Ինչպես ընտրել շահավետ ավանդ

08.10.2019, 10:57
Դուք որոշակի խնայողություններ ունեք և ցանկանում եք դրանք գրագետ տնօրինել:
Ինչպես ընտրել շահավետ ավանդ
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դուք որոշակի խնայողություններ ունեք և ցանկանում եք դրանք գրագետ տնօրինել: Իսկ պապական (փողերը ներքնակի տակ պահել) կամ տատական (գումարը պահածոյացնելը) մեթողներն արդեն գործուն չէ: Չէ՞ որ դուք ժամանակակից մարդ եք և հասկանում եք, որ այդ բոլոր մեթոդներն ունեն մեկ «բայց»` ձեր գումարը չի «աշխատի»: Այսինքն այն պարզապես կմնա ապահով վայրում և կսկսի արժեզրկվել: Այսպես, եթե դուք այսօր հետ դնեք հազար դրամ, ապա մեկ տարի անց կարող եք կորցնել գնաճի պատճառով: Կա նաև այլ տարբերակ` ներդնել փողերն այնպես, որպեսզի դրանք եկամուտ բերեն: Սակայն այս հարցում պետք չէ ռիսկի գնալ, և եթե դուք պրոֆեսիոնալ չեք, մի փորձեք գումար վաստակել փոխարժեքի վրա կամ բորսաներում: Եթե վատ եք «գլուխ հանում» բաժնետոմսերից, ներդրումային հիմնադրամներից և այլ ֆինանսական եզրույթներից, ապա ամենաօպտիմալ տարբերակը բանկային դեպոզիտն է:

Պարզապես ավանդ բացեք

 - рис.1

Բանկային ավանդը կարճ ժամանակով փող ներդնելու ամենապարզ և հարմար միջոցն է, ժամկետները կարող են տատանվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Բանկը ձեզնից պարզապես գումար է վերցնում տոկոսներով, իսկ հետո տրամադրում է դրանք վարկերի տեսքով կամ օգտագործում է ներդրումային նախագծերում, ձեռք է բերում արժեթղթեր, այսինքն ապահովում է այդ փողերի եկամտաբերությունը: Ավանդատուն պետք է ընդամենը պայմանագիր կնքի բանկի հետ, և դրա համար պարտադիր չէ ունենալ հատուկ ֆինանսական գիտելիքներ:

Ժամկետային կամ ցպահանջ

 - рис.2

Ավանդը կարող է լինել ժամկետային կամ ցպահանջ: Ցպահանջ ավանդը (դրամական միջոցներն ընթացիկ հաշվին) նախատեսում է դրամական միջոցների դուրս բերում հաճախորդի առաջին պահանջով: Այդ ավանդներն այդքան էլ տարածված չեն բանկերում: Այդ պատճառով նման ավանդի տոկոսներն ավելի ցածր են, քան մյուս ավանդների դեպքում: Ժամկետային ավանդը նախատեսում է բանկի և ավանդատուի միջև կնքված պայմանագրում ֆիքսված ժամկետներ: Ժամկետային ավանդների պայմաններով, գումարը ժամկետից շուտ հանելու դեպքում հաճախորդը կորցնում է նախատեսվող տոկոսների մեծ մասը: Դուք կարող եք գումար ներդնել նաև երկար ժամկետով` մեկ տարուց ավել: Դա նպատակային բանկային ներդրում է, որը թույլ կտա գումար կուտակել կոնկրետ ամսաթվի և կոնկրետ գնումների համար, օրինակ, տան, բնակարանի ձեռքբերման, ուսման վարձը վճարելու և այլնի համար: Կարևոր է իմանալ, որ այդ դեպքում բանկը ձեզ կվերադարձնի գումարն` հաշվեգրված տոկոսներով` պայմանագրում նշված պայմանների հիման վրա,իսկ դա նշանակում է, որ անկախ ֆինանսական շուկաների վիճակից` բանկը երաշխավորում է եկամտաբերություն։

Ուսումնասիրեք առաջարկները

 - рис.3

Ավանդի տեսակ ընտրելը նույնպես դժվար չէ: Բավարար է միայն որոշել, թե որքան ժամանակով եք ցանկանում ներդնել գումարը, ծանոթանալ շուկայում առկա առաջարկներին և ընտրել ձեզ համար առավել շահավետը: Պետք է հաշվի առնել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են արժույթը, ներդրվող գումարի չափը, տեսակը, ժամկետները և տոկոսները: Կարևոր է հաշվի առնել նաև ավանդի ժամկետի ավտոմատ երկարացման հնարավորությունը, տոկոսների վճարման ժամանակացույցը, տոկոսների կապիտալացումը, ինչպես նաև ավանդի մասնակի դուրս հանումը կամ համալրումը և տուգանքները: Այսօր շուկայում տոկոսների տարբերությունը նվազագույն է, սակայն յուրաքանչուր բանկն իր փոքր պայմաններն ունի, օրինակ, ավանդի ավելի երկար ժամկետով ձևակերպման դեպքում տոկոսը (այսինքն ձեր եկամուտը) երբեմն կլինի մի փոքր, իսկ երբեմն էլ ավելի բարձր` մի քանի ամսով ներդնելու համեմատ։

Ընդ որում որոշ հայկական բանկեր իրենց հաճախորդների տոկոսների վրա հավելյալ գումար են ավելացնում, եթե ավանդը ձևակերպվում է առցանց, սակայն դրա համար անհրաժեշտ է լինել բանկի հաճախորդը և հասանելիություն ունենալ առցանց համակարգին:

Ձեր ավանդը հուսալի ձեռքում է

 - рис.4

Ֆիզիկական անձանցից ավանդ ընդունելու իրավունք այսօրվա դրությամբ ունեն միայն այն բանկերը, որոնք ավանդների ապահովագրության համակարգի մաս են կազմում: Հայաստաում դրանք այն բոլոր բանկերն են, որոնք ավանդից տոկոս են հատկացնում ֆիզակական անձանց ավանդների փախհատուցման երաշխավորման հիմնադրամ: Եթե բանկի հետ ինչ-որ բան լինի, օրինակ, զրկվի արտոնագրից, սնանկ ճանաչվի կամ այլ դեպքերում, հիմնադրամը կփոխհատուցի ավանդատուների միջոցները: Միաժամանակ պետք է հիշել, որ Հայաստանում ավանդների փոխհատուցման երաշխավորումը և ավանդատուների շահերի պաշտպանությունն իրականացվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորման մասին» օրենքի համաձայն`ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի միջոցով: ՀՀ կենտրոնական բանկի կողմից հիմնադրված հիմնադրամը հանդիսանում է ոչ առևտրային իրավաբանական անձ, որի հիմնական նպատակն է երկրի բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումը ֆիզիկական անձանց և մասնավոր ձեռնարկատերերի ավանդների փոխհատուցման երաշխավորման միջոցով: Այսօրվա դրությամբ, դրամով առավելագույն երաշխավորված ավանդի չափը կազմում է 10 մլն դրամ, իսկ արտարժույթով համարժեք է 5 մլն դրամի:

Գիտելիքն ուժ է

 - рис.5

Գոյություն ունի որոշակի տեղեկատվություն, որը պետք է իմանալ ավանդ ձևակերպելուց առաջ: Օրինակ, որ ավանդ ներդնել խորհրուրդ է տրվում այն արժույթով, որը դուք ավելի հաճախ եք օգտագործելու, հակառակ դեպքում կենթարկեք ձեր դրամական միջոցները տարադրամի տատանումների ռիսկի: Ավանդի տոկոսները կարելի է ստանալ ինչպես միանգամից, այնպես էլ ներդրման ժամանակահատվածի ընթացքում,այնպես էլ վերջում:

Այստեղ անհրաժեշտ է իմանալ, որ ավանդով ստացվող տոկոսը նույնպես եկամուտ է համարվում և, հետևաբար, հարկվում է եկամտհարկով: Անպայման համոզվեք, որ դուք առանց որևէ կորուստների կկարողանաք հանել ձեր միջոցները ժամկետից շուտ, իսկ բանկը դրա համար չի պահի ոչ մի տուգանք կամ տոկոս: Միաժամանակ դուք հնարավորություն ունեք համալրել ձեր ավանդը, բացառությամբ դրա ժամկետը լրանալուց առաջ վերջին ամիսների ընթացքում:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-