ԵՐԵՎԱՆ, 22դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սպիտակ Ցուլին 2022թ.-ին գալիս է փոխարինելու խիզախ և տաքարյուն Սև կամ Երկնագույն Ջրային Վագրը: Արևելյան օրացույցով, Վագրի տարին կսկսվի փետրվարի 1-ին և կշարունակվի մինչև 2023թ.-ի հունվարի 21-ը: Ինչպիսի՞ն կլինի 2022թ.-ը ֆինանսական տեսանկյունից և ի՞նչ է պատրաստում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար: Այս հարցերին պատասխանելու համար «Նովոստի-Արմենիա»-ն ծանոթացել է համացանցում առկա աստղաբանների բազմաթիվ կանխատեսումներին և ներկայացնում է դրանց ֆինանսական բաղադրիչը:
Սկզբում մի փոքր տեղեկություն Վագրի տարվա մասին
Սպասվում է, որ Երկնագույն Վագրի տարին կլինի վառ, անկանխատեսելի, լի կտրուկ փոփոխություններով, քանի որ երկնագույնն Արևելքում համարվում է ամենաանկայունը: Վագրն էմոցիոնալ, անսանձ, խելացի և զգուշավոր կենդանի է: Նրա հետ պետք է շատ զգույշ լինել: Այն հետաքրքրասեր է, շատ է սիրում հետաքրքրվել նոր երևույթներով և գրեթե ոչնչից չի վախենում: Ջուրը մի փոքր փափկացնում է այս բնորոշումները, մեղմացնում է ագրեսիան ու հանդարտեցնում:
2022թ.-ին ֆինանսական լուրջ ճգնաժամ չի կանխատեսվում: Կենդանակերպի բոլոր նշաններին սպասվում են դժվարին ժամանակներ, բայց՝ ոչ երկար: Վարկային կազմակերպություններում մեծ պարտքեր ունեցող մարդիկ կանցնեն այդ ժամանակները: Ֆինանսական գործառնությունների համար 2022թ.-ին ամենաբարենպաստ օրերն են մայիսի 18-ն ու սեպտեմբերի 27-ը: Գործարքներ մի կատարեք հունվարի 16-ին և հոկտեմբերի 1-ին:
Վագրի տարում բազմաթիվ մարդկանց էներգետիկ ներուժը կավելանա ու կամրապնդվի: Դա իսկապես հաջող ժամանակաշրջան է համարձակ ֆինանսական ներդրումների համար: Բնական է, որ նման որոշումները ծանր է լինելու ընդունել մեծ ռիսկերի պատճառով: Միաժամանակ գրագետ և ժամանակին արված ներդրումները կդառնան ամուր նյութական հիմք ապագայի համար: 2022թ.-ի առաջին կիսամյակը հիանալի ժամանակաշրջան է անշարժ գույք ձեռք բերելու և ստարտափերի համար:
Հաջողությունը չվանելու համար պետք չէ պարծենալ սեփական եկամուտով, փողերը սիրում են լռություն: Վերադարձրեք բոլոր պարտքերը և այլևս պարտք մի վերցրեք: Ծանոթացեք 2022թ.-ի ֆինանսական հորոսկոպին՝ եկամուտներն ու ծախսերը պլանավորելու համար:
Տարին հիանալի է լինելու, պլանները կիրականացվեն: Հունվարին կլինեն ֆինանսական դժվարություններ, բայց գարնան սկզբին ամեն ինչ կկարգավորվի: Ուշադրություն դարձրեք աստղաբանների խորհուրդներին՝ փորձեք կուտակել մի փոքր գումար «սև օրվա» համար, ավարտեք սկսած գործերը, խուսափեք չպլանավորված ծախսերից, գումար մի ծախսեք կասկածելի միջոցառումերի վրա, խոշոր գնումներն ավելի լավ է հետաձգել մինչև աշուն:
ՑՈՒԼ
Տարին բարդ է լինելու, բայց ներդրած ջանքերը կհանգեցնեն լավ արդյունքների: Գործեք Վագրի նման՝ կարողացեք սպասել հարմար պահի: Կկարողանանք հայտնվել ճիշտ ժամանակին անհրաժեշտ վայրում, արդեն տարվա կեսին կստանաք լավ եկամուտ: Աշխատավայրում ձեզ կդրսևորեք՝ որպես հավասարակշիռ և հանգիստ անձնավորություն, որն ի վիճակի է ընդունել որոշումներ և պատասխանատու լինել դրանց համար:
Տարվա առաջին կեսին շրջահայաց եղեք, ստեղծեք «անվտանգության բարձիկ»: Եթե դրսևորեք աշխատասիրություն և ջանասիրություն, ապա ամռանը կստանաք նոր պաշտոն: Աշնանը կկարողանաք թույլ տալ թանկարժեք գնում: Մինև ամառ մի վերցրեք և մի տվեք պարտքով գումար, կվանեք հաջողությունը: Վարեք առողջ կենսակերպ, դա կօգնի հասնել հաջողության գործերում:
Այս նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեմ շատ աշխատել: Տարվա սկիզբը քրտնաջան աշխատանքի ժամանակն է: Ամռան սկզբին կկարողանաք «գլուխ հանել» գործերից: Դուք ուրիշներին չենք մերժում նյութական օգնության հարցում, բայց հիմա ամենահաջող ժամանակը չէ դրա համար: Ընկերներին սովորեցրեք ինքնուրույնության և օգտագործեք հնարավորությունները, որոնք ընձեռում է Ջրային Վագրը:
Ձեր հաջողությունները չեն մնա աննկատ և արդեն տարվա առաջին ամիսներին դուք կստանաք նոր աշխատանքի առաջարկներ: 2022թ.-ին Առյուծները չեն ունենա փողի կարիք: Սակայն ֆինանսները չկորցնելու համար բաց մի թողեք լրացուցիչ գումար վաստակելու հնարավորությունը. առանց անհրաժեշտության խանութ մի գնացեք՝ անպետք գնումների վրա գումար չծախսելու համար, մի գայթակղվեք գովազդային ակցիաներով: Առյուծի որոշ ներկայացուցիչներին բախտը կարող է ժպտալ, նրանք կհաղթեն վիճակախաղում կամ կստանան անսպասելի ժառանգություն:
Կարող եք հաջողություններ ունենալ ֆինանսական ոլորտում, եթե հարազատները կամ ընկերներն օգնեն: Նախընտրեք կարճաժամկետ պլաններ, այդպես ավելի հեշտ կլինի «գլուխ հանել» մեծ թվով խնդիրներից: Թանկարժեք գնումները հետաձգեք մինչև աշուն, այդ դեպքում ստիպված չեք լինի դրանց համար ավել վճարել:
Ձեզ կհաջողվի ավելի շատ վաստակել, քան պլանավորել էիք: Գումար ներդրեք կրթության և կարիերի մեջ: Մի մոռացեք հանգստի և առողջության մասին, փորձեք ամռանը մեկնել հանգստավայր: Թանկարժեք գնում ավելի լավ է կատարել ամռան կեսին: Օգտվեք ավել գումար վաստակելու առաջարկից, գործունեության նոր ոլորտը կարող է դուր գալ, այդ ժամանակ դուք կարող եք դրանում ինքնահաստատվել:
Եթե խելամիտ լինեք, տարին կլինի հաջող և հեռանկարաին կարիերայի տեսանկյունից: Փողի հետ կապված խնդիրներ չեն լինի, եթե դուք չծախսեք շռայլ: Տարվա սկզբին Կրիճներին սպասվում է պաշտոնի բարձրացում: Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք պայքարել: Գլխավորը մի ենթարկվեք սադրանքների և մի հյուսեք ինտրիգներ: Համարձակորեն հիմնավորեք և փաստարկներ ներկայացրեք ձեր տեսակետի շուրջ ղեկավարության մոտ:
Պրագմատիկությունն ու շրջահայացությունը կօգնեն հասնել հաջողության: Ստիպված կլինեք կրճատել ծախսերը, քանի որ իրավիճակն անկայուն է: Նոր նախագծերը սկսեք մայիսից կամ հունիսից ոչ շուտ: Այդ ամիսներին էլ կարելի է պլանավորել աշխատանքից դուրս գալը և նոր աշխատանքի տեղավորվելը, եթե հին աշխատավայրում չկա կարիերայի աճ: Տարվա վերջին նյութական բարեկեցությունը կկարգավորվի, և դուք կկարողանաք թույլ տալ թանկարժեք գնումներ:
Տարին լի կլինի փորձություններով: Ստիպված կլինեք կրկնապատկել ջանքերը՝ հաջողության հասնելու համար: Ծանր աշխատանքն ու նյարդային լարվածությունը կազդեն ինքնազգացողության վրա: Մի մոռացեք հանգստանալ: Ֆինանսական դրությունը կկարգավորվի, եթե ուշադրություն դարձնեք աստղաբանների խորհուրդներին՝ սովորեք ապրել՝ հաշվի առնելով միջոցները, պլանավորեք գնումները, հաշվարկեք ծախսերը, այդպես ավելի հեշտ կլինի հաշվարկել բյուջեն, վստահեք սեփական ինտուիցիային և մի լսեք դիլետանտների խորհուրդները:
Աշխատավայրում իրավիճակը բարենպաստ կլինի: Գարնան վերջին հնարավորություն կունենաք բարձրանալ կարիերայի աստիճաններով: Բաց մի թողեք այն, այլ հնարավորություն այս տարի այլևս չի լինի: Ռացիոնալ տնտեսման դեպքում կհաջողվի խնայողություններ կուտակել «սև օրվա» համար: Ցանկանալով հարստանալ՝ զգույշ եղեք չարագործների ծուղակներից:
Տարվա սկզբից զբաղվեք բյուջեի պլանավորմամբ: Փողերն ավելի լավ է թողնեք ճամփորդության համար, հանգստի ժամանակ ձեզ կհաջողվի կարգի բերել առողջությունն ու գտնել «երկրորդ կեսին»: Ամռանը Ջրային Վագրը անակնկալ է պատրաստել Ձկներին, որը դժվար թե դուր գա նրանց: Բայց պետք չէ հուսահատվել, դուք արժանի կերպով կհաղթահարեք դժվարին իրավիճակը:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում