Հինգ հարց ՀՀ էկոնոմիկայի նախարարին. հաշիվների կալանքից մինչև առցանց վաճառք

07.04.2020, 11:47
Հինգ հարց ՀՀ էկոնոմիկայի նախարարին. հաշիվների կալանքից մինչև առցանց վաճառք
Հինգ հարց ՀՀ էկոնոմիկայի նախարարին. հաշիվների կալանքից մինչև առցանց վաճառք

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արդեն ավելի քան երկու շաբաթ գործում են քաղաքացիների տեղաշարժի և բիզնեսի որոշ ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումներ։ Այս պայմաններում ձեռներեցները բախվել են մի շարք խնդիրների հետ։

Նախորդ ուրբաթ Հայկական միասնական տեղեկատվական հարթակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց գործարարներին մտահոգող մի շարք հրատապ հարցեր։

Հաշիվների կալանք և բռնագանձում

 - рис.1

Հարց. որոշ քաղաքացիներ և ձեռներեցներ բողոքում են, որ չնայած արտակարգ դրության ժամանակ գործող սահմանափակումներին, իրենց հաշիվները կալանքի տակ են վճարումներ չկատարելու համար, իսկ որոշների ունեցվածքը ենթակա է բռնագանձման։ Ո՞րն է ելքը նման իրավիճակից։

Պատասխան. երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, որը նախատեսում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում` վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Սակայն սահմանափակումները չեն վերաբերում, մասնավորապես, պետության հանդեպ ընկերությունների հարկային պարտավորություններին, որոնք պետք է կատարվեն։

Մենք հասկանում ենք, որ հիմա բարդ ժամանակներ են, և կան խմբեր, որոնց կառավարությունը ցուցաբերում է աջակցություն տնտեսական և սոցիալական գործիքների միջոցով։ Սակայն այն կազմակերպություններն ու քաղաքացիները, որոնք ի վիճակի են կատարել սեփական պարտավորությունները, պետք է կատարեն դրանք։

Ինչպե՞ս վճարել վարձավճարը

 - рис.2

Հարց. գործարարներն ինչպե՞ս պետք է վճարեն վարձն այն պայմաններում, երբ ստիպված են փակվել արտակարգ դրության ռեժիմի պատճառով, պետությունը կաջակցի՞ նրանց։

Պատասխան. իրավիճակն արտառոց է, և այստեղ պետք է բազմակողմանի մոտեցում։ Սա արտակարգ դրություն է բոլորի համար։ Հույս ունենք, որ մասնավոր հատվածում և′ վարձակլը, և′ վարձով վերցնողը լավ հասկանում են իրավիճակն ու կկարողանան պայմանավորվել։

Պետությունը չի կարող միջամտել այդ հարցերի մեջ։ Սակայն մենք հույս ունենք, որ բոլոր այն դեպքերում, երբ վարձակալը տեսնում է, որ վարձով վերցնողն ի վիճակի չէ ամբողջական ծավալով վճարել վարձը, կփորձի լուծել այդ հարցը նվազագույն կորուստներով երկու կողմերի համար։

Գյուղատնտեսական աշխատանքներ դաշտում

 - рис.3

Հարց. գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ չնայած պարետատունը թույլ է տվել կատարել գյուղատնտեսական աշխատանքներ արտակարգ դրության ժամանակ, որոշ մարզպետներ արգելում են գյուղացիներին աշխատել դաշտում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան. նման ահազանգեր մենք չունենք։ Կասկածում եմ, որ մարզպետները չեն թողնում գյուղացիներին աշխատել դաշտում։ Չնայած բացառված չէ, որ որոշ գյուղացիներ օգտագործում են դա որպես առիթ տեղաշարժվելու համար, որոնք կապված չեն գյուղատնտեսական աշխատանքների հետ։

Այս կապակցությամբ կոչ եմ անում գյուղացիներին զբաղվել իրենց ուղակի պարտականություններով, խուսափել կուտակումներից, որոնք կարող են վտանգավոր լինել վիրուսի տարածման պատճառով։

Առցանց առևտուր և առաքում

 - рис.4

Հարց. բազմաթիվ խանութներ արտակարգ դրության պայմաններում ստիպված են փակվել, սակայն իշխանությունները թույլ են տվել իրականացնլ առցանց առևտուր։ Ինչպե՞ս կազմակերպել այդ գործընթացը։

Պատասխան. մի շարք խանութների աշխատանքի արգելքը սահմանվել է առևտրի կետերում մարդկանց սերտ շփումների պատճառով վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մենք թույլ ենք տվել էլեկտրոնային վաճառք, և եթե խանութը կարող է կազմակերպել առցանց վաճառք և առաքում պահեստից, ապա խնդիր չկա։ Միակ սահմանափակումն այն է, որ խանութում չլինեն գնորդներ։

Բանկային ավանդներ

 - рис.5

Հարց. բնակչությունը մտահոգված է շրջանառվող խոսակցություններով այն մասին, թե կառավարությունը քննարկում է դեպոզիտների և ավանդների տոկոսները չվճարելու հնարավորությունը։ Արժե՞ հավատալ նման խոսակցություններին։

Պատասխան. կառավարությունում չի քննարկվել դեպոզիտների տոկոսները չվճարելու հարցը։ Ավելին, կառավարությունը չի կարող քննարկել նմանատիպ հարցեր։

COVID-19–ի հետ կապված իրավիճակի մասին

 - рис.6

Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարդկանց ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները երկարաձգվել են մինչև ապրիլի 12–ը ներառյալ (ավելի վաղ այդ սահմանափակումները գործել են մարտի 24–ից 31–ը)

Ապրիլի 7–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 853 դեպք։ Առողջացել է 87 պացիենտ, 8 մարդ, ցավոք, մահացել է։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-