408.89
6.49
394.87
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ընկերությունների կողմից ֆրանչայզինգը զարգացնելու 7 պատճառ

12:17
09 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ֆրանչայզինգի զարգացումը տնտեսության առաջնահերթություններից է` հաշվի առնելով ՀՆԱ–ում փոքր և միջին բիզնեսի մասնաբաժնի ավելացումը։ Ֆրանչայզինգի հայկական շուկան ուսումնասիրելու և դրա հեռանկարները գնահատելու մտադրության մասին են հայտարարել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի մասնագետները։ «Նովոստի–Արմենիա»–ն իր հերթին որոշել է պարզել, թե ինչ առավելություններ են ստանում ընկերությունները, որոնք սկսում են օգտագործել այս գործիքը։

Նախ պարզենք եզրույթները

Ֆրանշիզան գոյություն ունեցող բրենդի անունից բիզնես վարելու և նրա անվանումը, դիզայնը, արտադրության տեխնոլոգիաները, կորպորատիվ չափորոշիչներն օգտագործելու թույլտվությունն է։

Ֆրանչայզերը բրենդն է, որը փոխանցում է իր անունն օգտագործելու իրավունքները։

Ֆրանչայզին ֆրանշիզայով աշխատող իրավաբանական անձն է։

Ֆրանչայզինգը բիզնես մոդելն է։

Պաուշալ վճարը մեկանգամյա ֆիքսված վճարն է, որը ֆրանչայզին տալիս է ֆրանչայզերին պայմանագիր կնքելիս։

Ռոյալթին կանոնավոր վճար է, որը ֆրանչայզին վճարում է ամսական, եռամսյակը մեկ կամ ամեն տարի։ Ռոյալթին կարող է լինել նաև ֆիքսված կամ տոկոսներ համախառն վաճառքից։

1 кошелек франчайзинг

Ֆրանչայզինգի գլխավոր դրական կողմերը

1. Միջոցների տնտեսում

Բազմաթիվ ՓՄՁ–ների համար զարգացման գլխավոր խոչընդոտը հենց անբավարար դրամական միջոցներն են։ Այդ ժամանակ նրանց օգնության է հասնում ֆրանչայզինգը, որը թույլ է տալիս գործարարներին տնտեսել սեփական կապիտալը, չխրվել պարտքերի մեջ և ռիսկի տակ դնել բիզնեսում ներդրված գումարի միայն սահմանափակ մասը։ Դրա համար բիզնեսի սեփականատերը (ֆրանչայզերը) պետք է մշակի ֆրանշիզա և մտնի ֆրանչայզինգային հարաբերությունների մեջ մեկ այլ կողմի հետ (ֆրանչայզի)` վերջինիս փոխանցելով սեփական բիզնես մոդելը, տեխնոլոգիան, հումքը և ապրանքանիշն օգտագործելու իրավունքը պաուշալ վճարման և ռոյալթիի դիմաց, որոնք վճարվում են` կողմերի պայմանավորվածության համաձայն։ Ֆրանչայզին իր հերթին պարտավորվում է միջոցներ տրամադրել ընկերության կառույցների բացման և աշխատանքի, աշխատակիցների, տարածքի վարձակալության համար, ինչպես նաև բանակցություններ վարել պայմանագրի այլ կետերով և այլն։

2 кошелек франчайзинг

2. Արդյունավետ և մոտիվացված կառավարում

Գաղտնիք չէ, որ կառավարիչները, որոնց ուսուցման վրա ծախսվում է շատ ջանք ու եռանդ, հեռանում են ընկերությունից կամ գնում են մրցակիցների մոտ։ Ֆրանչայզինգը թույլ է տալիս ընկերության սեփականատիրոջը խուսափել այդ խնդրից։ Ընկերության կառավարիչները փոխարինվում են համասեփականատերերով, որոնք բիզնեսում ներդնում են սեփական խնայողությունները և շահագրգռված են շահույթ ստանալ։ Հենց այդ պատճառով նրանք նվիրված են բիզնեսին երկարաժամկետ հեռանկարում, հետաքրքրված են արդյունավետ կառավարմամբ, ծախսերի վերահսկմամբ, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ և աշխատանքային գործընթացների կատարելագործմամբ։

