425.62
4.27
394.46
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս աշխատանք գտնել համավարակի պայմաններում

11:39
23 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի համավարակը հիմնավորապես «քանդել է» աշխատաշուկան ողջ աշխարհում։ Դրանից չի խուսափել նաև Հայաստանը։ Ապրիլի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական ​​գործակալությունում պաշտոնապես գրանցվել է մոտ 86 հազար գործազուրկ և աշխատանք փնտրող: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ համավարակին հաջորդող ժամանակահատվածում երկրում գործազրկությունը կաճի`հասնելով 19%-ի, իսկ դա մոտավորապես ևս 40 հազար գործազուրկ է:

Загружается новость ... "Лево"

Համավարակի ժամանակ շատ մասնագիտությունների պահանջարկն աշխատաշուկայում կտրուկ նվազել է։ Այսպիսով, գործազուրկների բանակը համալրվեց զբոսաշրջության, սննդի, տրանսպորտի, հյուրանոցային բիզնեսի, ոչ պարենային ապրանքների առևտրի, ժամանցի և այլ ոլորտների աշխատակիցներով: Միաժամանակ ավելացել է բուժաշխատողների, դեղագործների, առաքիչների, հոգեբանների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տարբեր թվային մասնագետների անհրաժեշտությունը, ովքեր կարող են աշխատել հեռավար:

кошелек найти работу

Կանխատեսվում է, որ աշխատավարձերը նույնպես կվերանայվեն։ Օրինակ՝ աշխատանքի որոնման մի շարք արտասահմանյան ծառայությունների ուսումնասիրությունների համաձայն՝ որոշ մասնագետներ շատ պահանջված կդառնան, իսկ նրանց առաջարկվող միջին աշխատավարձը կարող է շուկայականից բարձր լինել։ Մասնավորապես, խոսքը կառավարիչների, անշարժ գույքի գործակալների, ինչպես նաև փաթեթավորողների, խոհարարների, բանվորների մասին է։

Փորձագետները համարում են, որ նորմալ կյանքին վերադառնալուց հետո աշխատաշուկայի կառուցվածքը կփոխվի։ Ոմանց կհաջողվի վերադառնալ իրենց աշխատավայր, իսկ ոմանք էլ ստիպված կլինեն նոր աշխատանք փնտրել, հնարավոր է՝ ժամանակավոր, կամ նույնիսկ նոր մասնագիտություն ձեռք բերել։ Աշխատանք գտնելը հատկապես դժվար կլինի բուհերի և քոլեջների շրջանավարտների համար, ովքեր մինչև համավարակն էլ ունեին այդ խնդիրը։ Այդ պատճառով, բոլոր նրանք, ովքեր հնարավոր է գործազուրկ մնան, պետք է հիմա արդեն սկսեն փնտրել աշխատանք։

кошелек найти работу

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե հիմա ինչ թափուր աշխատատեղեր կան աշխատաշուկայում, և ինչին պետք է ուշադրություն դարձնել մշտական և ժամանակավոր աշխատանք փնտրելիս։

Ինչո՞վ է տարբերվում համավարակի ժամանակ աշխատանք փնտրելը սովորական ժամանակ աշխատանք փնտրելուց

Համավարակի ֆոնին թափուր աշխատատեղերի թիվը կտրուկ նվազել է, իսկ դա նշանակում է, որ թեկնածուների շրջանում մրցակցությունն ուժեղացել է, և այդ միտումը շարունակվում է։ Ստեղծված իրավիճակը թույլ կտա ընկերություններին փնտրել ավելի էժան աշխատակիցների, քան նախատեսվում էր։ Եթե դուք պատրաստ չեք նվազեցնել եկամտի մակարդակը, ապա պետք է ապացուցեք, թե ինչու ձեր աշխատանքի համար պետք է այդքան գումար վճարեն, և ինչով եք ավելի լավը մյուսներից։ Պատրաստ եղեք, որ աճող մրցակցության պայմաններում աշխատանք փնտրողների նկատմամբ պահանջները միայն խստանալու են։ Կարճ ասած, ստիպված եք լինելու աշխատել ավելի շատ և ավելի որակով, իսկ ստանալ ավելի քիչ գումար։

кошелек найти работу

Այլ թեկնածուներից առանձնանալու համար փորձեք մշակել ձեր ինքնակենսագրականը.

