ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Հիփոթեքը Հայաստանում. սա թա՞նկ «հաճույք» է

06.09.2018, 11:41
Հայկական բանկերը հուլիսի վերջին հայտարարել են դրամային հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցման մասին։
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Հիփոթեքը Հայաստանում. սա թա՞նկ «հաճույք» է
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական բանկերը հուլիսի վերջին հայտարարել են դրամային հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցման մասին։ Մասնավորապես, բանկերը 1 տ.կ.–ով իջեցրել են «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում։ Դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ քաղաքացիները հարց բարձրացրին վարչապետին երկրում հիփոթեքի բարձր տոկոսադրույքների մասին։ Դրանից հետո կառավարությունը սկսեց այս խնդրի կարգավորման գործընթացը։ Բացի այդ, վարչապետը հայտարարեց, որ հայաստանում կգործարկվի սոցիալական ուղղվածության հիփոթեքային ծրագիր աննախադեպ ցածր տոկոսադրույքներով։

ԿԲ–ի վերջին տվյալներով, ֆիզիկական անձանց համար հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը հունիսի վերջի դրությամբ կազմում էր 11,3% (11,8 տոկոս 2017 հունիսին), ընդ որում` հունիսին դրամային վարկերի միջին տոկոսադրույքը կազմում էր 12.26 տոկոս։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ինֆոգրաֆիկայի միջոցով պատմում է «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում հիփոթեք վերցնելու, բնակարանի արժեքի և միջին աշխատավարձի մասին։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում

 - рис.1