Ինչպե՞ս կարգի բերել բյուջեն կամ ստեղծել ֆինանսական օրագիր

12.01.2022, 10:36
Պատմում ենք, թե ինչ է ֆինանսական օրագիրը, ինչպես այն ստեղծել, վարել, հարմարեցնել կոնկրետ ընտանիքի կարիքներին
Ինչպե՞ս կարգի բերել բյուջեն կամ ստեղծել ֆինանսական օրագիր

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Պլանավորու՞մ եք ձեր ընտանեկան ֆինանսները, թե՞ ամեն ինչ թողնում եք ինքնահոսի: Շատ վատ է, եթե չեք պլանավորում: Չէ՞ որ ընտանեկան ֆինանսների պլանավորումը եկամուտների ավելացման և ծախսերի արդյունավետության բարձրացման վերահսկման տարածված միջոցներից է: Այսօր, երբ բնակչության եկամուտները նվազում են, իսկ գներն՝ աճում, այս թեման հատկապես ակտուալ է: Ֆինանսների գծով մասնագետները խորհուրդ են տալիս սկսել պլանավորումն այսպես կոչված ֆինանսական օրագրի կազմակերպումից: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի, թե ինչ է ֆինանսական օրագիրը, ինչպես այն ստեղծել, վարել, հարմարեցնել կոնկրետ ընտանիքի կարիքներին, ինչպես նաև օրագրի հիման վրա սովորել ավելի ռացիոնալ տնօրինել սեփական միջոցները:

 - рис.1

Ի՞նչ է ֆինանսական օրագիրը, և ինչպե՞ս այն ստեղծել

Ֆինանսական օրագրում գրի են առնվում ընտանիքի բոլոր եկամուտներն ու ծախսերը՝ ընտրված կատեգորիաներով, ինչպես նաև հաշվարկվում են եկամուտներն ու ծախսերը: Ֆինանսական օրագիր վարելու համար կարելի է ընտրել ցանկացած հարմար ձև:

Դա կարող է լինել.

  • Microsoft Word կամ Microsoft Excel
  • ֆինանսները հաշվարկելու համար նախատեսված հատուկ ծրագրեր և բջջային հավելվածներ
  • թղթային տարբերակ՝ բլոկնոտ, տետր, պատին փակցված աղյուսակ

   Ֆինանսական օրագիրը թույլ է տալիս հեշտությամբ հաշվարկել անձնական ֆինանսները, կարևոր է նաև, որ բոլոր հաշվարկները պարզ երևում են: Դուք կարող են արագ գնահատել սեփական ծախսերն ու եկամուտները, վերլուծել ֆինանսական վիճակը և պլանավորել կուտակումների անհրաժեշտ ծավալը՝ սեփական նպատակներին հասնելու համար: Ֆինանսական օրագիրը ներառում է երեք հիմնական ուղղություն՝ ծախսերի և կուտակումների պլանավորում, եկամուտների և ծախսերի հաշվարկ, դրանց վերլուծությունը:

Ի՞ նչ պետք է ներառի ֆինանսական օրագիրը

Ամեն ընտանիք ունի իր առանձնահատկությունները, սակայն պետք է հաշվի առնել նաև ընդհանուր խորհուրդները: Եվ այսպես, մեկ ամսվա համար նախատեսված ֆինանսական օրագիրը պետք է ներառի. 

  • Օրացույց, որտեղ նշվում են ծախսերն ու եկամուտները՝ ըստ ընտրված կատեգորիների
  • Ծախսերը. դրանք պարտադիր (կամ մշտական) ամսական վճարներն են, որոնց թվում են կոմունալ վճարները, սննդի, տրանսպորտի, հագուստի, դեղորայքի, կենցաղային քիմիայի, ժամանցի և այլնի համար նախատեսված գումարը: Այսպես դուք ամսվա վերջում կարող ենք բացահայտել ավելի ծախսատար կամ պակաս ծախսատար կատեգորիաները: Այս հարցում կարող են օգնել օրինակ առևտրից հետո պահպանված պահպանված կտրոնները:
  • Եկամուտները. այս կետը կախված է նրանից, թե ինչպես և որտեղից է ընտանիքը ֆինանսներ ստանում: Այս կետում գրի են առնվում ընտանիքի եկամտի բոլոր հնարավոր աղբյուրները: Արդյունքում, ամսվա վերջում կարելի է հաշվարկել առավել եկամտաբեր կամ պակաս եկամտաբեր աղբյուրները:
  • Հաշվարկներ. ամսվա վերջում դուք կարող եք հաշվել և գրանցել ամսվա ընդհանուր եկամուտները և ծախսերը, յուրաքանչյուր կատեգորիայի ծախսերը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտը և այլն: Այս ցուցանիշներն անհրաժեշտ են, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել ընտանիքի ֆինանսական դինամիկայի մասին, ինչպես նաև բացահայտել ֆինանսների ավելի արդյունավետ օգտագործման ուղղությունները:
 - рис.2

Ինչո՞վ է կարևոր ֆինանսական օրագիրը 

Ֆինանսական օրագիրը կօգնի.

  • հաշվի առնել ամեն մի գնում և վերլուծել կոնկրետ ուղղության ծախսերը
  • պարզել, թե ամսական որքան գումար է ծախսվում պարտադիր վճարների վրա որքան գումար է անհրաժեշտ ուտելիքի, հագուստի, տրանսպորտի և այլնի համար
  • պարզեցնել հաջորդ ամսվա բյուջեի պլանավորումը
  • որոշել ծախսերը և եկամուտների կառուցվածքը
  • նվազեցնել իմպուլսիվ գնումների քանակը
  • ավելացնել ֆինանսական կարգապահությունը
  • ձեռք բերել փողերի կառավարման հմտություններ, որոնք կպահպանվեն երկար տարիներ: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-