3 кошелек франчайзинг

3. Առաջնորդ դառնալու հնարավորություն                  

Ֆրանչայզինգը հնարավորություն է տալիս բիզնեսի սեփականատիրոջը դառնալ ոլորտի առաջնորդը` առաջ անցնելով մրցակիցներից, քանի որ բիզնեսի խնդիրների մեծ մասը կատարում է ֆրանչայզին։ Ֆինանսական լծակների և մարդկային ռեսուրսների օգտագործման հաշվին ֆրանչայզինգային ընկերությունը կարող է մրցակցել անգամ ավելի խոշոր ձեռնարկությունների հետ։ Այն կարող է շուկան ապահովել սեփական արտադրության անհրաժեշտ արտադրանքով մինչ մրցակիցների «արթնանալը»։

4. Կադրերի արդյունավետ կառավարում

Ֆրանչայզինգային ընկերություններն ի վիճակի են արդյունավետ գործել աշխատակիցների ավելի կոմպակտ թիմով։ Քանի որ ֆրանչայզին ստանձնում է շատ մեծ պարտավորություններ, ֆրանչայզերը կարող է գնալ անձնակազմի կրճատման։

4 кошелек франчайзинг

5. Վերահսկողության դյուրացում

Բիզնես վարելու նման մոդելի շնորհիվ ֆրանչայզերը խուսափում է ամենօրյա կառավարման պատասխանատվությունից։ Օրինակ, եթե աշխատակիցներից մեկը հիվանդացել է, դրա մասին հոգում է ֆրանչայզին։ Հենց նա է պարտավոր գտնել փոխարինող կամ լուծում գտնել ստեղծված իրավիճակում։ Բացի այդ, եթե ֆրանչայզին որոշի վճարել աշխատավարձ, որը չի համապատասխանում շուկայական չափանիշներին, ընդունել աշխատանքի բարեկամներին և ծանոթներին, դա ոչ մի կերպ չի ազդի ֆրանչայզերի և նրա եկամուտների վրա։ Ազատելով ավելորդ պատասխանատվությունից` ֆրանչայզինգը թույլ է տալիս ջանքերն ուղղել բիզնեսի լավացմանն ու կատարելագործմանը։

5 кошелек франчайзинг

6. Շահութաբերության աճ

Կադրային լծակն ու վերահսկողության պարզեցումը թույլ են տալիս ֆրանչայզինգային ընկերություններին աշխատել ավելի արդյունավետ։ Ընկերության գործընթացի կազմակերպումը շատ ավելի էժան է, քանի որ դրա համար մեծ մասամբ պատասխանատու է ֆրանչայզին։ Նրանք են զբաղվում վարձակալության, մարկետինգի, անձնակազմի ուսուցման, հաշվապահական հարցերով և այլն։

