Կոմունալները տնից վճարելու երեք միջոց

28.08.2020, 11:33
Այսօր կան կոմունալները վճարելու տարբեր միջոցներ, որոնք իսկապես ակտուալ են դարձել կորոնավիրուսի պայմաններում
Կոմունալները տնից վճարելու երեք միջոց

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Կոմունալները պետք է վճարել ամեն ամիս, և, իհարկե, շատ ավելի հաճելի է վճարումները կատարել տնից, չկանգնել երկար հերթերում` սպասելով, թե երբ կազատվի հերթական պատուհանը։ Հիշու՞մ եք այդ ժամանակները։ 

Այսօր կան կոմունալները վճարելու տարբեր միջոցներ, որոնք իսկապես ակտուալ են դարձել կորոնավիրուսի պայմաններում, երբ անհրաժեշտ է խուսափել մարդկանց կուտակումներից։ 

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս լուծել այդ խնդիրը, և անմիջապես տնից վճարել կոմունալները` խուսափելով անցանկալի շփումներից։ Բացի այդ, վճարումների այդ տեսակն ավելի հարմար է։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նման վճարումների երեք տարբերակ։ 

1. Բանկային հավելվածներ 

 - рис.1

Հաճախորդների համար առավել հարմար են բանկային հավելվածները, որոնք կենցաղում բարձր տեխնոլոգիաների ներդրման տեսակներից են։ Հայաստանի գրեթե բոլոր բանկերն ունեն իրենց բանկային հավելվածները, որոնք թույլ են տալիս արագ և հարմարավետ օգտվել ծառայություններից։ 

Բացառություն չեն նաև կոմունալները։ Այդ հավելվածներում կան հատուկ բաժիններ, որոնց միջոցով կարելի է վճարել կոմունալները բանկի միջոցով, ընդ որում մաքսիմալ արագ։ 

Դրա համար պարզապես հարկավոր է բանկային քարտը կցել հավելվածին, և վճարումը կիրականացվի հենց քարտի միջոցով։ 

2. Վճարային համակարգեր 

 - рис.2

Հայաստանում գործում են տարբեր վճարային համակարգեր` Тelcell, Easypay, Idram, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` կոմունալների վճարման ծառայություններ։ Հարկ է նշել, որ վճարային համակարգերի միջոցով իրականացվող վճարումները շատ չեն տարբերվում բանկային հավելվածների միջոցով կատարվող վճարումներից։ Այդուհանդերձ, տարբերություններ կան։ 

– վճարային բոլոր համակարգերն ունեն էլեկտրոնային դրամապանակներ, որոնց պետք չէ կցել բանկային քարտը, ի տարբերություն բջջային հավելվածներից, որտեղ վճարումն իրականացվում է հենց քարտի միջոցով։ 

- վճարային համակարգերը տրամադրում են հավելյալ ծառայություններ, օրինակ՝ քեշբեք, ինչը բավականին հարմար է վճարողների համար։ 

- որոշ վճարային համակարգեր առաջարկում են վարկի ձևակերպում իրենց համակարգի միջոցով, ինչի արդունքում հաճախորդը կարող է փոքր վարկ վերցնել և վճարել կոմունալների պարտքը։ 

Միաժամանակ, որոշ բջջային հավելվածներ առաջարկում են խմբային վճարում իրականացնել ։ Այսինքն՝ նախօրոք միավորել բոլոր կոմունալ ծառայությունները մի խմբում և մեկ ամբողջական հաշիվ ստանալ վճարման համար։ Այդ կերպ կարելի է ժամանակ խնայել կոմունալների յուրաքանչյուր կատեգորիայի համար տվյալները կրկնակի մուտքագրելու վրա։ 

3. Պահպանողական վճարում 

 - рис.3

Կոմունալ վճարումների առցանց վճարման ամենապահպանողական միջոցը բանկերի կայքերից օգտվելն է: Խոսքը ոչ թե հատուկ առցանց վճարումների համար օպտիմիզացված մասնագիտացված կայքերի մասին է, այլ` պարզապես բանկի կայքի մասին: 

Ի դեպ, սա վճարում կատարելու ամենահարմար տարբերակներից չէ, քանի որ բջջային հավելվածներում անձնական տվյալները հաճախ հնարավոր է պահպանել, և անհրաժեշտ է ընդամենը սեղմել «վճարել» կոճակը, ինչը խորհուրդ չի տրվում անել համակարգիչներում, քանի որ դրանք ավելի շատ են ենթարկվում հարձակումների հակերների կողմից: 

Բացի այդ, կայքերի միջոցով, բջջային հավելվածների համեմատ, վճարման գործընթացն ավելի դանդաղ է ընթանում։ Սակայն, մարդկանց զգալի մասը նախընտրում է օնլայն վճարման հենց այդ տարբերակը՝ բջջային հավելվածների փոխարեն։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–