422.52
4.12
401.22
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ֆինանսական նպատակների պաշտպանության 5 միջոց գնաճի ավելացման պայմաններում

10:36
28 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Դուք ունեք ֆինանսական նպատակնե՞ր, բայց դրանց հասնելու համար հարկավոր է մի քանի ամիս կամ նույնիսկ տարի։ Աճող գնաճի պայմաններում փողն արժեզրկվում է, և ձեր նպատակի գինն աճում է։

Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ գնաճը պետք է խանգարի ձեր պլաններին, այդ թվում` ֆինանսական։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գնաճից անձնական խնայողությունների պաշտպանության հինգ միջոց։ 

Սկզբում մի փոքր վիճակագրություն 

Գնաճի մակարդակը միշտ փոխվում է` կախված բազմաթիվ գործոններից, ինչի մասին անընդհատ տեղեկացնում են մասնագետները։ Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2022թ.–ի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կազմել է 7,4%։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումների համաձայն, Հայաստանում գնաճը 2022թ.–ին կկազմի միջինը 8,5%։

кошелек инфляция

Խնայե՞լ գնում կատարելու համար, թե՞ վարկ վերցնել. ո՞րն է ավելի ձեռնտու

Սկզբում խոսենք այն հարցի մասին, թե ինչու են մարդիկ հետաձգում գնումները, եթե կարելի է վարկ ձևակերպել և հենց վաղը ձեռք բերել թանկարժեք իր, օրինակ` ավտոմեքենա։ Ճիշտ և ավելի շահավետ որոշում ընդունելու համար պետք է.

– հաշվարկել, թե որքան գումար եք հավելյալ վճարելու բանկին տրամադրած ավտովարկի համար

– հաշվարկել, թե այդ նույն մեքենան որքանով կթանկանա գնաճի պատճառով քանի դեռ դուք գումար եք հավաքում

– համեմատելով երկու գումարները` պետք է որոշել, թե որ տարբերակն է ավելի ձեռնտու։

Բնական է, որ նման հաշվարկները կարող են լինել նախնական, քանի որ չափազանց շատ գործոններ են ազդում ինչպես գնաճի աճի, այնպես էլ վարկավորման պայմանների վրա։ Բայց դուք կունենաք ընդհանուր պատկերացում։

Ինչպես պաշտպանել խնայողությունները գնաճից

Որպես այլընտրանք վարկերին կարելի է առաջարկել գումարի աստիճանական կուտակում` միաժամանակ ներդնելով եկամտային  գործիքներում։ Փողը չպետք է մնա բարձի տակ։ Այն պետք է աշխատի։ Ընդ որում ցանկալի է այնպիսի ներդրում կատարել, որպեսզի ներդրումներից ստացված եկամուտն առնվազն չլինի գնաճից ցածր։ Գնաճից պաշտպանվելու մի քանի միջոց կա.

кошелек инфляция

Ահա առավել տարածված միջոցներից  հինգը.

1. Կուտակված կապիտալից եկամուտ ստանալու ամենապարզ միջոցն ավանդի ներդրումն է բանկում, որից ստացված տոկոսները կարող են մասամբ կամ ամբողջությամբ փոխհատուցել գնաճը։ 2022թ.–ի փետրվարին Հայաստանում ավանդների գծով միջին տոկոսադրույքն աճել է` հասնելով 6,5%–ի։

2. Բանկային ավանդներին այլընտրանք կարող են դառնալ բանկային քարտերը։ Դրանց հիմնական առավելությունը, ավանդների համեմատ, այն է, որ դուք կարող եք չսառեցնել ձեր գումարը երկար ժամանակով։ Բացի այդ, քարտի վրա կանոնավոր կերպով փոխանցվում են տոկոսներ, իհարկե` ոչ այնքան մեծ, և դուք կարող եք կանխիկացնել գումարը, երբ ցանկանաք (ավանդների դեպքում դա միշտ չէ, որ այդպես է)։

3. Սեփական ֆինանսների կառավարման հուսալի գործիք են պետական գանձապետական պարտատոմսերը։ Ֆիզիկական անձինք կարող են միջոցներ ներդնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերում, որոնցից ստացված եկամուտներն ազատված են հարկումից։ Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը մոտ 10% է։ Հայկական որոշ բանկեր թողարկում են սեփական պարտատոմսերը` մոտավորապես նույն եկամտաբերությամբ։

4. Կարելի է նաև ներդրում կատարել ոսկու մեջ։ Մեր տատիկներն անգամ հասկանում էին, որ այդ մետաղը միշտ եղել, կա և կլինի արժեքավոր։ Մենք այսօր գիտենք, որ ոսկու գինը կարող է տատանվել, բայց այն մնում է հուսալի երաշխիք ճգնաժամերի և տարատեսակ ցնցումների դեպքում։ Ոսկու ձուլակտոր կարելի է ձեռք բերել բանկերում։ Այսօր 1 գրամ ոսկու ձուլակտորն արժե մոտ 30–45 հազար դրամ։

