573.17
6.58
485
+26
Եղանակը Երևանում
Հայ

«Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում». Հայաստանում մեկնարկել է անձնական ֆինանսների ամիսը

16:55
03 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեկնարկել է «Անձնական ֆինանսների ամիսը», որը 2014 թ.-ից անցկացնում է Կենտրոնական բանկը։ Այս տարի միջոցառումներն անցնում են «Գտեք ձեր քարտը ֆինանսական աշխարհում» կարգախոսով:

Ինչպես նշեց ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, հիմնական միջոցառումները միտված են նոր գիտելիքների ձեռքբերման և հմտությունների զարգացման յոթ նպատակային թեմաներով՝ կարևոր տնտեսական ցուցանիշներ, բյուջեի պլանավորում, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն և պաշտպանություն կեղծիքից և խարդախությունից:

кошелек месяц личных финансов

«Ավանդական դարձած միջոցառման հիմնական նպատակն է տեղեկատվության և ֆինանսական գիտելիքների տրամադրումը ֆինանսական շուկայի և տարբեր հասկացողությունների վերաբերյալ, որոնց արդյունքները կամփոփենք մայիսի վերջին», ասաց Դարբինյանը:
Ըստ նրա, կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ՝ տնտեսական խաղեր, ինտերակտիվ մրցույթներ, հանդիպումներ տարբեր ֆինանսական կառույցներում, այդ թվում՝ բանկերում, ապահովագրական և կենսաթոշակային ընկերություններում:

«Ֆինանսական կրթության հարցը երկարատև և մշտական գործընթաց է: Հնարավոր չէ մեկ միջոցառմամբ լուծել ֆինանսական գրագիտության բարձրացման խնդիրները: Որքան ավելի ակտիվ լինեն ֆինանսական կառույցները և որքան հաճախ անցկացվեն նման միջոցառումներումները, այդքան ավելի բարձր կլինի ֆինանսական կրթության մակարդակը հասարակության շրջանում», - ասաց Դարբինյանը:

кошелек месяц личных финансов

Ըստ ԿԲ սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթության բաժնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի, ծրագրի հիմնական նպատակն է՝ հայտնել մարդկանց անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորությունը, ինչպես նաև նպաստել հասարակության ֆինանսական առողջացմանը:

Հիմնական միջոցառումների շարքում նա նշել է brain ռինգ, որին կմասնակցեն 11 թիմեր (եզրափակիչը կանցկացվի ապրիլի 19-ին), ֆինանսական շաբաթի, ֆինանսական վարժությունների անցկացումը և հայտնի «կարմիր ավտոբուսը», որը շրջագայություն է կազմակերպում ֆինանսական հաստատություններով: Նախատեսվում է նաև տարբեր մրցույթներ, ճանաչողական այցելություններ կենսաթոշակային ֆոնդեր, ինչպես նաև մրցույթ՝ հայկական Վիքիպեդիան ֆինանսական նյութերով համալրելու համար: 14 դպրոցներում կանցկացվի փողերի միջազգային շաբաթ, որի շրջանակում կանցկացվեն հատուկ դասեր:

«Այս տարվա նորույթն է ֆինանսական շաբաթը: Մենք հավաքել ենք սոցկայքերում հիմնական պահանջները և քաղաքացիների հարցերը և արտացոլել ենք դրանք համապատասխան սեմինարների կազմակերպման հարցում: Արդյունքում, 7 ֆինանսական կառույցները կանցկացնեն 13 սեմինարներ՝ քաղաքացիների հարցերի հիման վրա: Այդ նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում՝ մարդկանց հարցումների հիման վրա», - ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումներն անցկացվում են ոչ առաջին տարի և, բացի ֆինանսական գրագիտության բարձրացման խնդրից, կարիք է զգացվում նաև մարդկանց վերաբերմունքի և պահվածքի փոփոխման, ինչը նախատեսում է երկարատև ուսուցում՝ ամբողջ կյանքի ընթացքում:

кошелек месяц личных финансов

«Դա առավել դժվար է մեծահասակների համար: Վարքի փոփոխման համար բավարար չէ գիտելիք ստանալ», - ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ Կենտրոնական բանկը պատրաստել է հատուկ փաստաթուղթ, որում մեկ էջի վրա մատչելի ձևով ներկայացված են վարկի տրամադրման հիմնական պայմանները, այդ թվում՝ վերջնական դրույքաչափը, որքան անհրաժեշտ կլինի վճարել վերջում և ինչ պայմաններով: Դա արվում է նրա համար, որ ավելի վաղ մարդիկ դժգոհում էին վարկի ստացման պայմանագրի բարդությունից և անհասկանալիությունից։

Մկրտչյանի խոսքով, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ բոլորն են կարդում անգամ այս մեկ էջը, այլ ստորոգրում են՝ հաճախ անգամ համաձայն չլինելով վարկավորման պայմանների հետ: Դա վարքագծի խնդիր է, քանի որ գիտակցված որոշում կայացնելու համար չեն բավարարում գիտելիքները:

«ԿԲ-ն չի միջամտում ֆինանսական կազմակերպությունների գործունեությանը, սակայն մենք փորձում ենք առավելագույնս տեղեկացնել մարդկանց մինչև որոշման ընդունումը, որպեսզի նրանք հասկանան, որ եթե վարկը մեծ է, ապա պետք չէ վերցնել այն: Պետք է համեմատություն կատարել շուկայում, ընտրելով առավելագույն բարենպաստ պայմաններ, այլ ոչ թե ղեկավարվել մտերիմների խորհրուդներով», - ասաց Մկրտչյանը:

Բացի այդ, նա նշեց, որ գոյություն ունի fininfo.am հատուկ գործիք, որը համեմատում է բոլոր ֆինանսական կառույցների առաջարկները և որտեղ հնարավոր է ծանոթանալ բոլոր տոկոսադրույքներին:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:36
05 Օգոստոսի 2020
Հայ օգտատերերի նկատմամբ ֆիշինգային հարձակումները նվազել են. ի՞նչ է ֆիշինգը, և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Չնայած նրան, որ ֆիշինգը կիբերհարձակման ամենապարզ տարբերակն է, այնուամենայնիվ այն կիբերխարդախության ամենաարդյունավետ տեսակներից մեկն է: Ինչպե՞ս է աշխատում ֆիշինգը, և ինչպե՞ս կարող եք պաշտպանվել դրանից
10:38
31 Հուլիսի 2020
Աջակցություն բիզնեսին. Հայաստանի կառավարության նոր ռազմավարությունը COVID-19-ի պայմաններում
Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մոլեգնել ողջ աշխարհում՝ երկրների համար ստեղծելով նոր, համատարած խնդիրներ, հատկապես՝ տնտեսության ոլորտում
12:00
29 Հուլիսի 2020
ԹԵՍՏ. շռայլ, հաշվենկատ, թե ժլատ, կարողանու՞մ եք գումարը գրագետ ծախսել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնել հետաքրքրաշարժ թեստ, որը հնարավորություն է տալիս ստուգել, թե ինչ տեսակի մարդ ես դու և որքան գրագետ ես գումար ծախսում։
10:37
22 Հուլիսի 2020
Ի՞նչ է էլեկտրոնային փողը և ինչպե՞ս օգտագործել այն
Ժամանակակից աշխարհում, երբ գործնականում բոլոր ծառայությունները հնարավոր է ստանալ առցանց, էլեկտրոնային վճարման անհրաժեշտություն է առաջանում
11:38
15 Հուլիսի 2020
Ինչպես անվտանգ հանգստանալ Հայաստանում համավարակի պայմաններում
Ինչպես անվտանգ հանգստանալ Հայաստանում համավարակի պայմաններում
11:36
10 Հուլիսի 2020
Աջակցության 22–րդ միջոցառում. կառավարության օժանդակությունը COVID-19–ի պայմաններում
Աջակցության 22–րդ միջոցառում. կառավարության օժանդակությունը COVID-19–ի պայմաններում

11:07
07 Հուլիսի 2020
Երկարաժամկետ տնտեսական զարգացում. Հայաստանը նոր հնարավորություն է տալիս ձեռներեցներին COVID-19 –ի պայմաններում
ՀՀ կառավարությունը համավարակի ընթացքում նախատեսված աջակցության ծրագրերի հետ մեկտեղ մտադիր է անցնել նաև զարգացման ծրագրերին
10:36
03 Հուլիսի 2020
«Ազնիվ վարկ» կամ ինչպես են ՀՀ իշխանությունները փորձում բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գիտակցությունը
«Ազնիվ վարկ» կամ ինչպես են ՀՀ իշխանությունները փորձում բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գիտակցությունը
11:20
30 Հունիսի 2020
Աջակցության 20-րդ և 21–րդ միջոցառումներ. կառավարության օժանդակությունը COVID-19–ի պայմաններում
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների նյութերի շարքում ներկայացնում է աջակցության 20–րդ և 21–րդ միջոցառումները
10:00
26 Հունիսի 2020
ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք փողերի մասին
[ԹԵՍՏ]
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հավաքել է հետաքրքիր փաստեր փողերի պատմության մասին և առաջարկում է ստուգել սեփական գիտելիքները ապրանքների և ծառայությունների փոխանակման այս ունիվերսալ միջոցի, կարճ ասած, փողերի մասին։
11:39
23 Հունիսի 2020
Ինչպե՞ս աշխատանք գտնել համավարակի պայմաններում
Ինչպե՞ս աշխատանք գտնել համավարակի պայմաններում
10:38
18 Հունիսի 2020
Կառավարության աջակցության 19–րդ միջոցառում. օժանդակություն COVID-19–ի պայմաններում
Կառավարության աջակցության 19–րդ միջոցառում, աջակցություն բիզնես ծրագրերին