Մնաս բարով, դրամապանակ կամ ֆինանսական ծառայությունների մոտ ապագան
16.10.2018,
12:30
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը սերտորեն կապված է հարմարավետության ավելացման հետ:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը սերտորեն կապված է հարմարավետության ավելացման հետ:
Սակայն անձնական միջոցներն ինքնատիպ Terra Incognita է, որի հասանելիությունը յուրաքանչյուրս փորձում ենք սահմափանակել ոչ միայն այլ անձանցից, այլև նորարարություններից։ Անձնական դրամապանակը, անկախ նրա ձևից տարբեր պատմական դարաշրջաններում, միշտ նախատեսված է եղել անձնական միջոցները պահելու համար։
Ժամանակի ընթացքում դրամապանակի ձևերը փոխվել են ընդհուպ մինչև ամենատարբեր ներկառուցված ֆունկցիաներ, սակայն «փողերը պահելու» սկզբունքը միշտ անփոփոխ է, ամեն դեպքում մինչև վարկայի քարտերի ստեղծումը։ Բայց դրանք էլ դարձան դրամապանակի լրացում և չկարողացան փոխարինել դրամապանակին։
Բայց տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ, և, հնարավոր է`եկել է այն պահը, երբ դրամապանակը կարող է դառնալ անախրոնիզմ։
Այդ երեք նվիրական տառերը` NFC

Վճարում կատարելու հին մեթոդներից ամբողջությամբ հրաժարվելու ճանապարհին կարևոր քայլ է գործողության փոքր շառավղի տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիայի (NFC) ներդրումը, որի շնորհիվ մի քանի սանտիմետր հեռավորության վրա սարքերի միջև տվյալների փոխանակումը տեղի է ունենում գրեթե ակնթարթորեն։
Հարց է առաջանում. այս նպատակներով ինչու՞ չօգտագործել արդեն մեծ տարածում ունեցող Bluetooth տեխնոլոգիան։ Առաջին հերթին, հարցը վերաբերում է անվտանգությանը, քանի որ Bluetooth ազդանշանի փոխանցման մեծ հեռավորության պատճառով հավանականության կա, որ այն կարող են «որսալ»։
Սակայն վերադառնանք NFC–ին։ Շարժական սարքերում այս տեխնոլոգիայի կիրառումը հանգեցրել է բջջայիններից էլեկտրոնային վճարումներ կատարելու համակարգերի մշակման, ինչի շնորհիվ մեր սմարթֆոնները, պլանշետները կամ անգամ սմարթ–ժամացույցները կարող են փոխարինել սովորական դրամապանակին և հնարավորություն տալ վճարել գնված ապրանքի կամ ծառայության համար։
Հիմա ամենաշատը տարածված են Apple Pay և Google Pay ծառայությունները, որոնք գործում են iOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա։ Այս համակարգերի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է հատուկ բջջային հավելվածում ձեր հաշվին կցել բանկային քարտը, ինչից հետո ձեր բջջային սարքը դառնում է ունիվերսալ վճարային համակարգ։
Միաժամանակ վճարման ժամանակ օգտագործվում է կոդավորում, ինչն ապահովում է ձեր դրամական միջոցների անվտանգությունը։ Բացի այդ, վճարումը հաստատելու համար պահանջվում է հավաքել հատուկ ծածկագիր, իսկ որոշ սարքերի դեպքում անհրաժեշտ է նաև մատնահետքի, դեմքի կամ աչքի սքանավորման բիոմետրիկ հաստատում։
Ի սկզբանե, այդ համակարգերը գործում էին միայն հատուկ տերմինալների միջոցով, որոնց մեջ տեղադրված էին NFC չիփեր։ Սակայն ժամանակի ընթացքում համակարգերը սկսել են նաև գործել էլեկտրամագնիսական հաղորդման տեխնոլոգիայի (MST) հիման վրա, ինչի միջոցով հնարավոր է դարձել աշխատել նաև հասարակ տերմինալներով, որոնք ընդունում են միայն մագնիսական ժապավեն ունեցող քարտեր։
Ժամանակակից տեխնոլոգիաները վարկային քարտերում

Տեխնոլոգիաների զարգացումը նշանակում է ոչ միայն նոր պրոդուկտի ստեղծում, այլև նոր մոտեցումներ արդեն գոյություն ունեցող լուծումների հարցում։ Այսպիսով, նորարարական մոտեցումը չի շրջանցել նաև հին ու բարի վարկային քարտերը։
Հիմա վարկային քարտով վճարումներն ամենաաշխատատար գործընթացը չէ, սակայն յուրաքանչյուր օր ձեր ժամանակի ամեն մի վարկյանն ավելի թանկ է դառնում, և մշակողները փնտրում են այդ թանկարժեք ռեսուրսը խնայելու նոր ուղիներ՝ առաջարկելով վարկային քարտեր վճարման ներկառուցված չիպերով։
Նմանատիպ քարտերի օգտագործման սկզբունքը նույնն է, ինչ որ NFC-ով սմարթֆոններում` պարզապես մոտեցրեք քարտը տերմինալին, և ներկառուցված չիպի շնորհիվ ակնթարթային վճարում կկատարվի:
Անկասկած, հարց է առաջանում` ինչի՞ համար են այս քարտերը, եթե կարելի է պարզապես օգտագործել սեփական գաջեթները: Բանն այն է, որ Հայաստանում բջջային սարքերով վճարային համակարգերը դեռևս այդքան էլ տարածում չունեն, բացի այդ, որոշ սարքերում խնայելու տեսանկյունից NFC չիպեր չեն տեղադրվում: Հենց այդ դեպքերում կարող են օգնության գալ նոր քարտերը, որոնք արդեն առաջարկում են հայկական որոշ բանկեր:
Ելք անելանելի իրավիճակից

Այս ամենը, անշուշտ, հիանալի է, բայց ի՞նչ անել, եթե ձեռքի տակ հանկարծ անհրաժեշտ միջոցներ չկան, սովորական կամ չիպավորված քարտը տանն եք մոռացել, և ամենն, ինչ ունեք, դա առանց NFC մոդուլի ձեր քարտն է:
Տվյալ դեպքում օգնության է գալիս ՀԴՄ կտրոնի վրա QR-կոդով սքանավորման միջոցով ծառայության վճարումը: Դրա համար անհրաժեշտ է հատուկ հավելվածին կցել ցանկացած բանկի վարկային քարտը և պարզապես գործառնություն կատարել: Միաժամանակ, վճարման հավելավճար չի գանձվում և հնարավոր չէ հաշվի վրա առկա գումարից ավելշ ծախսել: Հավելվածին կարելի է կցել մի քանի քարտ, ինչը թույլ կտա ձեզ ճկուն մոտեցում ցուցաբերել սեփական անձնական հաշիվների կառավարմանը:
Տվյալ համակարգն արդեն սկսել է իր երթը Հայաստանի քաղաքներով, և ավելի մեծ թվով հասարակական վայրեր և առևտրային ցանցեր են միանում դրան` լցնելով մեր կյանքը ժամանակակից տեխնոլոգիաների նորույթներով:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-