5. Գնաճից պաշտպանվելու տարածված միջոցներից է ներդրում կատարել անշարժ գույքի մեջ։ Սակայն պետք է հիշել, որ այս միջոցն արդարացված է միայն այն ժամանակ, երբ այդ անշարժ գույքի վրա կատարված ծախսերը մեծ չեն։ Բացի այդ, բավականին կասկածելի է այն հաշվարկը, թե ձեռք բերված անշարժ գույքը կարող է հետագայում թանկանալ։ 

кошелек инфляция

Չնայած շատերին դա չի կանգնեցնում։ Վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով օտարերկրացիների ներհոսքի և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ավելացման ֆոնին անշարժ գույքի և հատկապես դրա վարձակալության գները շատ են բարձրացել։ Մասնագետները նման դեպքերում նշում են, որ շուկան թեժացել է, ընդ որում` ոչ արդարացված։ Այնպես որ ինչ–որ բան գնելուց առաջ մի լավ մտածեք և խորհրդակցեք մասնագետների հետ։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։
10:37
15 Սեպտեմբերի 2023
Ներդրումներ կատարելու 10 կանոն` Ուորեն Բաֆեթից
Ներկայացնում ենք Ուորեն Բաֆեթի խորհուրդները
11:11
24 Օգոստոսի 2023
Խորհուրդներ՝ ծնողներին. ինչպես երեխային պատրաստել դպրոցի և չսնանկանալ
Ավելի լավ է երեխային նախօրոք պատրաստել դպրոցի, բայց եթե արդեն ամեն ինչ թողել եք վերջին պահի վրա, ապա ձեզ կարող են օգնել «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհուրդները
11:12
24 Հուլիսի 2023
Ի՞նչ է վարկի վերաֆինանսավորումը. առավելություններ և թերություններ
Պարզում ենք վերաֆինանսավորման առավելություններն ու թերությունները
11:27
10 Հուլիսի 2023
Սեփական ֆինանսների անվտանգություն. պաշտպանություն բանկային քարտերի հետ կապված խարդախություններից
Բանկային քարտերի հետ կապված խարդախությունն ամենատարածված ֆինանսական հանցագործություններից մեկն է, որին բախվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք խորհուրդներ որոնք կօգնեն խուսափել տհաճ իրավիճակներից
10:15
28 Հունիսի 2023
Ինչպե՞ս կարելի է հեշտությամբ առցանց փոխել բանկը նպաստ ստանալու համար
Ներկայացնում ենք թե ինչ փոփոխություններ են կատարվել համակարգում և ինչպես կարելի է ստանալ նպաստը
10:15
15 Հունիսի 2023
Ֆինանսական կրթվածություն և կիբերսպառնալիքներ. ՀՀ ԿԲ-ն նշել է, թե կիբերգրոհների ինչ տեսակների հետ են առավել հաճախ բախվում ֆինանսական կազմակերպությունները
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով մեկնաբանել երկրի ֆինանսական համակարգում կիբերանվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը
12:04
06 Հունիսի 2023
9 վնասակար ֆինանսական սովորություններ, որոնցից պետք է ազատվել
Կան ֆինանսական սովորություններ, որոնք բացասաբար են ազդում ոչ միայն ընտանեկան բյուջեի, այլև կյանքի որակի վրա։ Եվ դրանցից ավելի լավ է միանգամից ազատվել
11:09
24 Մայիսի 2023
Քեշբեք թոշակառուների համար. 11 ամենահաճախ տրվող հարցերը համակարգի աշխատանքի մասին
Եթե դեռ չեք օգտվել թոշակառուների համար նախատեսված քեշբեքի ծրագրից, հիմա ժամանակն է ավելին իմանալու դրա մասին: Մենք  ոչ միայն կպատմեք ծրագրի մասին, այլև կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին
11:01
18 Մայիսի 2023
Ինչպես վերցնել հիփոթեք և ձեռք բերել երազանքի բնակարան
Ներկայացնում ենք հիփոթեք վերցնելու նրբությունները
10:55
10 Ապրիլի 2023
Ինչպե՞ս գումար վաստակել սեփական հոբբիի միջոցով. 13 խորհուրդ
Հնարավո՞ր է գումար վաստակել հոբբիի միջոցով: Հնարավոր է, եթե ունեք բավարար համբերություն, հավատ հաջողության նկատմամբ և որոշ ֆինանսներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է մի քանի տարբերակ՝ վայելելու ձեր սիրելի զբաղմունքը և միաժամանակ գումար վաստակելու համար