7 кошелек франчайзинг

7. Բիզնեսի գրավչության ավելացում

Արագացված աճը, շահութաբերությունն ավելացնում են ֆրանչայզինգային ընկերությունների գրավչությունը։ Հաշվի առնելով այս ամենը` ֆրանչայզինգային ընկերությունները շատ ավելի թանկ են գնահատվում, քան այլ ընկերություններ։ Այդ պատճառով,եթե դուք, լինելով բիզնեսի սեփականատեր, կցանկանաք այն վաճառել, մեծ առավելություն կդառնա այն փաստը, որ դուք հաջողակ ֆրանչայզեր եք։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:38
29 Նոյեմբերի 2022
Բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. սկզբունքներ և նպատակներ
Փորձել ենք պարզել, թե ինչ հիմնական նպատակներ և սկզբունքներ են ամրագրված նախագծի հայեցակարգում
12:00
22 Նոյեմբերի 2022
Իսկ դուք գիտե՞ք.10 հետաքրքիր փաստ հայկական դրամի մասին
Հայկական փողի առաջացման պատմությունն իր արմատներով գնում է հին ժամանակներ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ը համարվում է ժամանակակից հայկական ազգային արժույթի՝ «դրամի» ծննդյան օրը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ հայկական փողի մասին։
11:07
17 Նոյեմբերի 2022
Google Pay-ը եկել է հայկական շուկա. ներկայացնում ենք դրա առավելությունները
Նոյեմբերի 15-ից հայաստանցիների համար հասանելի դարձավ Google Pay վճարային համակարգը, որը նոր հնարավորություններ է բացում էլեկտրոնային վճարումների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս
14:40
15 Նոյեմբերի 2022
Ինչպե՞ս դառնալ անհատ ձեռներեց Հայաստանում
Երբևէ մտածե՞լ եք սեփական բիզնես հիմնելու մասին: Եթե՝ այո, ապա մտածեք անհատ ձեռներեցության (ԱՁ) մասին: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատմում է, թե ինչ է ԱՁ-ն, ինչպես կարելի է դառնալ անհետ ձեռներեց և ինչ պետք է անել:
10:11
07 Նոյեմբերի 2022
Ինչու՞ է կարևոր լինել կրթված ֆինանսական հարցերում. 7 պատճառ
Ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, պահանջում է որոշակի հմտություններ և գիտելիքներ: Եվ որպեսզի չզգաք ձեզ դիլետանտ և ինչ-որ կերպ կարողանաք կողմնորոշվել ֆինանսական հարցերում, անհրաժեշտ է լինել կրթված: Եվ դրա համար շատ պատճառներ կան, բայց դրանցից 7-ը, թերևս, ամենաարդիականն են։
11:10
27 Հոկտեմբերի 2022
Ինչո՞ւ փողը միշտ չի բավականացնում և ի՞նչ անել նման իրավիճակում
Փողն ունի զարմանալի մի հատկություն՝ այն միշտ չի բավականացնում: Ինչու՞: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
11:17
19 Հոկտեմբերի 2022
Ինչպես չհայտնվել խաբեբաների ծուղակում. 6 պարզ կանոն
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են կեղծ ֆինանսական կազմակերպությունները, որոնք չունեն լիազոր  գերատեսչությունների լիցենզիա կամ թույլտվություն, բայց քաղաքացիներին խոստանում են «արագ և հեշտ փողեր»
10:44
07 Հոկտեմբերի 2022
Ինչպես անվտանգ վճարել առցանց և խուսափել խաբեբաներից
Եթե դուք առցանց գնումների ժամանակ պատահաբար հայտնվում եք չարագործների ծուղակում, կարող եք լուրջ ֆինանսներ կորցնել
11:28
27 Սեպտեմբերի 2022
5 պարզ քայլ դեպի ֆինանսական բարեկեցություն
Ինչպե՞ս ձեռք բերել ֆինանսական ազատություն։ Առաջարկում ենք այս հարցի հինգ պարզ լուծում
10:43
17 Օգոստոսի 2022
Հայաստանցիների կենսաթոշակային ֆոնդերի կուտակումները նվազե՞լ են. պարզում ենք պատճառները
Հայաստանի քաղաքացիները մտահոգված են կենսաթոշակային հաշիվների հետ կապված իրավիճակով: Պատճառը նախորդ եռամսյակ այդ հաշիվներում միջոցների զգալի նվազումն է
11:05
05 Օգոստոսի 2022
Ինչպես պաշտպանվել ֆիշինգից. փորձագետի 5 խորհուրդները
Ծրագրավորող, կիբերանվտանգության փորձագետ Սամվել Հայրապետյանի հինգ խորհուրդները կօգնեն խուսափել ֆիշինգից և չհայտնվել կիբեր–խաբեբաների ծուղակում
10:15
28 Հուլիսի 2022
Երևանում այսուհետ բուժծառայությունների դիմաց թույլատրվում է վճարել միայն անկանխիկ. պարզում ենք, թե ինչպես է այդ ամենն աշխատում
Այս գործընթացի բոլոր նրբությունները պարզաբանելու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հայցեր է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարությանն ու Կենտրոնական բանկին