412.9
5.07
388.28
+10
Եղանակը Երևանում
Հայ

Վարկի վաղաժամ մարում. դրական և բացասական կողմերը

10:43
20 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ցանկանում եք ժամկետից շուտ մարե՞լ վարկը, բայց կասկածում եք՝ արդյոք նման քայլը նպատակահարմա՞ր է, թե՞ոչ: «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ուսումնասիրել է խնդիրը և ներկայացնում է դրական ու բացասական կողմերը։

Իրավունք ունեմ

Առաջին և ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ, այն է, որ դուք ունեք վարկի վաղաժամկետ մարման իրավունք: Դա վերաբերում է բոլոր այն դեպքերին, որոնց մարումն իրականացվում է վարկի մարման ժամանակացույցով չնախատեսված ժամկետներում։

Ո՞ր դեպքում արժե վաղաժամ մարել

Վաղաժամ մարման մի քանի պատճառ կարող է լինել: Օրինակ, եթե վճարման գումարը ձեզ հարմար չէ, չափազանց մեծ է, և դուք ունեք ազատ գումար: Այս դեպքում արժե ուղղել այդ միջոցները վարկի մասնակի մարմանը և վճարվող գումարի նվազեցմանը: Արժե նաև վաղաժամ մարել վարկը, եթե մտավախություն ունեք, որ ձեր եկամուտը կնվազի։ Նման իրավիճակում ռիսկային է պարտք ունենալ և հնարավորության դեպքում արժե այն մարել։ Եթե փոփոխություններ չունեք, բայց լրացուցիչ միջոցներ կան, ապա դրանք կարող եք օգտագործել նաև ֆինանսական բարձիկ ձևավորելու նպատակով՝ չնախատեսված հանգամանքների համար՝ ընդհուպ մինչև աշխատանքը կորցնելը։ Վաղաժամ մարման և դրանից հրաժարվելու միջև ընտրություն կատարելիս կա լավ փոխզիջումային տարբերակ։ Քանի դեռ կան ավանդներ և խնայողական հաշիվներ, որոնց տոկոսադրույքը գերազանցում է վարկի տոկոսը, ազատ գումարը կարելի է ուղղել այնտեղ: Հենց գումարը նվազագույն ռիսկով և շահավետ ներդնելու հնարավորություն այլևս չլինի, կարելի է ժամկետից շուտ մարել վարկը։

кошелек кредитомания

Շահավետ է ինձ համար, բայց բանկին շահավետ չէ

Վաղաժամ մարումն, ըստ էության, ավելի ձեռնտու է վարկառուին, քան բանկին։ Չէ որ, երբ բանկը ձեզ որոշակի ժամկետով վարկ է տրամադրում, նա հաշվարկում է տվյալ ժամանակահատվածի բոլոր ռիսկերը, գնաճը, գործարքից ստացված իր եկամուտը և տոկոսադրույքի վրա ազդող բազմաթիվ այլ գործոններ: Դրանից հետո ձևավորվում է այն գումարը, որը դուք ամսական վճարելու եք։ Վաղաժամ մարման դեպքում դուք փաստացի կրճատում եք մարման ժամկետը, և արդյունքում բանկը կստանա նախատեսվածից քիչ գումար։ Դուք կշահեք, քանի որ վճարումների արդյունքում ավելի քիչ գերավճարներ կանեք, քան եթե ամբողջությամբ վճարեիք վարկն ու տոկոսները։

Վաղաժամ մարման դեպքում տուգանք կա՞

Նախքան վարկը վաղաժամ մարելը, ստուգեք ձեր պայմանագիրը: Այնտեղ, հաստատ կան որոշակի կետեր, որոնք վերաբերում են վաղաժամ մարմանը։ Շատ բանկեր սահմանում են որոշակի ժամանակահատված, որի ընթացքում դուք չեք կարող ժամկետից շուտ մարել վարկը: Բացի այդ, դուք, հնարավոր է, որոշակի տույժ վճարեք վաղաժամ մարման դեպքում: Օրինակ՝ գյուղատնտեսական կամ սպառողական վարկի դեպքում ձեզնից ոչ մի տույժ կամ տուգանք չեն կարող գանձվել։ Իսկ հիփոթեքային վարկի դեպքում որոշակի սահմանափակումներ, ամեն դեպքում, կան (մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ): Ուստի վարկի վաղաժամ մարման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ պարզեք տուգանքի հետ կապված հարցը։ Եթե դուք չեք հասկանում պայմանագիրը, ապա դիմեք ձեր բանկի աշխատակցին: Նա անպայման կհաշվարկի բոլոր վճարումները, որոնք դուք պետք է կատարեք այս դեպքում, որպեսզի չբախվեք անսպասելի վճարումների հետ հենց մարման պահին։

кошелек кредитование

Մի վախեցեք հարցնել 

Դուք վարկի վաղաժամ մարման ձեր իրավունքի մասին տեղեկատվություն եք ստանում վարկային պայմանագիրը կնքելուց անմիջապես առաջ: Այդ մասին կարելի է իմանալ ոչ միայն գովազդից կամ բանկի կայքից, այլ նաև ֆինանսական հաստատության աշխատակցից՝ նախքան գործարք կնքելը։ Մի′ շտապեք պայմանագիր կնքել, ուշադիր կարդացեք ամեն ինչ և լրացուցիչ հարցեր տվեք, եթե ունեք: Մի վախեցեք, որ ձեզ չեն պատասխանի կամ ֆինանսապես«ոչ շատ կրթված» կհամարեն, քանի որ ձեզ համար շատ ավելի կարևոր է հստակ իմանալ ձեր իրավունքները և հնարավորությունները, այլ ոչ թե ինչ-որ մեկի կարծիքը:

Չգիտե՞ք ինչ հարցնել, ահա հուշումներ

Դուք չգիտեք, թե ինչ ճշտող հարցեր տալ բանկի աշխատակցին վաղաժամ մարման հնարավորության հետ կապված։ Կարող եք օգտվել մեր կողմից պատրաստված ամենատարածված հարցերի ցանկից։ Կարո՞ղ եմ վաղաժամ մարել վարկը: Կա՞ն ժամկետային սահմանափակումներ վաղաժամ մարման համար: Դրա համար տուգանքներ նախատեսվա՞ծ են և ի՞նչ չափով (եթե ձեզ պատասխանեն տոկոսով, խնդրեք հաշվարկել մոտավոր գումարը)։ Ի՞նչ կլինի, եթե մարեմ գումարի միայն մի մասը, կարո՞ղ եմ վերաձևակերպել վարկի մնացած մասը և ի՞նչ պայմաններով:

кошелек честный кредит

Վարկը մարված է, ես ազա՞տ եմ 

Եթե ​​որոշել եք ժամկետից շուտ մարել վարկը, ապա պարզապես գումարը վճարելով՝ չեք ավարտել ընթացակարգը։ Դուք պետք է համապատասխան տեղեկանք ստանաք՝ հետագա հնարավոր պահանջներից խուսափելու համար: Վարկն ամբողջությամբ մարելիս պահանջեք թուղթ, որ այլևս որևէ պարտավորություն չունեք բանկի նկատմամբ։ Դուք կստանաք այս փաստաթուղթը բոլոր վճարումները կատարելու հաջորդ օրը: Իսկ եթե կատարել եք մասնակի մարում, ապա պետք է ստանաք նոր փաստաթուղթ՝ մարման նոր ժամանակացույցով, որի համար կարող եք դիմել արդեն հաջորդ օրը։

