529.69
7.45
476.43
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս երեխաների հետ խոսել ֆինանսների մասին. 5 կանոն ծնողների համար

12:35
18 Սեպտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մեկնարկել է նոր ուսումնական տարին, և դրա հետ մեկտեղ անդադար հարցեր են առաջանում ծնողների մոտ, որոնցից մեկը վերաբերում է նրան, թե ինչպես սովորեցնել երեխաներին ճիշտ տնօրինել գրպանի փողերը։ Ի դեպ, փողի թեման ամենաբարդերից է երեխաների դաստիարակման հարցում։ Հոգեբանները համակարծիք են, որ վաղ տարիքում ծնողների կողմից ձևավորված առողջ վերաբերմունքը ֆինանսների նկատմամբ կօգնի երեխային ապագայում խուսափել բազմաթիվ խնդիրներից, որոնց թվում է խոշոր գնումների պլանավորումը, փողի խնայումը, ճիշտ վարկ վերցնելը և այլն։ Չնայած հայաստանյան դպրոցներում հիմա հաջողությամբ ներդրվում է ֆինանսական գրագիտության ծրագիրը, բնական է, որ ընտանիքում երեխաների առաջին ուսուցիչները ֆինանսական հարցերում ծնողներն են, որոնց համար ներկայացնում ենք մի քանի մասնագիտական խորհուրդ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է հինգ պարզ կանոն, որոնցով, ֆինանսիստների և հոգեբանների կարծիքով, պետք է առաջնորդվեն ծնողները` սովորեցնելով երեխաներին ճիշտ «գլուխ հանել» ֆինանսական հարցերում։

1. Խոսեք փողի մասին երեխաների ներկայությամբ

Кошелек дети финансы

Որոշ ընտանիքներում ծնողները խուսափում են երեխաների ներկայությամբ խոսել փողի մասին կամ քննարկել ընտանեկան բյուջեն։ Սա սխալ է, քանի որ երեխայի մոտ, ով չի ստացել ֆինանսները տնօրինելու հմտություններ, ապագայում խնդիրներ կառաջանան` կապված առաջնահերթությունների հետ. ինչի վրա ծախսել գումարը, ինչ գնել առաջին հերթին, իսկ ինչ կարելի է գնել ավելի ուշ և այլն։ Երբ երեխան սկսում է հետաքրքրվել, թե որտեղից են հայտնվում փողերը, ինչպես ենք մենք վաստակում, ինչու չենք կարող ինչ– որ բան գնել, այս բոլոր հարցերին հարկավոր է միանգամից պատասխանել։ Եթե երեխան արդեն դպրոցական է, նրան կարելի է ներգրավել ընտանեկան բյուջեի քննարկմանը, հետաքրքրվել, թե ինչ է մտածում այս կամ այն իրը գնելու հարցում, լսել նրա «կողմ» կամ «դեմ» փաստարկները և հնարավորության դեպքում հաշվի առնել դրանք, որպեսզի երեխան զգա իրեն ընտանիքի լիարժեք անդամ։

2. Ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչպես է պետք վարվել ֆինանսների հետ

Кошелек дети финансы

Երեխան պատճենում է ծնողների ու հարազատ մարդկանց գործողությունները` ամբողջովին չգիտակցելով, թե որն է ճիշտ, որը սխալ։ Այդ պատճառով շատ մեծ նշանակություն ունի ծնողների վարքը երեխաների ներկայությամբ ինչ–որ «ֆինանսական գործառնություններ» կատարելիս, օրինակ խանութում գնումներ անելիս։ Եթե դուք երեխաների հետ խոսում եք գումարը ճիշտ ծախսելու մասին, իսկ ինքներդ նրանց ներկայությամբ կատարում ենք չմտածված գնումներ` աջ ու ձախ ցփնելով ողջ գումարը, ապա կարող եք չկասկածել, որ նրանք ևս այդպես կվարվեն։ Եթե երեխան խանութում պահանջում է, որպեսզի դուք գնեք թանկարժեք խաղալիք կամ գաջեթ, փորձեք նրան բացատրել, թե ինչու «ես ուզում եմ այս պլանշետը» արտահայտությունը բավարար փաստարկ չէ, հատկապես եթե այն շատ թանկ է։

3. Երեխային գրպանի գումար տվեք և ինքնուրույն վաստակելը խրախուսեք

Кошелек дети финансы

Երեխային գրպանի փող տա՞լ։ Եվ եթե տալ, ապա որքան և որ տարիքից։ Անել դա կանոնավոր կերպով և ֆիքսված գումարի չափով, թե՞ ժամանակ առ ժամանակ։ Այս կարևոր հարցերը վաղ թե ուշ ծագում են յուրաքանչյուր ծնողի մոտ։ Մանկական հոգեբանների կարծիքն է` «Երեխան չի սովորի տնօրինել փողերը, եթե չունենա դրանք»։

Սովորաբար փողերի հարցն ակտուալ է դառնում, երբ երեխան գնում է առաջին դասարան։ Այս տարիքի երեխայի հիմնական ծախսերը դպրոցում սնվելն է։ Տվեք նրան գրպանի միջոցներ մեկ շաբաթով և թույլ տվեք ինքնուրույն դրանք տնօրինել, բայց նախապես քննարկեք նրա հետ օրական ճաշացանկը` բացառելով վնասակար մթերքները։ Ընդ որում, տվեք ավելին, քան պահանջվում է ուտելու համար։ Գրպանի փողեր կարելի է տալ երեխային նաև փոքրիկ ուրախությունների համար։ Սա բյուջեի ծրագրման առաջին և շատ կարևոր փորձառությունն է։

Փորձելու և սխալվելու մեթոդով նա կհասկանա, թե ինչպես է պետք ձևավորել բյուջեն, և կսովորի ծրագրել ծախսերն ու գնումները։

Ինչ վերաբերում է դեռահասին, ապա նրան պարզապես անհրաժեշտ է գրպանի գումար ունենալ։

Եթե փոքրիկ դպրոցականի համար փողն ինչ–որ ուտելիք գնելու հնարավորություն է, ապա դեռահասի համար` նաև ընկերների հետ ժամանցի հնարավորություն։ Եթե որոշել եք դեռահասին շաբաթական կամ ամսական գումար տալ, հետևողական եղեք։ Մի պատժեք նրան գումարից զրկելու եղանակով։ Դա կհանգեցնի նրան, որ դրանք ստանալու համար դեռահասը կսկսի ներփակվել կամ ստել` փորձելով խուսափել պատժից։

Ի դեպ, բարձրդասարանցիներն ամառային արձակուրդների ժամանակ կարող են գրպանի ծախսերի համար գումար վաստակել, օրինակ, որպես մատուցող աշխատելով ամառային սրճարաններում, կամ որպես վաճառող, մեքենա լվացող և այլն։ Մի հետաքրքրական օրինակ։ Երևանյան բարձրահարկ շենքերից մեկում այս ամռանը մի քանի դեռահասներ գորգերի լվացման բրիգադ էին հավաքել։ Ամռան ընթացքում նրանք լվացել են բոլոր հարևանների գորգերը և գումար վաստակել։ Արդյունքում գոհ են մնացել բոլորը` և երեխաները, և մեծերը։
Եթե ձեր երեխաներն ուզում են ամռանը գումար վաստակել, մի խոչընդոտեք, քանի որ նրանք կհասկանան փողի իրական արժեքը, երբ ինքնուրույն կվաստակեն։ Սեզոնային աշխատանքի նպատակը, անշուշտ, գումար ունենալն է։ Բայց ոչ միայն։ Գումարն այդքան էլ շատ չի լինի, իսկ ահա փորձն ու հմտություններն իսկապես անգին են։
Ցանկացած, նույնիսկ ամենապարզ աշխատանքին կարելի է ստեղծագործական մոտեցում ցույց տալ։ Բացի այդ, աշխատելով, դեռահասը կկարողանա իրեն փորձել տարբեր դերերում` կատարողի, կազմակերպչի, վաճառողի և այլն։ Միայն այդ ժամանակ նա կհասկանա, թե ինչում իսկապես կարող է հաջողել։

4. Բացատրեք երեխաներին, որ որքան բարձր է նպատակը, այնքան ավելի մեծ է եկամտի չափը

Кошелек дети финансы

Այն մարդիկ, ովքեր եկամտի աճ են ունենում, նպատակներ են նախանշում և հետևում են դրանց հասնելու պլանին։ Կարևոր է հասկացնել դա երեխային և օգնել նրան կողմնորոշվել իր նախապատվությունների հարցում. ինչն է նրան դուր գալիս և ինչն այդքան էլ լավ չի ստացվում։

Երեխաները պետք է հնարավորություն ունենան զարգացնել իրենց հմտությունները, աճել և հասնել որոշակի արդյունքների։ Եթե տեսնում եք, որ երեխան ունի լավ ունակություններ և գիտելիքներ որոշակի ոլորտում (օրինակ նա լավ նկարում է կամ համակարգչային լավ գիտելիքներ ունի և կարողանում է աշխատել համացանցում), առաջարկեք նրան փող վաստակել հենց դրա վրա։ Թող սկզբից փորձի տնեցիների վրա։ Պետք չէ անտեսել փող վաստակելու տարբեր միջոցները, քանի որ միայն ընտրության դեպքում երեխան կարող է գտնել իր ճանապարհը։

Բացի այդ, կարևոր է բացատրել, որ ոչ միշտ է հնարավոր փող վաստակել այն աշխատանքի շնորհիվ, որը սիրում ես։ Կարելի է շատ աշխատել, սակայն դրա համար կոպեկներ ստանալ։

Օրինակ, ոչ բոլոր նկարիչները, ֆուտբոլիստները, ոճաբաններն են հայտնի դառնում։

Միաժամանակ բլոգինգն այսօր թույլ է տալիս վաստակել բավականին գումար։ Կարևոր է կյանքից վերցված հետաքրքիր օրինակներով բացատրել երեխային, որ շուկայի զարգացումը, մասնագիտության տարածված լինելը և անգամ տարածաշրջանը կարող են լրջորեն ազդել աշխատավարձի չափի վրա, այդ իսկ պատճառով պետք է ավելի լայն նայել այդ հարցին։ Իսկ սիրած գործը կարող է մնալ մարդու կյանքոմ որպես հոբբի։

5. Հասկացրեք երեխային, որ փողը նպատակ չէ, այլ միջոց է

Кошелек дети финансы

Չնայած որ ֆինանսները հիմք են դնում լավ կյանքի համար, դրանք չպետք է ինքնանպատակ դառնան։ Ցույց տվեք երեխային, որ կյանքում կարելի է ուրախանալ` անկախ դրամապանակի պարունակությունից։ Մանկուց երեխային պետք է սովորացնել, որ կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է գնել կամ վաճառել։ Սովորեցրեք երեխաներին համապատասխանացնել սեփական ցանկություններն ու հնարավորությունները։ Իմաստունները պնդում են, որ ոչ մի փող կամ իր մարդուն լիակատար երջանիկ չի դարձնի։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում  -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:45
16 Հոկտեմբերի 2019
«Ապագայի բանկն իմ պատկերացմամբ». Հայաստանում շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ է հայտարարվել
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հայտարարում է «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:
10:26
15 Հոկտեմբերի 2019
Առցանց վարկ. ինչպես այն ձևակերպել և ինչին ուշադրություն դարձնել
Ներկայում թվայնացման գործընթացը ժամանակակից երկրներում հաջողակ զարգացման գրավականներից է:
12:12
10 Հոկտեմբերի 2019
Հինգ չմտածված գործողություններ, որոնք «հարվածում են» ձեր գրպանին
Ձեր գրպանին կարող են հարվածել ինչպես չմտածված քայլերը, այնպես էլ որոշ հարցերում դրսևորած անգործությունը: Դիտարկենք առավել տարածված իրավիճակները:
10:57
08 Հոկտեմբերի 2019
Ինչպես ընտրել շահավետ ավանդ
Դուք որոշակի խնայողություններ ունեք և ցանկանում եք դրանք գրագետ տնօրինել:
13:39
02 Հոկտեմբերի 2019
Թեստ. արդյոք լա՞վ եք «գլուխ հանում» ֆինանսական գործիքներից
Այսօր մենք ապրում ենք ֆինանսական ծառայությունների աշխարհում, այդ իսկ պատճառով պետք է կարողանանք «գլուխ հանել» այդ ամենից։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի պարզել, թե որքան գրագետ եք դուք դա անում։
11:37
27 Սեպտեմբերի 2019
Վարկը` որպես բեռ. 4 դեպք, երբ չարժե վարկ վերցնել
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է 4 դեպք, երբ իսկապես չարժե վարկ վերցնել:
12:01
24 Սեպտեմբերի 2019
Ինչպես դառնալ բանկի գործընկերը
ՀԲՄ-ի գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում խոսել է ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման մակարդակի անհրաժեշտության մասին:
10:48
20 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ է գնաճը, և ինչու՞ են գներն աճում
Մենք ապրում ենք ապրանքների և ծառայությունների աշխարհում, որոնց գները, ցավոք, հիմնականում աճում են։
14:15
16 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական վնասաբեր ծրագրեր. ինչպես չհայտնվել չարագործների ծուղակում
Այսօր չարագործներն օգտագործում են անձնական ֆինանսական տվյալները որոնելու և ստանալու տարբեր մեխանիզմներ, այդ թվում` ինտերնետի միջոցով։
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։