629.6
6.95
520.46
+24
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներ. ներկայացնում ենք նախնական արդյունքները

11:53
01 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում արդեն հաստատվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 19 միջոցառում, որոնցից 8–ն անդրադառնում են տնտեսությանը, 11–ն ունեն սոցիալական բնույթ։ 17 միջոցառման մասով արդեն կան նախնական արդյունքներ։

Այս ծրագրերով այսօրվա դրությամբ արդեն բաշխվել է 84,4մլրդ դրամ, որից օգտվել է 48,4 հազար իրավաբանական անձ և մոտ 1,1 մլն ֆիզիկական անձ։

Միջանկյալ արդյունքներ

Առաջին միջոցառման շրջանակում կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսվարող սուբյեկտի 31,7 մլրդ դրամի վարկային տոկոսադրույք։ Աշխատավարձեր և հարկեր վճարելու համար վերցված վարկերի տոկոսներն ամբողջությամբ սուբսիդավորվել են։ Հումքի ձեռքբերման, կոմունալների և պարենի գծով ծախսերի վճարման համար հատկացված վարկերը սուբսիդավորվել են 6–10 տոկոսով։ Վարկերի հիմնական գումարը վճարելու համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետ։

2–րդ միջոցառման շրջանակում կառավարությունը սուբսիդավորել է գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքներ` 11,6 մլրդ դրամի չափով 8195 ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Բացի այդ, կառավարությունը բանկային համակարգին հատկացրել է 6մլրդ դրամ` վարկավորման ապահովման նպատակով, որը բանկերը պետք է վերադարձնեն բյուջե։

кошелек Программы содействия при COVID-19

3–րդ միջոցառման շրջանակում կառավարությունը սուբսիդավորել է վարկերի տոկոսադրույքներ 8,3 մլրդ դրամի չափով 24–500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 սուբյեկտների համար։ Առաջին երկու տարվա ընթացքում փաստացի տոկոսադրույքը կկազմի 0%, իսկ երրորդ տարվա համար` 12%։ Միաժամանակ առաջին վեց ամսվա համար վարկի մարում նախատեսված չէ։ Վարկերից կարող էին օգտվել բարեխիղճ հարկատուները։

4-րդ միջոցառմամբ մարտի 15-23-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100.000 դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2.093 քաղաքացի, բաշխվել է 209 միլիոն դրամ:

5-րդ միջոցառմամբ 5-ից 50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Ծրագրից օգտվել են 13.934 տնտեսվարողներ, որտեղ աշխատում է 78.412 աշխատակից: Միջոցառման շրջանակներում արդեն իսկ բաշխվել է 2.2 միլիարդ դրամ:

кошелек Программы содействия при COVID-19

6-րդ միջոցառմամբ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, ովքեր չունեն մինչև 14 տարեկան երեխաներ, ստացել են 68 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 7.925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ:

7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 9.475 կին, բաշխվել է 921 միլիոն դրամ:

8-րդ միջոցառմամբ կառավարության կողմից սահմանված տուժած ոլորտների վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը ստացել են աջակցություն՝ աշխատողներն իրենց գրանցված աշխատավարձի կեսի չափով, անհատ ձեռնարկատերերը եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով: Ծրագրից օգտվել է 120 հազար 825 քաղաքացի, բաշխվել է 8.24 միլիարդ դրամ, մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68,2 հազ. դրամ:

9-րդ միջոցառմամբ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է 166 հազար 122 երեխա ունեցող ծնող, բաշխվել է 4.4 միլիարդ դրամ:

кошелек Программы содействия при COVID-19

10-րդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողները ստացել են եռամսյակի շրջանառության 10%-ի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6157 տնտեսվարող, բյուջեն եղել է 317 միլիոն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։

11-րդ, 12-րդ և 16-րդ ծրագրերի շրջանակում կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50%-ի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել մինչև 25.000 դրամ,  խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ: Միջոցառումներով օգնություն է ստացել 486.434 ընտանիք, բաշխվել՝ 4.7 մլրդ դրամ:

13-րդ միջոցառմամբ  նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50%-ի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84.810 ընտանիք, բաշխվել՝ 1.2 մլրդ դրամ։

14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը բարձր է 90-ից, ստացել են 2020 թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները 100 տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75%-ի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ձեռք բերել օգտվել 0-4% տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի բուհն ավարտելուց հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 մլրդ դրամ:

15-րդ միջոցառումով կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակում կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ։ Այս ծրագրի շահառուները կարող են վաստակել օրական մինչև 10 հազար դրամ: Ծրագիրը կմեկնարկել է մայիսի 18-ի։ 

17-րդ միջոցառումով նախատեսված են 10-30 մլն դրամի դրամաշնորհներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներ համար։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
11:11
04 Դեկտեմբերի 2020
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
11:24
30 Նոյեմբերի 2020
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
10:53
27 Նոյեմբերի 2020
Ինչպե՞ս գումար տնտեսել Սև ուրբաթի ժամանակ և չխաբնվել. 5 խորհուրդ
Black Friday–ն կամ Սև ուրբաթը վերջին տարիներին ավելի շատ է տարածվում Հայաստանում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ներկայացնել, թե ինչ է Սև ուրբաթը և տալ մի քանի խորհուրդ` երկար սպասված զեղչերի ժամանակ չխաբվելու համար։

09:30
23 Նոյեմբերի 2020
Հայկական դրամը. ստեղծման պատմություն
Նախօրեին հայկական դրամի ծննդյան օրն էր, առաջարկում ենք փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն
10:29
20 Նոյեմբերի 2020
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10:43
13 Նոյեմբերի 2020
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
12:26
11 Նոյեմբերի 2020
Ինչպես կայունացնել իրավիճակն անկայուն ժամանակներում. 6 խորհուրդ
Եթե  իսկապես ուզում եք ինչ–որ բան փոխել կյանքում, ապա հաստատ պետք կգան մեր պրակտիկ խորհուրդները, որոնք կօգնեն նվազագույն կորուստներով անցնել դժվարությունների միջով և զարգանալ նոր պայմաններում
13:48
04 Նոյեմբերի 2020
Գրավատների մասին հինգ միֆեր, պարզում ենք բոլոր նրբությունները
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է հինգ ամենատարածված միֆերը գրավատների մասին
11:46
30 Հոկտեմբերի 2020
Խնայողական հաշի՞վ, թե՞ ավանդ. պարզում ենք մանրամասները
Պարզում ենք, թե խնայողական հաշիվն ինչով է տարբերվում բանկային ավանդներից, և որ դեպքում է նպատակահարմար օգտվել հենց դրանից
11:54
28 Հոկտեմբերի 2020
Դժվար ժամանակներում բիզնես վարելու 7 խորհուրդ հայ տնտեսագետից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի խորհուրդները, որոնց պետք է հետևել պատերազմի և COVID-19 պայմաններում։
10:54
23 Հոկտեմբերի 2020
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս