Ինչպե՞ս դիմակայել հեռախոսային խարդախներին
01.12.2017,
12:43
Բջջային կապի շնորհիվ այսօր կարելի է շատ հարցեր լուծել տնից` վճարումներ կատարել, պատվիրել ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև առցանց ռեժիմով կառավարել բանկային հաշիվները։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի –Արմենիա/. Բջջային կապի շնորհիվ այսօր կարելի է շատ հարցեր լուծել տնից` վճարումներ կատարել, պատվիրել ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև առցանց ռեժիմով կառավարել բանկային հաշիվները։ Դժբախտաբար, փողերի վիրտուալ հասանելիությունը շատ գայթակղիչ է աշխարհի շատ շահախաչդախների համար, ովքեր վաղուց օգտագործում են բջջային հեռախոսները սեփական շահի համար։ Խաբելու մեթոդները բազմազան են։ Ընդ որում, խաբեբաները կարողանում են հորինել բաժանորդներից փող գողանալու նոր մեթոդներ։ Դժբախտաբար, հայերը նույնպես նման խաբեյության զոհ են դառձել և տուժել են իրենց դյուրահավատության և անտեղյակություն պատճառով։
Wangiri–ն գործողության մեջ

Հայաստանն արդեն մի քանի անգամ Wangiri հեռախոսային սպամի հարձակման զոհ է դարձել։ Ճապոնիայում հայտնված հեռախոսային սպամի այս տեսակը լայնորեն տարածվեց ամբողջ աշխարհում։ Wangiri խորհրդավոր բառի հետևում (մեկ զանգ) թաքնված է խարդախության սխեման։ Ինչ–որ մեկը զանգահարում է ձեզ անհայտ համարից, սակայն հենց դուք պատասխանում եք, զանգը կտրուկ ավարտվում է։ Դուք հետ եք զանգում անծանոտ համարին, սակայն ձեզ պատասխանում է ավտոհաղորդիչը, որի նպատակն է հնարավորինս երկար պահել ձեզ գծի վրա, որպեսզի ձեր հաշվից փող ստանան։
Առաջին անգամ Wangiri–ի ազդեցությունը Հայաստանը զգացել է իր վրա այս տարվա հունվարին, երբ բջջային օպերատորների բաժանորդները սկսեցին զանգեր ստանալ օտարերկրյա համարներից +355 կոդով (Ալբանիա)։ Զանգողները լռում էին, իսկ հետո անջատում էին զանգը։
Հետաքրքրությունից ելնելով հետ զանգած մարդիկ մեծ գումարներ են կորցրել իրենց հաշիվներից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փարձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանել է այս իրավիճակն այս կերպ. «Սեփական փողերը պաշտպանելու միակ միջոցն է` հետ չզանգել անծանոտ օտարերկրյա համարներին»։
Հեռախոսային խարդախություների հայտնի ձևերը կամ ամեն ինչ SMS հաղորդագրությունների տարածման մասին

Դժբախտաբար, Wangiri–ն հեռախոսային խարդախության միակ ձևը չէ։ Բջջային աֆերիստները լայնորեն օգտագործում են SMS հաղորդագրությունների տարածումը, ինչի օգնությամբ խաբեության տարբեր ձևերով մարդկանցից կորզում են ոչ մեծ գումարներ, սակայն տուժում են բազմաթիվ մարդիկ։ Դեպքերի մեծամասնությամբ, այս մեթոդը կիրարման դեպքում, բաժանորդների հեռախոսներին գալիս է SMS հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ տվյալ մարդը շահել է մեծ գումար, մեքենա, ուղևորություն և այլն։ Շահումը վերցնելու մասին ավելի ստույգ տեղեկություն ստանալու համար խնդրում են կամ SMS հաղորդագրություն ուղարկել նույն համարին, կամ փոքրիկ գումար փոխանցել նշված հաշվեհամարին։ Մարդկանց լայն զանգվածի հետ աշխատելով` խաբեբաները մեծ գումարներ են հավաքում SMS հաղորդագրությունների տարածման վրա։
Ամեն օր մենք բազմաթիվ SMS հաղորդագրություններ ենք ստանում մեր հեռախոսներին, տարբեր ծառայությունների առաջարկներով. համակարգիչների վերանորոգումից մինչև խոշոր առևտրային ցանցերի գովազդային ակցիաներ։ Անտեսելով նմաբատիպ գովազդը` մենք ջնջում ենք ոչ պետքական ինֆորմացիան։
Սակայն որոշ հաղորդագրություններ այնքան գայթակղիչ են կազմված բաժանորդների համար, որ մարդը միանգամից անցնում է հաղորդագրությունում նշված հղումով ու հայտնվում է խաբեբաների թակարդում։ Չգիտակցելով դա` բաժանորդը միացնում է դանդաղ գործունեությամբ ռումբը։ Խաբեբաները կարողանում են ստանալ հեռախոսում առկա ամբողջ գաղտնի տեղեկությունը` փոստ, կոնտակտներ, բանկային հաշիվները։
Որքա՞ն կարող է արժենալ հասարակ «Ողջույնը»

Բջջային հեռախոսների հայտնվելուն պես մարդկանց լայն շրջանակի մոտ` տատիկներից մինչև դպրոցական, մեծ տարածում ստացան SMS-ի հետ կապված հեռախոսային խարդախությունները, որոնցում նշվում է մոտավորապես հետևյալը. «Ողջույն, տատիկ կամ ողջույն, ընկեր, խնդրում եմ հեռախոսս շտապ լիցքավորիր 1000 դրամով»։ Թվում է, թե դուք ստացել եք սովորական հաղորդագրություն ձեր մտերիմից։ Դուք շտապում եք դեպի վճարային տերմինալ կամ նշված գումարը փոխանցում հենց ձեր հեռախոսահամարից։ Սակայն արդյունքում գումարը փոխանցվում է ոչ թե ձեր մտերիմին, այլ խաբեբաներին։
Դուք դեռ չե՞ք մարել ձեր վարկը

Հեռախոսային խաբեբաներն ավելի հաճախ են սկսել գողանալ բաժանորդի անձնական տեղեկատվությունը` բանկում նրա անձնական հաշիվը կոտրելու նպատակով։ Դուք ստանում եք SMS հաղորդագրություն, որտեղ նշված է, որ ձեր վարկը չի մարվել և պետք է հետևյալ հեռախոսահամարով շտապ կապվեք բանկային աշխատակցի հետ։ Զարմանալի է այն փաստը, որ վարկի բացակայության պարագայում անգամ մարդն ամեն դեպքում զանգում է նշված հեռախոսահամարով և պատասխանում բոլոր հարցերին` անգամ չկռահելով, որ իր հետ խաբեբա է զրուցում։ Չէ՞ որ ավելի պարզ է զանգահարել բանկի պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարով և բոլոր հարցերը քննարկել իրավասու աշխատակցի հետ։
Դուք ցանկանում եք հրաժարվել՞ SMS բաժանորդագրությունից

Տեքստային հաղորդագրությունների հետ միշտ եղել են շատ խնդիրներ` սկսած «Փրկեք երեխային, փոխանցեք գումար նշված հաշվեհամարին» SMS հաղորդագրությունից մինչև «Դուք ջեքփոթ եք շահել որպես մեր ցանցի 100000–րդ բաժանորդ»։
Երբ գալիս է «հրաժարվել SMS բաժանորդագրությունից» տեքսով հաղորդագրություն, շատերը կարծում են, որ դա սովորական գործընթաց է։ Խնդրում են ուղարկել հետադարձ հաղորդագրություն` հաստատումով։ Սակայն չարժե անել նման բան։ Հետագայում կարող է պարզվել, որ դուք ձեր հաշվից մեծ գումար եք հանում, քանի որ այդ հաղորդագրության ուղարկումն անվճար չէ և չի գանձվում սովորական սակագնով։
Երբ սպառնալիքները սովորական խաբեություն են

Խաբեության ևս մեկ տարածված տեսակ է մի իրավիճակ, երբ ձեզ զանգում են, սպառնում ու վիրավորում։ Այս դեպքում խաբեբաները հույս ունեն, որ վիրավորական բառերի և սպառնալիքների միջոցով կարող են հունից հանել մարդուն, ով կցանկանա հետ զանգել և վրեժխնդիր լինել։ Եթե զոհը հայտնվում է ծուղակում և հավաքում է անհայտ հեռախոսահամար, ապա նրա հաշվեկշռի ողջ գումարն ակնթարթորեն անհետանում է։ Զոհին, իհարկե, կպատասխանի ոչ թե վիրավորանքներ հասցրած անձը, այլ ինքնապատասխանիչը` գովազդով կամ անգամ բնակչությանը տրամադրվող իրավաբանական օգնության գործակալությունը։
Անձնական ոչինչ` միայն բիզնես

