Աջակցություն բիզնեսին. Հայաստանի կառավարության նոր ռազմավարությունը COVID-19-ի պայմաններում

31.07.2020, 10:38
Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մոլեգնել ողջ աշխարհում՝ երկրների համար ստեղծելով նոր, համատարած խնդիրներ, հատկապես՝ տնտեսության ոլորտում
Աջակցություն բիզնեսին. Հայաստանի կառավարության նոր ռազմավարությունը COVID-19-ի պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մոլեգնել ողջ աշխարհում՝ երկրների համար ստեղծելով նոր, համատարած խնդիրներ, հատկապես՝ տնտեսության ոլորտում։

Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է աջակցության 22 ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, վարկավորման արտոնյալ պայմաններ են առաջարկվում բիզնեսին: Հենց բիզնեսին մատչելի ֆինանսավորում տրամադրելուն էր միտված առաջին հակաճգնաժամային միջոցառումը, իսկ վերջերս կառավարությունը հայտարարեց այն ընդլայնելու որոշման մասին` հայրենական բիզնեսին լրացուցիչ ազդակ հաղորդելու համար:

 - рис.1

Մեկնարկային պայմաններ

Ի սկզբանե առաջին ծրագիրը նախատեսում էր պետական ​​աջակցություն՝ մինչև 500 միլիոն դրամի չափով: Այդ ռեսուրսը հասանելի էր բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցների համար, ովքեր երկրում գործում են վերջին 12 ամիսների ընթացքում ՝ առանց գործունեության ոլորտների սահմանափակման, սակայն մի պայմանով. նրանք պետք է ունենան բարենպաստ վարկային և հարկային պատմություն,:

Մինչև փոփոխությունների ընդունումը սուբսիդավորումն իրականացվում էր մինչև 250 միլիոն դրամի չափով՝ մինչև մեկ տարի ժամկետով:

Երկարաձգվող «կորոնավիրուսային ճգնաժամի» պատճառով կառավարությունը որոշեց ընդլայնել այս ծրագիրը` բիզնեսներին փոխանցած ազդակը պահպանելու համար, մինչև համաշխարհային տնտեսությունը վերջնականապես չկանգնի վերականգնման ճանապարհին:

Արդյունքում, նախագծում կատարվել են հետևյալ փոփոխությունները. եթե ձեռներեցն ավելացրել է կամ մտադիր է 2020թ.–ին 50 մլն դրամով ավելացնել իր կանոնադրական կապիտալը, ապա նա 400 մլն դրամի վարկային միջոցներով լրացուցիչ սուբսիդավորվելու հնարավորություն կստանա` 36 ամիս ժամկետով։

Եթե կանոնադրական կապիտալն ավելացվում է 100 մլն դրամով, ապա գործարարն իրավունք ունի ստանալ 500 մլն դրամի արտոնյալ վարկ` 48 ամիս ժամկետով։

 - рис.2

Տնտեսությանը ցատկ է անհրաժեշտ

Ձեռներեցների մոտ կարող է ծագել տրամաբանական մի հարց. ինչու՞ է պետությունը տրամադրում մեծ չափի գումար, չէ՞ որ շատ ընկերությունների համար միջոցների նման ծավալը կարող է հավասարվել նրանց տարեկան շրջանառությանը կամ անգամ մի քանի տարվա շրջանառությանը։

Պատասխանն արտոնյալ միջոցների տրամադրման առանցքային պայմանն է` կանոնադրական կապիտալի ավելացումը։

Այդ պահանջի նշանակությունն ամբողջությամբ գիտակցելու համար պետք է վերադառնալ համավարակի սկզբնական շրջանին։ Աջակցության ծրագրերը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսից հետո համաշխարհային տնտեսության կառուցվածքն այլևս հինը չի լինելու, և կառավարության խնդիրն է ոչ թե արհեստականորեն «ջրի երեսին պահել» ձեռներեցներին, այլ աջակցել նրանց, որպեսզի նրանք ցատկ կատարեն։

Նոր փոփոխությունների ընդունումն ու առանցքային պահանջն ամբողջությամբ դասավորվում են իշխանությունների տրամաբանության մեջ։ Կառավարությունը, տրամադրելով արտոնյալ միջոցների նման ծավալ, ակնկալում է, որ ձեռներեցները ոչ թե պետք է պայքարեն գոյատևելու համար, այլ կատարեն տնտեսական ցատկ, որը թույլ կտան Հայաստանին զբաղեցնել իր տեղը համաշխարհային տնտեսության նոր կառուցվածքում։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–