438.46
4.38
402.63
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ձեր անձնագրով վարկ են վերցրել, ի՞նչ անել

11:53
03 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դուք բանկից հաղորդագրություն եք ստացել այն մասին, որ ձեր վարկի վճարման ամսաթիվն անցել է։ Դուք շոկի մեջ եք, չէ՞ որ ոչ մի վարկ էլ չեք վերցրել։ Ցավոք, նման բան պատահում է, երբ ձեր անձնագրից կամ անձնական տվյալներից օգտվում են չարագործները։ Անձնագիրը կարող էին գողանալ կամ դուք ինքներդ եք կորցրել այն, իսկ անձնական տվյալները չարագործները կարող էին գտնել համացանցում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործողությունների ալգորիթմ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել, եթե դուք հայտնվել եք նման տհաճ իրավիճակում։

Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել

кошелек кредит безопасность

Վարկավորող բանկերն ու միկրոֆինանսական կազմակերպությունները որպես կանոն մանրամասն ստուգում են փոխառուի անձնական տվայլները և խնդրում են ներկայացնել անձնագիր լուսանկարն ու ստորագրությունը համեմատելու համար։ Սակայն եթե դուք կորցրել եք անձնագիրը կամ այն գողացել են, չարագործները կարող են հեշտությամբ փոխարինել լուսանկարը, կեղծել ստորագրությունը և փորձել ձեր անունով վարկ ստանալ։

Իհարկե, բանկերը խոշոր վարկեր կամ փոխառություններ տալուց առաջ լրջորեն ստուգում են պոտենցիալ փոխառուի անձն ու նրա եկամուտները։ Այդ պատճառով չարագործները նախընտրում են գործ բռնել միկրոֆինանսական կազմակերպությունների կողմից ոչ մեծ գումար տրամադրող առցանց վարկերի հետ։ Այս դեպքում ստուգումը կատարվում է ավելի դյուրացված սխեմայով։ Օրինակ, խնդրում են փոխառուին ուղարկել անձնագրի տվյալները կամ փաստաթղթի սկանը։ Նման դեպքերում չարագործները, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, ավելի հեշտությամբ են փոխում անձնագրի տիրոջ լուսանկարը և կեղծում ստորագրությունը։

Ի՞նչ է պետք անել

кошелек кредит

1. Եթե դուք կորցրել եք անձնագիրը, առաջին հերթին դիմեք ոստիկանություն։ Գրեք դիմում և անպայման վերցրեք տեղեկանք փաստաթուղթը կորցնելու մասին, որտեղ նշված կլինի ամսաթիվը։ Այդ տեղեկանքը հետագայում կօգնի ձեզ ապացուցել, որ դուք չեք վերցրել փոխառությունը կամ վարկը։

2. Կարող է այնպես պատահել, որ չարագործները ձեր անձնագրով վերցնեն մի քանի վարկ։ Այդ պատճառով ձեր անունով բոլոր վարկերի և փոխառությունների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար դիմեք ACRA վարկային բյուրո և վերցրեք ձեր վարկային պատմությունը, որտեղ ներկայացված է մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե որ ֆինանսական կազմակերպությանը որքան գումար եք պարտք։

3. Եթե դուք համոզվել եք, որ ձեր անունով իսկապես վարկ են վերցրել, դիմեք ֆինանսական կազմակերպությանը, որն իբր ձեզ վարկ է տվել։ Դիմում գրեք ու նշեք, որ դուք պայմանագիր չեք կնքել և գումար չեք ստացել, չմոռանաք նշել, որ պայմանագրում առկա ստորագրությունը կեղծ է և նույնականացման գործընթաց չեք անցել։ Եթե անձնագիրը գողացել են կամ դուք այն կորցրել եք, ֆինանսական կազմակերպությանը ներկայացրեք նաև ոստիկանությունից ստացված տեղեկանքը։ Եթե վարկատուն համոզվի, որ գումարը ստացել են չարագործները, դուք կազատվեք վարկի համար վճարելուց։ Եթե նման բան տեղի չունենա, դիմեք դատարան։

4. Եթե կարծում եք, որ ֆինանսական կազմակերպությունը պատշաճ մակարդակով ստուգում չի իրականացրել և ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ դուք կապ չունեք պարտքի հետ (օրինակ, այն որ դուք ներկայացրել եք անձնագրի կորստի մասին ոստիկանության տեղեկանքը կամ վարկը բանկում ձևակերպվել է երկրից ձեր բացակայության ժամանակ, և դուք ունեք այդ փաստերն ապացուցող փաստաթղթեր), ձեր բողոք–պահանջով դիմեք ֆինանսական հաշտարարին։ Նա կխնդրի ֆինանսական կազմակերպությանը տրամադրել ձեր դիմումի քննության զեկույցը։ Ֆինանսական կազմակերպությունը ստիպված կլինի արձագանքել հաշտարարին` դատական կարգով խնդիրը կարգավորելու  համար։

5. Կարող է պատահել այնպես, որ վարկատուն հրաժարվի չեղարկել ձեր պարտքը, եթե վարկը ձևակերպվել է մինչև անձնագրի կորստի մասին հաղորդագրությունը, իսկ այլ ապացույցներ առ այն, որ պայմանագիրը դուք չեք կնքել, դուք չունեք։ Նման դեպքում ձեզ մնում է միայն մեկ բան` դիմել դատարան։ Քննության ընթացքում դատարանը կնշանակի մի շարք փորձաքննություններ, այդ թվում` գրաֆոլոգիական։ Հօգուտ ձեզ դատարանի որոշումից հետո, վարկատուն ձեզ հանգիստ կթողնի։

6. Որոշ ժամանակ անց կրկին հարցում կատարեք ձեր վարկային պատմության վերաբերյալ, որպեսզի համոզվեք, որ ձեր անունով նոր վարկեր չեն ձևակերպվել։ Անպայման ստուգեք՝ հեռացվել է արդյոք ձեր վարկային պատմությունից նախկինում խաբեբաների կողմից ձևակերպված  պարտքը, որը դատարանը չեղարկել է։

Ինչպես՞ հետագայում խուսափել  խաբեբաներից.

кошелек мошенники кредит

  • Ահա մի քանի պարզ խորհուրդ տեղեկատվական անվտանգության մասնագետների կողմից.

  • ոչ ոքի մի տվեք և ոչ մի տեղ որպես գրավ մի թողեք անձնագիրը

  • թույլ մի տվեք պատճենել ձեր անձնագիրն առանց հիմնավոր պատճառների

  • մի ուղարկեք անձնագրի էջերի սկանը կողմնակի անձանց

  • անձնագրի տվյալները մուտքագրեք միայն վստահելի կազմակերպությունների պաշտպանված կայքերում (օրինակ, լիցենզավորված բանկերի կամ ապահովագրական ընկերությունների) և միայն այն դեպքում, եթե առանց դրա անհնար է (օրինակ, ավիատոմսերի գնման ժամանակ),

  • մի հայտնեք անձնագրի տվյալներն անհայտ մարդկանց հեռախոսով կամ սոցցանցերի միջոցով։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։