Ինչպես վերականգնել ընտանեկան բյուջեն ամանորյա ծախսերից հետո. 11 խորհուրդ

1. Նախօրոք պլանավորեք ամանորյա ծախսերը
Հարկավոր է նախօրոք կազմել ամանորյա բյուջեն ու հետևել դրան տոներից հետո սթրեսից և ֆինանսական սնանկությունից խուսափելու համար։ Դա կթեթևացնի տոների նախապատրաստական աշխատանքը, թույլ կտա խուսափել չմտածված ծախսերից, որպեսզի հետագայում հնարավոր լինի հեշտությամբ վերադառնալ առօրյա ռիթմին և ֆինանսական կենսամակարդակին։

3. Փոխեք սննդակարգը
Սննդակարգի փոփոխությունը կլինի ոչ միայն ավելի էժան, այլև օգտակար, եթե դուք որոշ ժամանակով մոռանաք դելիկատեսների մասին` հաշվի առնելով տոներին պատրաստված ծանր ճաշատեսակներն ու ոգելից խմիչքները։ Սահմանափակեք քաղցրը, պատրաստեք թեթև, բանջարեղենային կերակուրներ` օգտագործելով սառնարանում մնացած մթերքը։ Իսկ խանութ գնալիս կազմեք անհրաժեշտ մթերքների ցանկն ու հետևեք դրան։
4. Սկսեք ֆիքսել ծախսերը
Սա ընտանեկան բյուջեն վերահսկելու պարզ միջոց է, բացի այդ ծախսերի ֆիքսումը ֆինանսական կարգապահություն ձևավորելու լավագույն միջոցն է։
Սա ընտանեկան բյուջեն վերահսկելու հին և հուսալի մեթոդ է։ Սկզբում որոշեք, թե որքան գումար եք նախատեսում ծախսել ամեն օր։ Հետո մի քանի ծրարի մեջ դրեք գումար` «մեկ օր – մեկ ծրար» սկզբունքով։ Եթե մի օր ծախսել եք սահմանված գումարից ավել, ապա վերցրեք պակասող գումարը հաջորդ օրվա ծրարից, իսկ հաջորդ օրը ծախսեք այն, ինչ մնացել է ծրարում։ Նման միջոցը սովորեցնում է գումար տնտեսել։

Գնումներ կատարելուց առաջ գումար կանխիկացրեք բանկային քարտից։ Այդպես ավելի հեշտ կլինի վերահսկել ծախսերը։ Ըստ վիճակագրության, քարտով գնումներ կատարելիս մարդիկ ծախսում են մոտավորապես 20 տոկոսով ավել։

Մինչ դուք զբաղված եք ձեր ֆինանսական բարեկեցության վերականգնմամբ, ավելի լավ է ժամանակավորապես հրաժարվել ծախսատար վայրեր այցելելուց։ Լավ տրամադրություն են ստեղծում ոչ միայն թանկարժեք ռեստորանները կամ ժամանցային վայրերը, այլև սովորական զբոսանքը ձմեռային այգով, հետաքրքիր ցուցահանդեսը կամ փառատոնը։
8. Ժամանակավոր օգտվեք հասարակական տրանսպորտից
Եթե դուք սովորել եք երթևեկել տաքսիով կամ սեփական մեքենայով, ժամանակավորապես հրաժարվեք դրանից` ընտանեկան բյուջեի օգտին:
9. Հրաժեշտ տվեք վնասակար սովորություններին
Աշխատեք քիչ ծխել և ալկոհոլ օգտագործել: Դա օգտակար կլինի ոչ միայն ձեր գրպանին, այլև առողջությանը:
10. Ուշադրություն դարձրեք զեղչերին
Սկսեք օգտվել տարբեր խանութներում և առևտրի կենտրոններում գործող ակցիաներից և զեղչերից: Այդպես կարելի է բավական գումար խնայել:
11. Որոշեք առաջնահերթ ծախսերը
Մտածեք, թե որ գնումից կարելի է հրաժարվել և որ ծախսերը սահմանափակել: Առաջնահերթ են մթերքը, անհրաժեշտ հագուստը, կոմունալ վճարումները, կապի վճարումը և այլն:
Ի դեպ, դուք կարող եք խնայել էլեկտրաէներգիայի ծախսը, եթե օգտվեք էներգախնայող լամպերից, ինչպես նաև էներգաարդյունավետ տեխնիկայից, եթե անջատեք հեռուստացույցը, համակարգիչը և այլ սարքեր, եթե չեք օգտագործում դրանք:
Օգտվելով այս խորհուրդներից` դուք ավելի հեշտ կհաղթահարեք ամանորյա ծախսատար տոներից հետո բյուջեում առաջացած ճեղքը և կվերականգնեք ֆինանսական կայունությունը:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-