  • ինքնակենսագրականը հրապարակելուց և թարմացնելուց առաջ նախ պետք է այն մանրամասն մշակել։ Վերլուծեք ձեզ հետաքրքրող պաշտոնի մի քանի աշխատատեղ

  • ուշադրություն դարձրեք պահանջներին, որոնք ընկերությունները ներկայացնում են նոր պայմաններում։ Բազմաթիվ աշխատատեղերի դեպքում ակտուալ է աշխատանքային փորձը հեռահար ռեժիմում

  • կազմեք ձեր ինքնակենսագրականն այնպես, որպեսզի ներկայացված լինեն բոլոր նոր պահանջները։ Օրինակ, նշեք, որ դուք կարող եք աշխատել հեռահար ռեժիմում

  • նշեք ձեր բոլոր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները

  • փնտրեք սեփական մրցակցային առավելությունները, որոնք կարող եք առաջարկել աշխատաշուկայում

  • թարմացրեք ձեր ինքնակենսագրականը որքան հնարավոր է հաճախ։ Այդպես ավելի շատ է հավանականությունը, որ ձեզ կնկատեն։

кошелек найти работу

Գրանցվիր աշխատանքի տեղավորման գործակալությունների կայքէջերում

Աշխատանք փնտրելու ընթացքում շատ կարևոր է գրանցվել զբաղվածության պետական գործակալությունում, ինչպես նաև կադրային կամ աշխատանքի տեղավորման գործակալությունների կայքէջերում:

Դա կօգնի ձեզ աշխատանք փնտրել պլանային ռեժիմով: Փնտրելու ընթացքում օգտագործեք հաստիքների մասին տեղեկատվություն ստանալու բոլոր հնարավորությունները: Եղեք ակտիվ, արձագանքեք առաջարկվող աշխատանքներին: Ուշադրությամբ ուսումնասիրեք առաջարկությունները, որոնք հրապարակվում են հայտարարությունների թերթերում կամ որոշ հեռուստաալիքների վազող տողով: Մի ամաչեք ասել ձեզ ընկերներին ու ծանոթներին այն մասին, որ աշխատանք եք փնտրում:

кошелек найти работу

Ժամանակը գործում է քո օգտին

Հիմա բավականաչափ բարենպաստ ժամանակ է որակավորման բարձրացման, ուսումնառության և նոր հմտություններ ստանալու համար, որոնք կբարձրացնեն ձեր արժեքը կադրային շուկայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո:

Ընդ որում պարտադիր չէ բարելավել միայն մասնագիտական հմտությունները: Օրինակ, կարելի է զարգացնել համակարգչային գրագիտությունը, լեզուներ սովորել, գրքեր գրել և այլն: Կազմակերպվում են բազմաթիվ վեբինարներ, դասախոսություններ և դասընթացներ, այդ թվում` առցանց, որոնք ավարտելուն պես տրվում են համապատասխան դիպլոմներ: Ընդ որում դրանցից շատերը կազմակերպվում են անվճար:

кошелек найти работу

Ո՞ր ոլորտներում արժե հիմա աշխատանք փնտրել

Լավագույն տարբերակը ձեր իսկ ոլորտում աշխատանք փնտրելն է, եթե այն չի փլուզվել: Եթե ձեր ոլորտը տուժել է ճգնաժամից և վիրուսից, ապա փնտրեք նման ոլորտներ, որտեղ ձեր հմտություններն անհրաժեշտ կլինեն: Առանց փորձի և որակավորման անհրաժեշտության մասնագիտությունների թվում հիմա գրանցվում է առաքիչների պահանջարկի աննախադեպ աճ:

Ո՞ր ոլորտներում ավելի լավ է չփնտրել աշխատանք

Անկում ապրող ոլորտներն են զբոսաշրջությունը, ծառայությունների մատուցման ոլորտը, մշակույթն ու արվեստը. բոլոր այն ոլորտները, որոնք տուժել են վիրուսից:

Կորոնավիրուսային պանդեմիկայի հետևանքով առաջացած ճգնաժամի ազդեցությունից ամենից շատը տուժեցին այն մասնագետները, ովքեր հաճախորդի հետ դեմ առ դեմ են աշխատում, օրինակ ՝ վարսահարդարները, դիմահարդարները, ֆիթնես մարզիչները և այլք:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել