Ինչու՞ սեփական անձի մեջ ներդրում կատարելը միշտ ձեռնտու է

27.07.2017, 10:50
Ամենաանսպասելի պահի կյանքը կարող է տհաճ անակնկալ մատուցել, երբ մի ակնթարթում կարելի է կորցնել բոլոր ակտիվները։ Այդ իսկ պատճառով մեր լավագույն ակտիվը մենք ինքներս ենք։
Ինչու՞ սեփական անձի մեջ ներդրում կատարելը միշտ ձեռնտու է

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամենաանսպասելի պահի կյանքը կարող է տհաճ անակնկալ մատուցել, երբ մի ակնթարթում կարելի է կորցնել բոլոր ակտիվները։ Այդ իսկ պատճառով մեր լավագույն ակտիվը մենք ինքներս ենք։

Սեփական անձի մեջ ներդրում կատարելն ամենաշահավետն է, որից ստացված դիվիդենտները կարող են հսկայական լինել։ Ժամանակակից աշխարհում սեփական անձի մեջ ներդրում կատարելը հաջողության կարևորագույն բաղադրիչներից է։ Դեռ կասկածու՞մ եք։ Այդ դեպքում «Նովոստի–Արմենիայի» ներկայացրած խորհուրդները կցրեն ձեր կասկածները։

Հաջողակ մարդու երեք բաղկացուցիչները

 - рис.1

Սկզբում եկեք պարզենք, թե ինչպիսին կարող են լինել ներդրումները սեփական անձի մեջ։ Առաջին հերթին խոսքը սեփական առողջության մեջ ներդրում կատարելն է։ Այսօր ներդրման այս տեսակը ամենապահանջնվածներից է ցանկացած հասարակության մեջ։ Հարկ է նշել, որ ԱՀԿ–ի տվյալներով` համաշխարհային տնտեսությունն ամեն տարի կորցնում է հսկայական գումարներ, որոնք կապված են հիվանդությունների բուժման ծախսերի և աշխատունակության անկման հետ։ Օրինակ, ծխելու պատճառով գրանցված կորուստներն աշխարհում կազմում են ավելի քան տրիլիոն դոլար։

Անմխիթար է նաև տնտեսական վնասների վիճակագրությունը ճարպակալության ոլորտում` ավելորդ քաշով հիվանդների բուժումը երկրների բյուջեից տարեկան «ուտում է» շուրջ 2 տրլն դոլար։ Ինչպես տեսնում ենք, առողջ կենսակերպի ներդրումները շատ կարևոր են, ինչպես ինքնազարգացումը և սեփական արտաքինը: Այս ամենը պայմանականորեն կարելի է կոչել հաջողակ մարդու երեք բաղկացուցիչ: Կանգ առնենք յուրաքանչյուր կետի վրա:

Առողջության համար ներդնելը շատ պարզ է` ժամանակին բժշկի այցելել` տարվա ընթացքում գոնե երկու անգամ հետազոտվել, առողջ կենսակերպ վարել` չծխել և չչարաշահել ուտելիքը: Այս կատեգորիայի մեջ կարելի է ընդգրկել նաև որակյալ սնունդը, լիարժեք հանգիստը, ինչը շատ կարևոր է մարդու նյարդային համակարգի առողջ գործունեության համար:

Ինքնազարգացման ոլորտում ներդնելը ենթադրում է որակյալ կրթություն, նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերում, տեսահորիզոնի ընդլայնում:

Եվ վերջապես` արտաքինը: Այստեղ պարտադիր սպորտով զբաղվելը կամ գոնե ֆիթնես սրահներ այցելելն է: Անկասկած, մարդու արտաքինը մեծ նշանակություն ունի, մասնավորապես, աշխատանքի ընդունվելիս:

Բայց եթե բնությունը ձեզ մոդելային արտաքին չի շռայլել, ապա գոնե ներկայացուցչական տեսք ունենալը մեր ուժերի սահմաններում է: Հաջողակ մարդը չի կարող թափթփված տեսք ունենալ: Հետևեք ձեր մարմնին, մաշկին, մազերին, եղունգներին, զգեստապահարանին:

Խորհուրդներ Ֆորդից և Հոփքինսից

 - рис.2

Անշուշտ, հիանալի է, եթե որոշակի գումար ունեք, որը կարելի է ներդնել որակյալ կրթության, ճանաչողական ճանապարհորդությունների մեջ և այլն: Սակայն ինքդ քո անձի համար ներդրումներ կատարելը չի նշանակում չափազանց մեծ գումարներ ծախսել: Օրինակ, կարելի է ծախսել օգտակար գրականություն ձեռք բերելու համար, օրինակ, ֆինանսական գրագիտության թեմայով, որը ձեզ արժեքավոր խորոհրդներ կտա հաջողակ դառնալու, պարտքի ծուղակում չհայտնվելու, խարդախների զոհ չդառնալու և մի շարք այլ օգտակար խորհուրդների վերաբերյալ:

«Տարեցները երիտասարդներին միշտ խորհուրդ են տալիս գումար կուտակել: Դա վատ խորհուրդ է: Մի կուտակեք գրոշներ: Ներդրեք ինքներդ ձեր մեջ: Ես կյանքումս չեմ կուտակել գեթ մեկ դոլար, մինչև չեմ հասել քառասուն տարեկանի»,- խորհուրդ էր տալիս ամերիկացի ամենահաջողակ արդյունաբերողներից մեկը` Հենրի Ֆորդը:

Ամերիկացի մարքեթոլոգ, տասնյակ գրքերի հեղինակ Թոմ Հոփքինսն ասում էր. «Ներդրեք ձեր ժամանակը, ջանքերը և գումարներն ուսման, ամենագլխավոր ակտիվի նախապատրաստման և օժանդակության, այսինքն, ձեր մեջ»:

Երեք անհերքելի հետևություններ սեփական անձի համար ներդնելու օգտակարության մասին

 - рис.3

Եթե կարդացածից հետո դեռևս կասկածներ ունեք, թե արդյոք արժե ներդնել սեփական անձի մեջ, ապա համոզիչ լինելու համար բերենք երեք հետևություններ, որոնք վկայում են այդ ներդրումների օգտակարության մասին: Նախևառաջ, դրանք զրոյական ռիսկերն են, երկրորդ` ավելին ձեռք բերելու հնարավորություն, քան նախատեսվում էր ի սկզբանե, երրորդ` ոչ նյութական ակտիվները նյութականի վերածելու հնարավորություն:

Եվ վերջում ևս մեկ շատ կարևոր հանգամանք, որն առավել շահեկան է դարձնում անձի զարգացման համար արվող ներդրումները` դրանք կորցնել գործնականորեն անհնար է: -0-