Ինչպե՞ս երիտասարդ ընտանիքը բնակարան ձեռք բերի
06.06.2017,
11:45
Բնակարանային հարցի լուծումը մեր քաղաքացիների համար ամենաարդիական և ցավոտ թեմաներից է:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բնակարանային հարցի լուծումը մեր քաղաքացիների համար ամենաարդիական և ցավոտ թեմաներից է: Հայաստանում սեփական բնակարանը բացարձակ անհրաժեշտություն է, և պատմություններն այն մասին, թե քաղաքակիրթ աշխարհում բնակարանի վարձակալությունը նորմա է, մեզ վրա չի ազդում: Հայաստանում անշարք գույքը թանկ է, հատկապես հաշվի առնելով բնակչության եկամուտները: Երիտասարդ ընտանիքի համար ինքնուրույն ուժերով բնակարան ձեռք բերելը գործնականորեն անիրատեսական է: Միակ տարբերակը վարկ վերցնելն է: Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկավորման շուկայական պայմանները չի կարելի գրավիչ և մատչելի անվանել: Բայց կարելի է վարկ ստանալ արտոնյալ պայմաններով «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում:
Ի՞նչ է տալիս ծրագիրը
Նման վարկի գլխավոր առավելությունը, անշուշտ, տոկոսադրույքն է: «Մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկերը տրվում են անվանական տոկոսադրույքով շուկայականից 2%-ով ցածր տոկոսադրույքով և բացի այդ, պետությունը սուբսիդավորում է տոկոսադրույքի 2-ից 4 տոկոսը:
Օրինակ, եթե հիփոթեքային շուկայական տոկոսադրույքը կազմում է 13 տոկոս, ապա հիփոթեքային արտոնյալ վարկի` պայմանագրում նշված տոկոսադրույքը կկազմի 11 տոկոս, որոնցից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, և վարկառուն ստանում է վարկը տարեկան 9 տոկոսով: Դա` Երևանում: Իսկ Հայաստանի մարզերի վարկառուների համար սուբսիդավորվում է 4 տոկոսը, այսինքն, հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կկազմի 7 տոկոս:
Տվյալ ծրագրով վարկը տրամադրվում է 10 տարով, բայց բանկերն ու վարկային կազմակերպությունները կարող են առաջարկել նաև ավելի երկար ժամկետներ: Վարկառուն կարող է ընտրել նաև վարկի մարման տեսակը` անուիտետային (հավասար գումարներով) կամ դիֆերենցիալ (ամենամեծ վճարումները` վարկի սկզբնական ժամկետում): Մարման անուիտետային ժամանակացույցի դեպքում հավելավճարը շատ զգայուն կլինի: Այդ իսկ պատճառով, եթե եկամուտները թույլ են տալիս, ապա ընտրությունը, անխոս, պետք է կատարել վճարումների դիֆերենցիալ ժամանակացույցի օգտին:
Ո՞վ կարող է հավակնել
Հասկանալի է, որ արտոնյալ վարկեր չեն տալիս բոլոր ցանկացողներին, և նման վարկ ստանալու համար պետք է համապատասխանել որոշակի չափանիշների: Վարկառուն պետք է ապացուցի, որ բնակարանի գնման համար իսկապես արտոնյալ վարկի կարիք ունի: Երիտասարդ ընտանիքը կարող է հավականել արտոնյալ վարկ ստանալուն, եթե չունի սեփական բնակարան կամ, եթե առկա բնակարանի մեկ բնակչին բաժին է ընկնում 18 քմ-ից քիչ տարածք: Ամուսինների համախառն եկամուտը չպետք է գերազանցի 800 հազար դրամը: Նրանց ընդհանուր տարիքը չպետք է գերազանցի 65 տարին, ընդ որում՝ ամուսիններից յուրաքանչյուրը չպետք է լինի 35 տարեկանից բարձր։
Ի՞նչ կարելի է գնել
Բնակարանը, որը ձեռք է բերվում արտոնյալ ծրագրի շրջանակում, չի կարող 25 մլն դրամից բարձր արժեք ունենալ: Դա շատ չէ, հատկապես Երևանի համար: Այդ պատճառով վարկառուն ստիպված է ընտրել որակյալ բնակարանի և դրա մակերեսի միջև: Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում կայացնում: Բայց պետք է հաշվի առնել, որ հին շենքերի բնակարանները շատ արագ են էժանանում, դրանք խարխլվում են, և քանի դեռ դուք մարում եք վարկը, ձեր բնակարանը դադարում է ունենալ այն արժեքը, որը դուք վճարում եք: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը քննարկում է այս ծրագրի շրջանակում բնակարանների արժեքի շեմի բարձրացման հնարավորությունը, սակայն դեռ նորություն չկա:
Բնակարանը, որ ձեռք է բերվում արտոնյալ հիփոթեքային վարկով, անպայման պետք է օգտագործվի մշտական բնակության համար: Ամառանոցի կամ վարձակալության տալու նպատակով բնակարանի ձեռքբերման ֆինանսավորում այս ծրագիրը չի նախատեսում:
Ի՞նչ է պահանջվում վարկառուից
Վարկի պայմաններով, կանխավճարը պետք է կազմի բնակարանի արժեքի առնվանզ 30%–ը։
Եթե ձեր ընտրած բնակարանը կամ տունը արժի 25 մլն դրամ, ապա վարկի գումարը կկազմի 17,5 մլն դրամ, իսկ մնացած 7,5 մլն դրամը դուք պետք է ինքներդ վճարեք։ Կանխավճարը կարող է կազմել 30%–ից պակաս, եթե վարկառուն ներկայացնի լրացուցիչ գրավային երաշխավորություն` բնակելի անշարժ գույքի կամ այն ընկերության երաշխավորության տեսքով, որը ներառված է Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկում։ Եթե դուք աշխատում եք նման ընկերությունում և ղեկավարության հետ լավ հարաբերություններ ունեք, ապա երաշխավորության շնորհիվ արտոնյալ հիփոթեքային վարկի կանխավճարը կարող է ձեզ համար կազմել նույնիսկ 10%։
Բնականաբար, վարկ տրամադրելուց առաջ ֆինանսական կազմակերպությունը կգնահատի ձեր վարկունակությունը, կծանոթանա վարկային պատմությանը։ Հաշվի են առնվում ոչ միայն առաջնային եկամուտները` աշխատավարձը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, այլ նաև երկրորդային եկամուտները` դրամական փոխանցումները, պարգևավճարները, վարձակալությունից ստացված եկամուտները և այլն։ Եթե ձեր եկամուտները թույլ չեն տալիս ստանալ հիփոթեքային վարկ, ապա կարելի է ներգրավել համավարկառուի` ամուսնուն , ծնողներին, հարազատներին։
Ստանդարտ հիփոթեքային վարկի նման արտոնյալ վարկը ևս ենթադրում է որոշակի լրացուցիչ ծախսեր` հայտի ուսումնասիրման, վարկի սպասարկման, անշարժ գույքի գնահատման վճարներ, կադաստրի և նոտարական ծախսեր, գրավադրվող անշարժ գույքի ապահովագրման ծախսեր, դժբախտ պատահարներից վարկառուին ապահովագրելու վճար։ Բոլոր ծախսերը միասին կազմում են բավականին «կլորիկ» գումար, ազդում են փաստացի տոկոսադրույքի վրա, և այս ամենին ևս պետք է պատրաստ լինել։–0–