428.41
4.27
396.05
+8
Եղանակը Երևանում
Հայ

5 օգտակար digital գործիքներ` սկսնակների համար

12:07
25 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Digital միտումներն այնքան արագ են փոխվում, որ սկսնակ ձեռներեցները պարզապես չեն հասցնում հետևել բոլոր նոր ծառայություններին։ Պետք է միշտ կատարելագործել հմտություններն ու հետևել աշխատանքի արդյունավետությանը, և այստեղ շատ բան կախված է ցանկացած ձեռնարկության մարկետինգային բաժնի պրոֆեսիոնալ որակներից։

Իսկ դու գիտե՞ս, որ վերջին տարվա ընթացքում սոցցանցերի օգտատերերի թիվն ավելացել է 13%-ով (490մլն), իսկ 2021թ.-ի սկզբին նոր օգտատերերի ընդհանուր ծավալն ավելացել է՝ հասնելով կես միլիարդի։ Եթե դեռ չունես բիզնես էջ որևէ սոցցանցում, ապա սա պետք է դառնա հիանալի մոտիվացիա արդյունավետ SMM ռազմավարություն ստեղծելու համար։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը կներկայացնի կոնտենտ, հրապարակումներ ստեղծելու և դիզայներական լուծումների մի քանի անփոխարինելի գործիքներ, առանց որոնց դժվար կլինի ցանկացած բիզնեսի համար։

1.Վերլուծության համար․ վերլուծության ամենահայտնի ծառայություններից է Popsters-ը։ Այն թույլ է տալիս հետևել ոչ միայն սեփական վերլուծությանը, այլև ուսումնասիրել մրցակիցներին։Յոթ օր այն անվճար է, ինչից հետո պետք է ձևակերպել բաժանորդագրության տարբերակներից մեկը։ 

кошелек

2.Դիզայնի համար․ կոնտենտի վիզուալը շատ կարևոր է, ժամանակակից օգտատերերը «սպառում են» աչքերով։ Որքան գունեղ է կոնտենտը, այնքան ավելի շատ արդյունք կգրանցվի սոցցանցում։ Պարտադիր չէ ունենալ պրոֆեսիոնալ դիզայներական հմտություններ՝ սոցցանցերում գեղեցիկ հրապարակումներ ստեղծելու համար։ Սիրողական մակարդակում շատ հարմար է Canva-ն, որտեղ կան բազմաթիվ պատրաստի նմուշներ, մնում է միայն ընտրել տարբերակներից մեկն ու մի փոքր աշխատել վրան։

Ծառայության միջոցով դուք կարող եք հրավիրել նաև մարդկանց համատեղ խմբագրելու համար կամ հավաքել սեփական թիմը Canva Pro-ում՝ կորպորատիվ նյութերը վերահսկելու, մեկնաբանություններ գրելու, վիզուալ բաղկացուցիչն ավելի մասշտաբայնացնելու համար։ Canva-ով հնարավոր է արդյունավետ աշխատել, շփվել գործընկերների հետ և պահպանել ֆիրմային ոճը։

кошелек

3.Մրցույթների համար․ բազմաթիվ սոցցանցերում ամեն ամիս կազմակերպում են մրցույթներ՝ ավելի շատ մարդկանց հասանելի դառնալու համար։ Մրցույթները բաժանորդների ակտիվությունը բարձրացնելու հիանալի միջոց է, այն նաև հնարավորություն է տալիս ներգրավել նոր բաժանորդներ։

Random.org ծառայությունը շատերին է ծանոթ, բայց ոչ բոլոր SMM մասնագետներն են օգտվում պատահական թվերի այս պարզ գեներատորից։ Այն անվճար գործիք է, որը հարմար է մրցույթներ անցկացնելու համար։ Random.org-ում կարելի է ընտրել սահմանաչափ, որից պետք է ստացվի արդյունքը։ Ստացված թիվը կտեսնեք սկզբնական տվյալների մուտքագրման դաշտերի տակ։

кошелек

4.Crossposting–ի համար. այս թեման շատ կարևոր է յուրաքանչյուր մասնագետի համար, չէ՞ որ հրապարակման պլանավորումը տնտեսում է ոչ միայն ժամանակը, այլև նյարդերը։ Սոցցանցերում հրապարակումների պլանավորման, համատեղ աշխատանքի և վերլուծության համար խորհուրդ կտանք օգտվել buffer–ից։ Այն, թերևս, ամենապարզ գործիքներից է։ Կան անվճար և վճարովի տարբերակներ։ Սկզբում կարելի է թեստավորել գործիքն ու ընտրել անվճար տարբերակը։

Buffer–ը կարող է միանգամից լուծել մի քանի խնդիր։ Առաջինը, այն կօգնի տնտեսել կոնտենտի պլանավորման և ստեղծման ժամանակը։ Չէ՞ որ կոնտենտի ստեղծումը պահանջում է շատ ժամանակ և ուժ։ Երկրորդը, գործիքը կօգնի ավելի լավ մշակել ընդհանուր բիզնես նպատակները։

кошелек

5. Ինֆոգրաֆիկայի համար. Piktochart առցանց գործիքը մեծ հնարավորություններ է տալիս ինֆոգրաֆիկայի տեսքով տեղեկատվության մշակման և ներկայացման համար։ Այս գործիքն էլ ունի անվճար և վճարովի տարբերակներ` ընդլայնված հնարավորություններով։ Օգտատերը կարող է ընտրել անհրաժեշտ շաբլոնն ավելի քան 300 պրոֆեսիոնալ տարբերակներից և պրեզենտացիաներից կամ ինքնուրույն նախագծել։

Piktochart–ով կարելի է ցանկացած տեսք կամ տվայլներով կոնտենտ արագ վերածել վիզուալի, որը դուր կգա ձեր լսարանին։ Եթե դուք պետք է վիզուալի վերածեք մեծ ծավալի տեղեկատվությունը, նոր աշխատակցին բացատրեք կամ ներկայացնեք, թե ինչ պետք է անի աշխատանքային առաջին օրը, ապա ինֆոգրաֆիկան ձեզ հաստատ կօգնի։ Գործիքի արդեն պատրաստի նմուշները կխնայեն ձեր ժամանակը և ինֆոգրաֆիկան կդարձնեն գունեղ` ավելացնելով, պատկերներ, շարժական նկարներ և այլն։

кошелек

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։