Ի՞նչ գիտեն մեր քաղաքացիները բանկային պրոդուկտների մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում բանկերը և նրանց կողմից առաջարկվող ծառայությունները և պրոդուկտները դարձել են յուրաքանչյուր մարդու առօրյայի անբաժանելի մասը:
Փոխհարաբերությունները բանկային համակարգի հետ իրենց ազդեցությունն են թողնում քաղաքացու վարկային պատմության վրա` կամ բացելով նոր հնարավորություններ, կամ սահմանափակելով ունեցածները: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ նպատակներով են մեր համաքաղաքացիները դիմում բանկերին և որ դեպքերում կողմերին կարող է աջակցել ֆինանսական համակարգի հաշտարարը։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

