525.36
7.42
476.73
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ուսանողական վարկերը Հայաստանում ավելի հասանելի են դարձել

10:32
18 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը կանոնավոր կերպով թարմացնում է վարկավորման պայմանները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում ուսանողներն են, որոնց ուսման վարկերը դարձել են ավելի հասանելի։

Ուսանողական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը դեռևս 2013թ.–ին հաստատված կրթության զարգացման գլոբալ ծրագրի բաղադրիչներից մեկն է և ուղղված է սեփական կրթության համար վարկային ռեսուրսների ներգրավման խթանմանը։

Միաժամանակ պետությունն իր հերթին պարտավորվել է մասամբ սուբսիդավորել վարկերի տոկոսադրույքները` բուհերի ուսանողների համար այդ միջոցների հասանելիությունն ավելացնելու համար։

Ի՞նչ է տեղի ունենում հիմա

кошелек Студенческие кредиты в Армении

Ուսանողական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում այս պահին վարկավորմամբ զբաղվում է 10 առևտրային բանկ։ 2019թ.–ի հունվարի 15–ի վերջին տվյալներով, ուսանողներին տրամադրվել է 4 մլրդ 258 մլն դրամի 14 231 վարկ։

Սակայն Հայաստանի շատ բուհերում այսօր ուսման վարձը զգալիորեն գերազանցում է որպես վարկ նախատեսված առավելագույն 450 հազար դրամը։

Օրինակ, Պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում ուսման վարձը կազմում է տարեկան մոտ 1 մլն դրամ, Ամերիկյան համալսարանի անգլերեն լեզվի և հաղորդակցության բաժիններում վարձը կազմում է 1,5 մլն դրամ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` 600 հազար դրամ։ Միաժամանակ, Հայաստանի տնտեսագիտական համալսարանում մեկ տարի սովորելու համար ուսանողը պետք է վճարի 500 հազար դրամ, Ազգային պոլիտեխնիկական համալսարանում` 522 հազար դրամ, իսկ Բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում ուսման վարձը տատանվում է 250 հազար 1 մլն դրամի սահմանում։

Այսպիսով, փոփոխությունների հաշվին կստեղծվեն նոր պայմաններ վարկային ռեսուրսների հասանելիությունն ավելացնելու համար, քանի որ ուսանողները ստիպված չեն լինի փնտրել այլ աղբյուրներ` սուբսիդավորված վարկի և ուսման վարձի տարբերությունը ծածկելու համար։

Ի՞նչ կփոխվի

кошелек Студенческие кредиты в Армении

Հայաստանի կառավարությունը որոշել է շարունակել 2019 թ.-ին ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագիրը` բարձրացնելով տրամադրվող վարկի առավելագույն չափը տարեկան մինչև 700 հազար դրամ` ներկա 450 հազարի փոխարեն:

Արդյունքում, վարկի ընդհանուր գումարը ուսման 4 տարիների ընթացքում կավելանա` 1,8 մլն դրամից դառնալով 2,8 մլն դրամ: Միաժամանակ կառավարությունը նվազեցրել է նաև վարկավորման տոկոսադրույքը` տարեկան 12-ից 9%, որից 2%–ը կսուբսիդավորվի պետության կողմից: Արդյունքում, ուսանողները կկարողանան ստանալ վարկ 7% տարեկան տոկոսադրույքով, իսկ գերազանցիկների համար տոկոսադրույքը կնվազի ևս 1%–ով և կկազմի 6%:

Բացի այդ, ընդլայնվում է համակարգի շահառուների ցանկը, մասնավորապես, առաջարկից կարող են օգտվել կլինիկական օրդինատուրայի ուսանողները:

Բոնուս իշխանություններից

кошелек Студенческие кредиты в Армении

Վերջին շրջանում Հայաստանում ուսանողների համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ ուսման վարձը վճարելու համար: Օրինակ, կառավարության կողմից առաջարկված և խորհրդարանի կողմից ընդունված «Կրթության մասին» օրենքի փոփոխությունների շնորհիվ ուսանողները հնարավորությու են ստացել վճարել ուսման համար ամսական կտրվածքով, այլ ոչ թե կիսամյակի համար, ինչպես եղել է նախկինում:

Այս նորամուծությանն առաջիններից արձագանքել են Երևանի պետական համալսարանի ուսանողները: Փաստորեն, հիմա նրանք կկարողանան վճարել կիսամյակի համար նախատեսված ուսման վարձը հավասար չափերով չորս ամսվա ընթացքում: Բացառություն են կազմում միայն առաջին կուրսի առաջին կիսամյակի և ավարտական կուրսի վերջին կիսամյակի վճարները:–0–

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:

 


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:12
10 Հոկտեմբերի 2019
Հինգ չմտածված գործողություններ, որոնք «հարվածում են» ձեր գրպանին
Ձեր գրպանին կարող են հարվածել ինչպես չմտածված քայլերը, այնպես էլ որոշ հարցերում դրսևորած անգործությունը: Դիտարկենք առավել տարածված իրավիճակները:
10:57
08 Հոկտեմբերի 2019
Ինչպես ընտրել շահավետ ավանդ
Դուք որոշակի խնայողություններ ունեք և ցանկանում եք դրանք գրագետ տնօրինել:
13:39
02 Հոկտեմբերի 2019
Թեստ. արդյոք լա՞վ եք «գլուխ հանում» ֆինանսական գործիքներից
Այսօր մենք ապրում ենք ֆինանսական ծառայությունների աշխարհում, այդ իսկ պատճառով պետք է կարողանանք «գլուխ հանել» այդ ամենից։ «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը կօգնի պարզել, թե որքան գրագետ եք դուք դա անում։
11:37
27 Սեպտեմբերի 2019
Վարկը` որպես բեռ. 4 դեպք, երբ չարժե վարկ վերցնել
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է 4 դեպք, երբ իսկապես չարժե վարկ վերցնել:
12:01
24 Սեպտեմբերի 2019
Ինչպես դառնալ բանկի գործընկերը
ՀԲՄ-ի գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում խոսել է ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման մակարդակի անհրաժեշտության մասին:
10:48
20 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ է գնաճը, և ինչու՞ են գներն աճում
Մենք ապրում ենք ապրանքների և ծառայությունների աշխարհում, որոնց գները, ցավոք, հիմնականում աճում են։
14:15
16 Սեպտեմբերի 2019
Ֆինանսական վնասաբեր ծրագրեր. ինչպես չհայտնվել չարագործների ծուղակում
Այսօր չարագործներն օգտագործում են անձնական ֆինանսական տվյալները որոնելու և ստանալու տարբեր մեխանիզմներ, այդ թվում` ինտերնետի միջոցով։
11:32
13 Սեպտեմբերի 2019
5 քայլ դեպի հաջող հիփոթեք. ինչպես ճիշտ ստանալ հիփոթեքային վարկ
Դուք ցանկանում եք հիփոթեքով բնակարան ձեռք բերել, սակայն կասկածում եք, և ճիշտ եք անում։
16:02
10 Սեպտեմբերի 2019
Վերաֆինանսավորման տոկոսադրույք. ի՞նչ է դա և ինչի՞ վրա է ազդում
Պատմում ենք, թե ինչ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և ինչպես են դրա փոփոխություններն ազդում մեզ վրա։
17:10
06 Սեպտեմբերի 2019
Սեփական խնայողությունները պահելու և բազմապատկելու չորս ձև
Առաջարկում ենք գումարը պահելու և բազմապատկելու առավել օպտիմալ ձևեր։
14:53
04 Սեպտեմբերի 2019
Կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ
Ներկայացնում ենք կարևոր օրենքների հնգյակ, որոնք կարող էիք բաց թողնել այս ամառ։
12:26
29 Օգոստոսի 2019
Ֆինանսապես գրագետ աշուն. Հայաստանում կանցկացվեն խաղեր, մրցումներ, վարպետության դասեր
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ հաճախորդի դժգոհությունը ֆինանսական համակարգից պայմանավորված է նրան ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով: