431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է վարկի վերաֆինանսավորումը. առավելություններ և թերություններ

11:12
24 Հուլիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Դուք բանկում վարկ եք վերցրել, և որոշ ժամանակ անց պարզվել է, որ իրավիճակը շուկայում փոխվել է և հայտնվել են վարկավորման ավելի գրավիչ պայմաններ: Վարկի համար ավել գումար չվճարելու համար այն կարելի է վերաֆինանսավորել այլ բանկում: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է պարզել վերաֆինանսավորման առավելություններն ու թերությունները:

Ի՞նչ է տալիս վարկի վերաֆինանսավորումը

Վարկի վերաֆինանսավորումը (վերավարկավորումը) կարևոր ֆինանսական գործիք է, որ թույլ է տալիս վարկառուին նվազեցնել վճարումների իր մասնաբաժինը՝ անցնելով վարկային մի պրոդուկտից մյուսին՝ ավելի շահավետ պայմաններով: Այսինքն, դուք ստորագրում եք պայմանագիր բանկի հետ, որը ձեր պարտքը «գնում է» մյուս կազմակերպությունից և առաջարկում է ձեզ նոր պայմաններ, ինչի արդյունքում կարելի է նվազեցնել վարկային ծանրաբեռնվածությունն ու տոկոսադրույքը: Դա թույլ է տալիս, որպես հաճախորդ, խուսափել վճարումների ուշացումից և պահպանել լավ վարկային պատմությունը: Եթե դուք վարկառու եք, որը վճարում է մի քանի վարկ, ապա վերաֆինանսավորման օգնությամբ կարող եք միավորել բոլոր վարկերը և վճարել ամիսը մեկ անգամ, ինչը շատ ավելի հարմար է:

Բայց հիշեք, որ վերաֆինանսավորման շահավետ պայմանները ենթադրում են նաև մարման շատ ավելի երկարատև ժամկետ: Իսկ դա նշանակում է, որ ընթացիկ վարկային ծանրաբեռնվածության նվազմանֆոնին կավելանա վերջնականը:

кошелек кредитомания

Վերավարկավորման առավելություններն ու թերությունները

Ինչպես ցանկացած գործիք, վերաֆինանսավորումն ունի իր առավելություններն ու թերությունները: Այդ պատճառով վերավարկավորումից օգտվելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ այդ գործիքի առավելություններին և թերություններին:

Որո՞նք են վերաֆինանսավորման առավելությունները

Տոկոսադրույքի նվազեցում. վարկի վերաֆինանսավորումը հնարավորություն է տալիս վարկառուին ստանալ նոր վարկ ավելի ցածր տոկոսադրույքով: Դա թույլ տալիս նվազեցնել ամսական վճարումներն ու գումար տնտեսել վարկի ամբողջ ժամկետի տոկոսադրույքների մասով:

Ֆինանսական իրավիճակի բարելավում. վարկերի վերաֆինանսավորման միջոցով վարկառուն կարող է կարգի բերել իր ֆինանսները՝ միավորելով բոլոր վարկերը մեկ վարկում: Դա հեշտացնում է պարտքերի կառավարումն ու նվազեցնում վճարումը բաց թողնելու ռիսկը: Դուք այլևս ստիպված չեք լինի հիշել, թե որ բանկում ինչ գումար պետք է վճարեք, ամեն ինչ կկատարվի մեկ գործարքի միջոցով:

Վարկի ժամկետի երկարաձգում. վարկը վերաֆինանսավորելիս վարկառուն կարող է երկարաձգել վճարման ժամկետը, ինչը հանգեցնում է ամսական վճարման չափի նվազեցման: Փաստորեն, դուք պարզապես երկարաձգում եք ձեր վճարներն ու համապատասխանաբար՝ նվազեցնում վճարումների չափը: Դա հատկապես օգտակար է, եթե դուք բախվել եք ֆինանսական դժվարություններին, և ձեզ ժամանակ է հարկավոր:

кошелек кредитование

Իսկ որո՞նք են թերությունները

Լրացուցիչ ծախսեր. վարկերը վերաֆինանսավորելիս վարկառուն կարող է բախվել լրացուցիչ ծախսերի ետ, մասնավորապես, հայտի մշակման միջնորդավճար, ապահովագրություն և գույքի գնահատում: Այս ծախսերը պետք է հաշվի առնել վերավարկավորման մասին որոշում ընդունելուց առաջ:

Նոր վարկի պայմաններ. վերաֆինանսավորման արդյունքում ստացված նոր վարկը կարող է ունենալ այլ պայմաններ, օրինակ՝ վաղաժամ մարման անհնարինություն: Վարկառուն պետք է մանրամասն ուսումնասիրի նոր վարկի պայմաններն ու համոզվի, որ այն շահավետ է և համապատասխանում է իր ֆինանսական պահանջներին:

Ինչպե՞ս է տեղի ունենում վարկերի վերաֆինանսավորման ընթացակարգը

Ֆինանսական այլ կազմակերպություն վարկի վերաֆինանսավորման համար դիմելուց առաջ անհրաժեշտ է անպայման ուսումնասիրել շուկան, համեմատել տարբեր բանկերի կամ ֆինանսական հաստատությունների առաջարկները: Պետք է համոզվել, որ նոր վարկն ունի ավելի լավ պայմաններ, քան ընթացիկը:

Ձեր ֆինանսական կազմակերպությունից ճշտեք մարման նվազագույն ժամկետը հետագա վերաֆինանսավորման հնարավորության համար: Օրինակ, ձեր բանկը կարող է պայման դնել. անհրաժեշտ է 3 տարի պարտադիր կատարել բոլոր վճարումները և հետո միայն ստանալ այլ բանկում վարկը վերաֆինանսավորելու իրավունք: Հաշվի առեք, եթե պայմանագրում նախատեսված է վերաֆինանսավորվող վարկի վաղաժամ մարում, ապա բանկը դրա համար կգանձի միջնորդավճար, ինչը կավելացնի բանկին վճարվող վերջնական գումարը:

Բոլոր հանգամանքներն ուսումնասիրելուց հետո միայն վերաֆինանսավորման հայտ ներկայացրեք: Հայտը կուսումնասիրվի, և հավանության արժանանալու դեպքում ձեզ կտրամադրվի նոր վարկ:

Վերաֆինանսավորումից հետո վարկառուն պետք է կանոնավոր կերպով վճարի նոր վարկը՝ պայմանագրի պայմաններին համապատասխան:

кошелек честный кредит

Բանկը կարո՞ղ է մերժել վերաֆինանսավորման հարցում

Կարող է: Եթե դուք, օրինակ, կորցրել եք աշխատանքը կամ ունեք ցածր եկամուտ, կամ անբարեխիղճ վճարող եք: Բայց պետք չէ հուսահատվել, լուծեք ձեր խնդիրները, և հնարավոր է՝ ձեզ թույլ տան վերավարկավորել վարկը:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները
11:11
24 Օգոստոսի 2023
Խորհուրդներ՝ ծնողներին. ինչպես երեխային պատրաստել դպրոցի և չսնանկանալ
Ավելի լավ է երեխային նախօրոք պատրաստել դպրոցի, բայց եթե արդեն ամեն ինչ թողել եք վերջին պահի վրա, ապա ձեզ կարող են օգնել «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհուրդները
11:27
10 Հուլիսի 2023
Սեփական ֆինանսների անվտանգություն. պաշտպանություն բանկային քարտերի հետ կապված խարդախություններից
Բանկային քարտերի հետ կապված խարդախությունն ամենատարածված ֆինանսական հանցագործություններից մեկն է, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք խորհուրդներ որոնք կօգնեն խուսափել տհաճ իրավիճակներից
10:15
28 Հունիսի 2023
Ինչպե՞ս կարելի է հեշտությամբ առցանց փոխել բանկը նպաստ ստանալու համար
Ներկայացնում ենք թե ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում և ինչպես կարելի է ստանալ նպաստը
10:15
15 Հունիսի 2023
Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը
12:04
06 Հունիսի 2023
9 վնասակար ֆինանսական սովորություններ, որոնցից պետք է ազատվել
Կան ֆինանսական սովորություններ, որոնք բացասաբար են ազդում ոչ միայն ընտանեկան բյուջեի, այլև կյանքի որակի վրա։ Եվ դրանցից ավելի լավ է միանգամից ազատվել