Չորս բնորոշ սխալ՝ վարկային քարտեր օգտագործելիս

10.10.2024, 11:07
Կպատմենք քարտապանների ամենատարածված սխալների մասին և կներկայացնի խորհուրդներ դրանցից խուսափելու համար
Չորս բնորոշ սխալ՝ վարկային քարտեր օգտագործելիս

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ոչ բոլոր մարդիկ գիտեն, թե ինչպես ճիշտ օգտվել վարկային քարտերից: Դրանք հեշտացնում են ֆինանսապես կրթված մարդու կյանքը, իսկ սկսնակը կարող է խնդիրներ ստեղծել և փչացնել վարկային պատմությունը։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպատմի քարտապանների ամենատարածված սխալների մասին և կներկայացնի խորհուրդներ դրանցից խուսափելու համար։

кошелек кредитные каникулы

Քարտապաններին բնորոշ սխալները

1.    Միաժամանակ 2–3 վարկային քարտերի օգտագործում։ Որոշ քարտապաններ հակված են գերագնահատել իրենց հնարավորությունները և փնտրում են շահավետ առաջարկներ բանկերից։ Սակայն մի քանի վարկային քարտերով ավելի դժվար է հետևել ֆինանսական իրավիճակին՝ վճարումների ժամանակացույց, արտոնյալ ժամկետ և սահմանաչափեր։ Սկսնակը պետք է նախ ձևակերպի մեկ վարկային քարտ, որպեսզի զարգացնի անհրաժեշտ սովորություններն ու ֆինանսական կարգապահությունը։ Եթե դուք ձեզ արդեն իսկ զգում եք վարկայի քարտի վստահ օգտատեր և ցանկանում եք ունենալ նվազագույնը երկու քարտ, ապա դրանք պետք է լինեն տարբեր մակարդակների, արժույթների և վճարային համակարգերի:

кошелек кредитные каникулы

2.    Անվերահսկելի ծախսեր։ Վարկային քարտի առկայությունը երբեմն կարող է լիակատար ազատության կեղծ զգացում առաջացնել։ Կարևոր է չկորցնել իրականության հետ կապը. խոշոր գնումները նախօրոք ծրագրեք և կազմեք գնումների ցուցակներ առևտրի կենտրոններ այցելելիս։

кошелек кредитные каникулы

  3.    Վճարման ուշացումներ։ Վճարման ուշացումները հանգեցնում են ոչ միայն ֆինանսական, այլև հեղինակության կորստի։ Ավելացնելով տույժի տոկոսները և պարտքի չափը՝ դուք միևնույն ժամանակ նվազեցնում եք ապագայում վարկ ստանալու ձեր հնարավորությունները, քանի որ ձեր վարկային պատմությունը պարունակում է տեղեկատվություն ձեր ֆինանսական կարգապահության մասին։ Մոռացկոտության պատճառով խնդիրներ չառաջացնելու համար կարգավորեք ավտոմատ վճարում դեբետային քարտից վարկային քարտի հաշվին: Եթե հասկանում եք, որ առաջիկայում ֆինանսական դժվարություններ են առաջանալու և հնարավոր են վճարման ուշացումներ, բանկին նախապես տեղեկացրեք։ Նման իրավիճակներում վարկային կազմակերպությունները սովորաբար հավատարիմ են և ընդառաջում են հաճախորդին։

кошелек кредитные каникулы

4.    Սահմանաչափի գերազանցում։ Երբեմն վարկային քարտն օգտագործելիս հնարավոր է գերազանցել սահմանաչափը. բանկը կհաստատի գործարքը, սակայն զգալի միջնորդավճար կգանձի: Ավել գումար չվճարելու համար աշխատեք չգերազանցել սահմանաչափը կամ խնդրեք բանկին այն ավելացնել։ Թույլ մի տվեք ուշացումներ, հաճախ օգտագործեք քարտը, պարտքը նախօրոք մարեք և բանկին տեղեկացրեք եկամուտների ավելացման մասին։

кошелек кредитные каникулы

  Ինչպե՞ս սխալներ չգործել

Դա միանգամայն հնարավոր է, եթե հետևեք հետևյալ կանոններին.

Ծախսեք այնքան, որքան կարող եք վերադարձնել։ Վարկային քարտով այնպես վճարեք, կարծես այն ձեր սովորական դեբետային քարտն է։ Ծախսեք այնքան գումար, որքան սովոր եք ծախսել՝ ուշադրություն չդարձնելով վարկային սահմանաչափին։

Մարեք պարտքն արտոնյալ ժամկետում։ Գրեթե բոլոր վարկային քարտերն ունեն արտոնյալ կամ անտոկոս (գրեյս) ժամակահատված՝ մեկ, երկու կամ երեք ամիս։ Եթե դուք նշված ժամանակահատվածում եք վերադարձնում ծախսած գումարը, տոկոսները չեն հաշվեգրվում։ Եթե ցանկանում եք, որ ձեր վարկային քարտը շահավետ լինի, պարտքերը ժամանակին մարեք և բանկի գումարն օգտագործեք առանց տոկոսի։

Գումարը մի կանխիկացրեք։ Վարկային քարտը հարմար չէ գումար կանխիկացնելու համար։ Բացատրությունը պարզ է. որքան շատ է անկանխիկ շրջանառությունը քարտով, այնքան բանկը շատ է վաստակում գործարքներից։ Քարտից օգտվելը խրախուսելու համար բանկը սահմանափակումներ է մտցնում։ Մասնավորապես, գումար կանխիկացնելու և այլ քարտի փոխանցելու համար կարող եք միջնորդավճար վճարել։

кошелек кредитные каникулы

Հ. Գ. Վարկային քարտն արդյունավետ գործիք է, որը պահանջում է կարգուկանոն և ինքնավերահսկում։ Յուրացնելով այս հմտությունները, դուք կսովորեք կառավարել ձեր ֆինանսները և կհասնեք ֆինանսական անկախության։ Հաճախորդներին գրավելու համար բանկերն օգտագործում են հավատարմության ծրագրեր։ Օրինակ, գնումների համար տրամադրում են բոնուսներ՝ բալեր։ Տարբեր քարտեր ունեն տարբեր բոնուսային ծրագրեր, այդ պատճառով պետք է հետևել ձեր բանկի նորություններին շահավետ առաջարկը բաց չթողնելու համար։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։