Հիշեցում

Եթե ​​պատրաստվում եք ժամանակից շուտ մարել վարկը, վերլուծեք բոլոր դրական ու բացասական կողմերը, հաշվարկեք ձեր առաջիկա ծախսերն ու պարտավորությունները, որոնք կմնան մասնակի մարման դեպքում։ Հաշվեք ձեր հնարավորությունները, որպեսզի ստիպված չլինեք բանկին խնդրել հետաձգել վճարումները և որպեսզի չհայտնվեք ավելի վատ իրավիճակում ու վճարումների մշտական ​​ուշացումների պատճառով փչացնեք ձեր վարկային պատմությունը: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
13:05
24 Փետրվարի 2023
Եկամուտների հայտարարագրումը Հայաստանում. ինչպե՞ս է դա աշխատում
2023 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պարտավորեցնում են երկրի բոլոր ռեզիդենտ քաղաքացիներին հարկային հայտարարագրեր ներկայացնել
10:15
10 Փետրվարի 2023
Ինչպե՞ս չփչացնել վարկային պատմությունը, և ինչու՞ է դա կարևոր
Մեզնից շատերը դիմում են ֆինանսական հաստատություններին վարկ ստանալու համար, բայց ոմանց տալիս են, իսկ ոմանց՝ մերժում: Ո՞րն է պատճառը, ի՞նչ է իրենից ներկայացնում ACRA վարկային բյուրոյի մոնիտորինգ ծառայությունը և վարկային սքորինգը,  ինչպե՞ս են դրանք ազդում վարկառուի վարկային պատմության վրա: «Նովոստի–Արմենիա»-ն փորձել է պարզել այս բոլոր նրբությունները
11:08
30 Հունվարի 2023
Կանայք բիզնեսում. պարզ կարծրատիպեր
Երբ Հայաստանում խոսում են բիզնեսի և գործարարների մասին, սովորաբար նկատի ունեն տղամարդկանց։ Թեև, ըստ վիճակագրության, վերջին տարիներին կանանց ձեռներեցության մասնաբաժինը երկրում անշեղորեն աճում է
11:00
28 Դեկտեմբերի 2022
2023թ.-ի ֆինանսական հորոսկոպ. կենդանակերպի ո՞ր նշանին կժպտա բախտը
Գալիք 2023 թվականը գտնվելու է Սև ջրային ճագարի  հովանու ներքո: Ըստ արևելյան օրացույցի՝ այն կսկսվի հունվարի 22-ին։ Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:35
23 Դեկտեմբերի 2022
Ինչպե՞ս դիմավորել Ամանորն ուրախ և չհայտնվել պարտքերի մեջ
Ինչպե՞ս կարելի է Ամանորը դիմավորել հետաքրքիր՝ միաժամանակ «չսնանկանալ» ու չանցնել խիստ տնտեսման ռեժիմի հետամանորյա օրերին
10:23
15 Դեկտեմբերի 2022
Հետևել ծախսերին և սովորեցնել երեխաներին տնօրինել գումարը. երեխաների համար բանկային քարտ բացելու 5 պատճառ
Մեծահասակների համար բանկային քարտն արդեն դարձել է կյանքի անբաժանելի մասը, իսկ, արդոք, այն պե՞տք է երեխաներին
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:38
29 Նոյեմբերի 2022
Բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. սկզբունքներ և նպատակներ
Փորձել ենք պարզել, թե ինչ հիմնական նպատակներ և սկզբունքներ են ամրագրված նախագծի հայեցակարգում
12:00
22 Նոյեմբերի 2022
Իսկ դուք գիտե՞ք.10 հետաքրքիր փաստ հայկական դրամի մասին
Հայկական փողի առաջացման պատմությունն իր արմատներով գնում է հին ժամանակներ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ը համարվում է ժամանակակից հայկական ազգային արժույթի՝ «դրամի» ծննդյան օրը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ հայկական փողի մասին։
11:07
17 Նոյեմբերի 2022
Google Pay-ը եկել է հայկական շուկա. ներկայացնում ենք դրա առավելությունները
Նոյեմբերի 15-ից հայաստանցիների համար հասանելի դարձավ Google Pay վճարային համակարգը, որը նոր հնարավորություններ է բացում էլեկտրոնային վճարումների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս
14:40
15 Նոյեմբերի 2022
Ինչպե՞ս դառնալ անհատ ձեռներեց Հայաստանում
Երբևէ մտածե՞լ եք սեփական բիզնես հիմնելու մասին: Եթե՝ այո, ապա մտածեք անհատ ձեռներեցության (ԱՁ) մասին: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատմում է, թե ինչ է ԱՁ-ն, ինչպես կարելի է դառնալ անհետ ձեռներեց և ինչ պետք է անել: