Այն ամենն, ինչ պետք է իմանալ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

15.03.2018, 14:47
Կենսաթոշակային համակարգը 2018 թ.-ի հուլիսի 1-ից պարտադիր կդառնա Հայաստանի բոլոր այն բնակիչների համար, ովքեր ծնվել են 1974 թ.-ի հունվարի 1-ից հետո:
Այն ամենն, ինչ պետք է իմանալ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի Արմենիա/. Կենսաթոշակային միջոցների կառավարիչները և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մարտի 29-ին հայտարարում են Բաց դռների օր, ինչի ժամանակ այցելուներին կպատմեն` ովքեր և ինչպես են կառավարում նրանց փողերը և որտեղ են դրանք ներդրվում։

Բաց դռների օրվա շրջանակում այցելուները կկարողանան իմանալ կենսաթոշակային ընկերությունների դերի և գործառույթների մասին կուտակային կենսաթոշակային համակարգում, ինչպես նաև դեպոզիտարիա դերի մասին կուտակային կենսաթոշակային համակարգում:

Загружается новость ... "Лево"

Այցելուները կտեղեկանան այն մասին, թե ով և ինչպես է կառավարում նրանց միջոցները: Մարդիկ կկարողանան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք կապված են կենսաթոշակային համակարգի հետ, ինչպես նաև կիմանան, թե ինչպես կառավարել սեփական կենսաթոշակային հաշիվը:

Հաշվի առնելով օգտվողների բարձր հետաքրքրությունը կենսաթոշակային համակարգի նկատմամբ` միջոցառման կազմակերպիչները գրանցում են բոլոր ցանկացողներին: Բաց դռների օրվան մասնակցելու համար կարելի է գրանցվել հետևյալ հղմամբ մինչև մարտի 28-ը:

Ընդ որում, այցելուները կկարողանան ընտրել, թե կոնկրետ որ կառույցն են ցանկանում այցելել` «Ամունդի ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»  ՍՊԸ-ն կամ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կամ էլ բոլոր կառույցները: 

Սակայն տեղերը սահմանափակ են, ու հարցեր կկարողանան տալ միայն առաջին 20 գրանված մասնակիցները, ովքեր համապատասխան հաստատում կստանան:

Загружается новость ... "Право"

Կազմակերպիչները հավաստիացնում են, որ միջոցառումը կրելու է շարունակական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով բոլոր հետաքրքրված անձանց այցելելու Կենսաթոշակային միջոցների կառավարիչներին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:  

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1–ից 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո Սահմանադրական դատարանը սկզբում որոշում ընդունեց Սահմանադրությանը չհամապատասխանող և անվավեր ճանաչել «Կուտակային թոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ, իսկ այնուհետև 2014 թվականի հունիսի 21–ին խորհրդարանն ընդունեց օրենսդրական լրացումներ, որոնց համաձայն, 2014 թվականի հուլիսի 1–ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։ Մնացած քաղաքացիների համար պարտադիր բաղադրիչի ներդրումը հետաձգվեց մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։ 

Ըստ հայկական օրենսդրության, կենսաթոշակային համակարգը 2018 թ.-ի հուլիսի 1-ից պարտադիր կդառնա Հայաստանի բոլոր այն բնակիչների համար, ովքեր ծնվել են 1974 թ.-ի հունվարի 1-ից հետո: Նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի «երկար» փողերի ձևավորման շնորհիվ ապահովել հավելյալ տնտեսական աճ` 0,5-1,1% սահմանում:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի, պարտադիր կենսաթոշակային վճարումների ակտիվները 2018 թ.-ի հունվարի վերջի տվյալներով կազմել են 107,7 մլրդ դրամ, որոնցից դրամական միջոցներին ու դեպոզիտներին բաժին է հասել 31,9 մլրդ դրամ, պարտատոմսերին` 44 մլրդ դրամ, մասնաբաժնային արժեթղթերին` 20,6 մլրդ դրամ, մյուս ակտիվներին` 1 մլրդ դրամ: 

 Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում