Ինչպե՞ս խուսափել ֆինանսական ծուղակից

04.04.2017, 14:49
Հայաստանի բազմաթիվ բնակիչներ, այսպես թե այնպես, բախվում են որոշակի դժվարությունների հետ` ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների հետ շփվելիս և երբեմն հայտնվում տհաճ իրավիճակում, որին ստիպված են լինում լուծում տալ դատարաններում։
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական ծուղակից
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բազմաթիվ բնակիչներ, այսպես թե այնպես, բախվում են որոշակի դժվարությունների հետ` ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների հետ շփվելիս և երբեմն հայտնվում տհաճ իրավիճակում, որին ստիպված են լինում լուծում տալ դատարաններում։ Մի շարք խնդիրներից մարդիկ առհասարակ կարող են խուսափել, եթե ծանոթ լինեն ֆինանսական գրագիտության հիմքերին, գոնե իմանան, թե ուր պետք է դիմեն առաջին հերթին՝ ֆինանսական կառույցների հետ խնդիրներ ունենալու դեպքում: Հենց դրա համար էլ, ֆինանսավարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների հետ ծագող վեճերն անցավ լուծելու համար Հայաստանում 2009 թվականին ստեղծվել է Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը: Գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության ընթերցողներին մի քանի խորհուրդներ է տվել ֆինանսական գրագիտության մասին։

Ինչ է պետք իմանալ բանկում վարկ վերցնելիս

Նախևառաջ, ոչ մի դեպքում այլ այլ անձանց անունով վարկ մի վերցրեք: Խնդիրն այն է, որ որոշ ֆիզիկական անձինք համաձայնում են իրենց անունով այլ անձի համար վարկ վերցնել գույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման նպատակով: Ընդ որում, վերջինները խոստանում են, որ վարկի մարման բոլոր վճարումները կվերցնեն իրենց վրա, իսկ վարկառուն ոչինիչ չի վճարելու: Արդյունքում պարզվում է, որ վճարումներ չեն իրականացում, և դուք ստիպված կլինեք ինքներդ վճարել ամբողջ գումարը:
Պարտադիր կերպով և շատ ուշադիր հարկավոր է մինչև ստորագրելը ընթերցել պայմանագրերը, քանի որ շատ կարևոր տեղեկատվությունը կարող է լինել ոչ առաջին էջին կամ ավելի մանր շրիֆտով, որը դուք, հնարավոր է, անտեսել եք:

Ինչպե՞ս չդառնալ խաբեբաների զոհը համացանցում

Բազմաթիվ համաքաղաքացիներ դառնում են համացանցային խարդախների զոհ: Այդպիսի անձինք համացանցով ստանում էին գրավիչ առաջարկներ, մասնավորապես, ձեռք բերել ավտոմեքենա, վարձակալել կամ գնել անշարժ գույք արտասահմանում շատ ցածր գներով: Խաբեբաների զոհը չդառնալու և բավական խոշոր գումար չկորցնելու համար հարկավոր է խուսափել ինտերնետ կայքերով անծանոթ մարդկանց հետ առցանց գործարքներ իրականացնելուց: Ինտերնետ գործարքների ժամանակ դուք տրամադրում եք ձեր քարտի տվյալները, որոնք հետագայում կարող են օգտագործվել խաբեբաների կողմից և հանգեցնել լուրջ ֆինանսական խնդիրների:

Ինչպե՞ս անվտանգ գումար ուղարկել

Ցանկանում եք գումար ուղարկել դրամական փոխանցումների համակարգո՞վ: Ամենից անվտանգ եղանակն այդ դեպքում ոչ մեծ գումարներ փոխանցելն է: Շատ կարևոր է փոխանցումների համակարգից երբեք չօգտվել խոշոր գնումների դիմաց վճարում անելու նպատակով, քանի որ գոյություն ունեն կորուստների ռիսկեր:

Ամեն դեպքում, ցանկացած առևտրային գործարք իրականացնելիս հարկավոր է խելամիտ գործել, չշտապել որոշումներ կայացնելիս, եթե կասկածում եք` ավելի լավ է խարհրդակցել մասնագետների հետ: -0-