438.87
4.39
404.41
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հաջողության հինգ փոքրիկ գաղտնիք

14:28
17 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Բոլորը ցանկանում են լինել հարուստ և հաջողակ; Սակայն, ավաղ, հաջողությունը ոչ բոլորին է ժպտում։ Եվ խնդիրն այն չէ, որ ոչ բոլոն են կարողանում շատ գումար վաստակել, այլ այն, որ դրանք ավելացնել և պահպանել հաջողվում է ոչ բոլորին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն  առաջարկում է հինգ ոչ բարդ կանոն, որոնց հետևելը Ձեզ կօգնի դառնալ հաջողակ և ֆինանսապես ապահովված մարդ։    

1. Երբեք մի զբաղվեք նրանով, ինչը Ձեզ դուր չի գալիս

 Նախքան ապագա մասնագիտությունն ընտրելը, մտածեք, իսկ դուք իսկապե՞ս պատրաստ եք ողջ կյանքը նվիրել հենց այդ գործին։ Ի վերջո, եթե ձեր ընտրության վրա ազդել են ծնողները կամ ընկերները, սակայն այդ մասնագիտությունը Ձեզ դուր չի գալիս, ապա ավելի լավ է սխալներ չանել և չդառնալ հանգամանքների զոհ: Ոչ մի գումար, այդ պարագայում, ձեզ երջանիկ չի դարձնի։ Ձեր կյանքի գործը պետք է Ձեզ ուրախություն, բավարարվածություն պատճառի, բարձրացնի Ձեր ինքնագնահատականը: Այդ դեպքում`հաճույքով կգնաք աշխատանքի և երբեք չեք զգա սարսափելի բարոյական անբավարարվածություն ձեր սխալ ընտրության պատճառով։   

2. Քեզ համար կուռք մի ստեղծիր

внутри текста КОШЕЛЕК секреты успеха

Ոչ ոք չի վիճարկում փողի արժեքը, սակայն պետք չէ կենտրոնանալ դրա վրա: Մարդիկ, ովքեր գերագնահատում են փողի դերը, միշտ չէ, որ հաջողակ են լինում։ Կարևորը շատ գումար կուտակելը չէ, այլև դրանք պատշաճ կերպով տնօրինելը: Փողը պետք է աշխատի և եկամուտ բերի։ Ուստի շատ կարևոր է սեփական ֆինանսական միջոցների հաշվառում կատարել, գտնել եկամուտի աղբյուրներ: Հարցն այն չէ, որ պետք է շատ գումար ունենալ, այլ այն, որ չպետք է դրանից կախվածություն ունենալ:

3. Մի վազիր «հեշտ» վաստակի հետևից

Եթե ​փողը ձեզ հեշտությամբ է տրվել, ապա գրեթե միշտ նույն հեշտությամբ էլ անհետանում է։ Անգամ, մեծ գումարը, որը ձեռք է բերվել վիճակախաղում հաղթելու հետևանքով, անգամ ժառանգությունը։ Այս ամենը կարող է արագ հալվել, եթե այդ միջոցները պատշաճ չտնօրինել։ Ընդհանուր առմամբ, մարդկանց բնորոշ է իրականում գնահատել միայն այն, ինչ վաստակել են սեփական աշխատանքով: Միշտ էլ դժվար է բաժանվել փողից և այլ արժեքավոր իրերից, որոնց ձեռքբերման համար մեծ ջանք է ներդրվել: Այս դեպքում, ավելի հավանական է, որ մարդիկ  ճիշտ կկառուցեն իրենց նպատակները և կմտածեն ապագայի մասին:

4. Եղեք լավատես

внутри текста КОШЕЛЕК секреты успеха

Միշտ տրամադրվեք հաջողության: Հաջողությունը սիրում է համարձակներին, վճռականներին և լավատեսներին: Նոր սկսած գործում դեմքի տխուր արտահայտությունը, մռայլ տրամադրությունը և վստահության բացակայությունը ցանկացած սկսնակի ամենամեծ թշնամին է:

Գիտնականներն անգամ հայտնաբերել են որոշակի հետաքրքիր օրինաչափություն, ըստ որի` դրական բաներ կատարվում են դրական մարդկանց հետ։ Ցանկացած հաջողության գրավականը ճիշտ կազմած ծրագիրն է, հստակ նախանշված թիրախը, դրան հասնելու հաստատակամությունը և մեծ լավատեսությունը:

 5. Սիրեք ձեզ

Ոչ մի հարստությունը ոչինչ չի արժենա, եթե չկա առողջություն։ Հետևաբար, հոգ տարեք Ձեր մասին, շատ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ։  Հանգստացեք, զբաղվեք ինքնակրթությամբ, ստացեք դրական էմոցիաներ: Հիշեք, միևնույն է, բոլոր փողերը վաստակել չի լինի: Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ավելի հարուստ և ավելի հաջողակ են, քան դուք, սակայն շատ են նաև նրանք, ովքեր այնքան էլ հաջողակ չեն։ Ամեն ինչում պահպանեք հավասարակշռությունը, այդ դեպքում դուք կդառնաք իսկապես անկախ մարդ, ընդ որում` ոչ միայն ֆինանսական առումով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
13:25
27 Սեպտեմբերի 2023
Ինչպե՞ս պաշտպանել սեփական ֆինանսները էլեկտրոնային զեղծարարներից. 10 խորհուրդ
Վերջին շրջանում Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներ, նկատվում է էլեկտրոնային զեղծարարության աճ։ Այս պայմաններում ֆինանսական կրթվածությունը և զեղծարարներից պաշտպանվելու հիմնական սկզբունքների իմացությունը դարձել են կենսական հմտություններ, որոնք կարող են պաշտպանել մեզ և մեր փողերը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի հիմնական կանոններ, որոնք թույլ կտան խուսափել էլեկտրոնային խարդախությունից։