում վարկային կազմակերպությունը չի կարող սահմանել։ Դա ավտովարկերի առանձնահատկություններից մեկն է, որոնք, օրինակ, ի տարբերություն բիզնեսի, նախատեսում են վաղաժամկետ մարման հնարավորություն։
Ի՞նչ կլինի ավտոմեքենայի հետ ձեր վճարունակության կորստի դեպքում
Վճարունակության կորստի յուրաքանչյուր դեպք կարող է կարգավորվել։ Նախևառաջ, պետք է հիշել, որ ավտոմեքենան արդեն բանկում գրավադրված է։ Այդ իսկ պատճառով վճարունակության կորստի դեպքում ձեր վարկատուն ավտոմեքենան կդնի վաճառքի իր վնասները փակելու համար։
Սակայն դա ծայրահեղ միջոց է: Առաջին հերթին, վարկատուն ու փոխառուն կփորձեն լուծել իրավիճակը բանակցությունների միջոցով, օրինակ, հաճախորդին կարող է առաջարկվել երկարացնել վարկի մարման ժամկետը: Նման որոշմանը վարկատուին կարող է դրդել այն հանգամանքը, որ աշխատանքից զրկված հաճախորդը, այնուամենայնիվ, ունի եկամտի այլ աղբյուրներ ու կարող է հաստատել դա: Այդ դեպքում, բարձր հավանականություն կա, որ վարկատուն կգնա զիջումների ու կերկարացնի մարման ժամկետը:
Ի՞նչ անել, եթե դուք դեռ չեք մարել վարկը, սակայն վթարի եք ենթարկվել, ու ձեր մեքենան լուրջ վնասվել է:

Եթե վարկառուն վարկով ձեռք բերված մեքենայով ենթարկվում է ՃՏՊ-ի, ու մեքենան լուրջ վնասվում է, ապա այստեղ արդեն սկսում է գործել ապահովագրական ընկերությունն իր բոլոր պարտականություններով: Ապահովագրական ընկերությունը կվճարի նաև այն դեպքում, եթե ձեր մեքենան գողանան: Հենց այս դեպքի համար է նախատեսված պարտադիր ավտովարկավորման ապահովագրությունը:
Իսկ եթե ՃՏՊ-ի կամ այլ պատահարի հետևանքով վարկառուն կորցնում է աշխատունակությունից, ապա նրա վարկային պարտավորությունները պետք է կատարի երաշխավորը:
Էլ ի՞նչ պետք է իմանալ ավտովարկ վեցնելուց առաջ?

Առաջին հերթին, անհրաժեշտ է ուսումնասիրել շուկայում առկա առաջարկներն ու ընտրել ձեզ ամենահարմար տարբերակը, քանի որ բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջարկները կարող են տարբերվել ինչպես տոկոսադրույքներով ու մարման ժամկետներով, այնպես էլ վարկի այլ կարևոր բաղադրիչներով:
Պետք է իմանալ, որ ուրաքանչյուր պոտենցիալ երաշխավոր ունի օրենքով նախատեսված ժամանակ` 7 օր վարկային պայմանագիր կնքելուց հետո, որի ընթացքում նա կարող է նաև հրաժարվել վարկից:
Ընտրեք մարման ժամկետների ու ձեր վարկի հետ կապված այլ փոփոխությունների մասին ծանուցման ճիշտ տարբերակ: Կան ծանուցման մի քանի տարբերակներ` փոստային ծանուցում, ծանուցում էլեկտրոնային փոստով ու ամեն ամսվա ծանուցումներ, որոնք դուք կստանաք` անձամբ ամեն ամիս այցելելով բանկ կամ վարկային կազմակերպություն: Դուք նույնպես կարող եք ծանուցումներ ստանալ SMS հաղորդագրությունների միջոցով:
Ի գիտություն, պայմանավորված նրանով, որ ավտովարկավորումը պատկանում է սպառողական վարկերի կատեգորիային, այն տրվում է միայն դրամով:
Այս ու այլ հարցերի ավելի մանրամասն պատասխանները կարելի է ստանալ ՀՀ կենտրոնական բանկի` Fininfo.am մասնագիտացված պորտալում: Պորտալը հանդիսանում է ֆինանսական օգնական, որը հնարավորություն է տալիս ոչ միայն ստանալ ավտովարկավորման վերաբերյալ հարցերի, այլ նաև ձեզ հետաքրքող շատ այլ հարցերի պատասխաններ:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում

Загружается новость ...
"Право"