Բայց այսօրվա դրությամբ ամենատարածվածները շարունակում են մնալ խարդախների զոհի հարազատների հետ կապված հեռախոսային խարդախությունները: Նմանատիպ խարդախությունները շատ նման են իրար և հիմնվում են հարազատ մարդկանց նկատմամբ մեր զգացմունքների վրա: Զանգահարող մարդն ամենից հաճախ ներկայանում է որպես ձեր հարազատ, իսկ ոմանք նույնիսկ կարող են իրենց թույլ տալ ներկայանալ ձեզ որպես ձեր ամենամտերիմ մարդը:
Դրանից հետո ձեզ սկսում են պատմել, որ ձեր հարազատը կասկածվում է հանցագործության մեջ (դա կարող է լինել ՃՏՊ, որում տուժել են մարդիկ, թմրանյութի կամ զենքի պահելը, առողջությանը ծանր վնաս հասցնելը և այլն): Այնուհետև զրույցին միանում է «ոստիկանը», ով ամբողջովին հաստատում է կատարվածի մասին խոսքերը և առաջարկում է օգնել ձեր «բարեկամին»` դրա համար դուք պետք է կաշառք տաք: Դրանից հետո ձեզ հայտնում են, թե ինչ եղանակով է պետք փոխանցել գումարը և ոչ ոքի ոչինչ չասել:
Ամենից հաճախ հաջողվում է խաբել կանանք, քանի որ նրանք առանց երկար-բարակ մտածելու փորձում են օգնել իրենց մտերիմներին` իբր դժբախության մեջ հայտնված ամուսնուն, որդուն, եղբորը զանգահարելու փոխարեն:
Յոթ պարզ կանոններ հեռախոսային խարդախներին արժանի պատասխան տալու համար

Ակնհայտ է, որ բջջային ցանկացած խարդախություն մեզ դրամական միջոցներից զրկելու ձև է: Հետևաբար, խարդախները փորձելու են ամեն կերպ ձեզ խուճապի մատնվել և նյարդայնանալ: Չէ՞ որ այդ վիճակում մարդը չի կարող ստափ և տրամաբանորեն մտածել: Այդ իսկ պատճառով պահպանեք հանգստություն և խելամտություն:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է յոթ պարզ կանոններ, որոնք կմեծացնեն հեռախոսային խարդախների զոհ չդառնալու ձեր հնարավորությունները:
• Եթե ձեզ իբր զանգահարում է ձեր հարազատն օգնության խնդրանքով, խնդրեք նրան նկարագրել իր արտաքինը կամ այնպիսի հարցեր տվեք, որոնք պատասխանները կարող է իմանալ միայն նա: Դրանք, հնարավոր է, նրա կամ ձեր անձնական կյանքին վերաբերող հարցեր լինեն:
• Եթե հեռախոսով ձեզ հետ ոստիկան է զրուցում, խնդրեք ներկայանալ և նշել ծառայության վայրը: Դուք կկարողանաք զանգել այնտեղ և պարզել այդպիսի աշխատակցի առկայությունը: Դա ձեզանից հինգ րոպե կխլի, բայց կտնտեսի ձեր փողերը:
• Կարելի է նաև հետ զանգել այն մարդուն, ում մասին խոսք է գնում, նրա բջջայինին, իմանալ, թե չի հայտնվել արդյոք ինչ-որ տհաճ իրավիճակներում, խնդրել է արդյոք ձեր օգնությունը:
• Մեկ ուրիշ համարից հաղորդագրություններ ստանալով ձեր ընկերներից կամ ծանոթներից` իրենց հաշիվը լիցքավորելու համար, մի ծուլացեք, զանգահարեք և համոզվեք, որ հենց իրենք են խնդրել այդ մասին:
• Հիշեք, որ եթե իմացել եք, որ մեքենա եք շահել ինչ-որ խաղարկության արդյունքներով` չմասնակցելով որևէ ակցիայի, ապա դա, ամենայն հավանականությամբ, խարդախություն է, և պետք չէ դրան հավատալ: Հակառակ դեպքում ռիսկի եք դիմում թե առողջության, թե գումարի տեսանկյունից:
• Հիշեք` ոչ մի բանկ իր հաճախորդից չի պահանջում ասել քարտի գաղտնաբառը կամ CVV-կոդը: Դա կարող են պահանջել միայն խարդախները:
• Եթե օտարերկրյա անծանոթ համարից զանգ եք ստացել, որն ընդհատվել է, հետ մի զանգեք, որ չդառնաք հեռախոսային խարդախների զոհ: -0-