«Ազնիվ վարկ» կամ ինչպես են ՀՀ իշխանությունները փորձում բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գիտակցությունը

03.07.2020, 10:36
«Ազնիվ վարկ» կամ ինչպես են ՀՀ իշխանությունները փորձում բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գիտակցությունը
«Ազնիվ վարկ» կամ ինչպես են ՀՀ իշխանությունները փորձում բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գիտակցությունը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհի բազմաթիվ երկրներ գիտակցում են բնակչության վարկային ծանրաբեռնվածության խնդիրը` նշելով, որ չնայած միջոցների նման ներհոսքը սկզբում նպաստում է ինչպես ֆինանսավարկային համակարգի, այնպես էլ պետության տնտեսության զարգացմանը, սակայն հետագայում վարկերի չվերադարձի մեծ հավանականությունը կարող է հանգեցնել ինչպես մարդկանց սնանկությանը, այնպես էլ բանկային խնդիրներին։

Загружается новость ... "Лево"

Հենց այդ պատճառով բազմաթվ պետություններ փորձում են այս հարցը լուծել օրենսդրական մակարդակում, և Հայաստանը բացառություն չէ։ Վերջին տարիներին դրա մասին հաճախ հայտարարել են ընդդիմադիր ուժերը` նշելով, որ Հայաստանում սրընթաց ավելանում է վարկային բեռի տակ գտնվող բնակչության մասնաբաժինը։ Այսպես, հրապարակված բանկային հաշվետվությունների համաձայն, ֆիզիկական անձանց վարկերը 2020թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում ավելացել են ավելի քան 6%–ով` հասնելով 1,5 տրիլիոն դրամի։

Վերջին շրջանում այս խնդրին սկսել է մեծ ուշադրություն դարձնել նաև ԿԲ–ն` փաստելով, որ գործընթացը պետք է վերցնել վերահսկողության տակ։

Կառավարությունն ու ԿԲ–ն իրենց հերթին միջոցներ են ձեռնարկում` ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններ վարկառուների համար, օրինակ, վարկային տոկոսադրույքների նվազման հաշվին,սակայն այս խնդրի լուծման հիմնական ճանապարհը մնում է բնակչության շրջանում իրազեկվածության և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը։

Ակնհայտ է, որ ֆինանսական կրթության մակարդակի բարձրացումն աշխատատար գործընթացը է, որը պահանջում է որոշակի ժամանակ։ Այդ պատճառով իշխանությունները փորձում են օրենսդրական մակարդակում կատարել քայլեր, որոնք նպաստում են երկրի ֆինանսական վարկային համակարգի աշխատանքի մասին բնակչության իրազեկվածության աստիճանի ավելացմանը։

Նման քայլերից մեկն ընդունված օրինագիծն է, որը բնակչության շրջանում անվանում են «ազնիվ վարկերի» օրենք։

Օրինագծի էությունը

  - рис.1

Օրինագծի էությունն այն է, որ այսուհետ ֆինանսական կազմակերպությունները պարտավորվում են լրացուցիչ իրազեկել քաղաքացիներին բանկային վարկի փաստացի տոկոսադրույքի մասին։ Այսինքն, միջոցները ստանալուց առաջ քաղաքացիները ստորագրում են փաստաթուղթ, որտեղ նշված են վարկի բոլոր պայմանները, այդ թվում` տոկոսադրույքները։ Այդկերպ քաղաքացին հաստատում է, որ գիտակցված է վարկ վերցնում պայմանագրում նշված պայմաններով։

Օրինագծի հեղինակների կարծիքով, քաղաքացիներին պարտավորեցնում են լինել ավելի պատասխանատու նախքան վերջնական որոշելը` պե՞տք է, արդյոք, նրանց փոխառու միջոցներն առաջարկվող տոկոսադրույքով և վարկային պայմանագրում նշված պայմաններով։

Նախագծի հեղինակների նպատակն է մի կողմից բարձրացնել ֆինանսական կառույցների գործունեության մասին քաղաքացիների իրազեկվածությունը, մյուս կողմից ավելացնել պատասխանատվությունը ստանձնած ֆինանսական բեռի համար։

Օրինագիծը պետք է փոխի փոխառուի մտածելակերպը

 - рис.2

Ի՞նչ է փոխում այս օրինագիծը: Վարկի տոկոսադրույքի հարցով ոչինչ չի փոխվում. քաղաքացիները ինչպես նախկինում վարկերը վերցնելու են տոկոսներով, որոնք սահմանվում են բանկերի կողմից:

Օրինագիծն ուղղված է քաղաքացիների մտածելակերպը փոխելուն: Նպատակն այն է, որ վարկ վերցնելուց առաջ պոտենցիալ փոխառուն սթափ գնահատի, թե կարող է նա արդյոք մարել պարտքը: Հատկապես սա ակտուալ է ունիվերսալ վարկային կազմակերպությունների (ՈՒՎԿ) համակարգի զարգացման համատեքստում, որոնք օրենսդրորեն չեն սահմանափակվում տրամադրվող վարկերի տոկոսներով: Եթե բանկերը սահմանափակված են տարեկան 24%-ով, ապա ՈՒՎԿ-ները կարող են տրամադրել դրամական միջոցներ տարեկան մինչև 40, 70 և անգամ 200%–ով:

Загружается новость ... "Право"

Օրինագծի հեղինակները կարծում են, որ այն հեռանկարային է, ուղղված է քաղաքացիների մոտ համապատասխան վարքագծի ձևավորմանը, որպեսզի նրանք ավելի գրագետ վերաբերվեն իրենց ֆինանսական ապագայի կառուցմանը և վարկ վերցնելուց առաջ գնահատեն բոլոր դրական և բացասական կողմերը:

Ավելին, տվյալ օրինագիծը քայլ է` ուղղված բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը: Սա ռազմավարական այն խնդիրն է, որը կանգնած է պետության առջև, չէ որ դրան զուգահեռ լուծվում են նաև բազմաթիվ այլ խնդիրներ, այդ թվում` պետության տնտեսական զարգացման հետ կապված:

Պետության կոչը

  - рис.3

Այս օրինագծի ընդունմամբ պետությունն իր ուղերձն է հղում հանրապետության քաղաքացիներին: Պետությունը խնդրում է մարդկանց ուշադրություն դարձնել իրենց վարքագծին ֆինանսական ոլորտում:

Քաղաքացիներին կոչ է արվում, որ չնայած կյանքը թեթևացնելուն ուղղված իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, ֆինանսական հարցերը մնում են յուրաքանչյուր մարդու խնդիրն ու անձնական գործը: Միայն գրագետ մոտենալով այս հարցին`հնարավոր է լուծել բազմաթիվ խնդիրներ: Կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել բնակչությանը, բայց, առաջին հերթին, պետք է քաղաքացիներն իրենք իրենց օգնեն:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–