«Վարձով կատուն», «Շրջագայող սիրտը». ՀՀ-ում կանցկացվի Ճապոնական ֆիլմերի 19 -րդ ցուցադրությունը

07.10.2025, 13:15
   Հոկտեմբերի 13- 30-ը Հայաստանում կմեկնարկի Ճապոնական ֆիլմերի 19 -րդ ցուցադրությունը
«Վարձով կատուն», «Շրջագայող սիրտը». ՀՀ-ում կանցկացվի Ճապոնական ֆիլմերի 19 -րդ ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 13- 30-ը Հայաստանում կմեկնարկի Ճապոնական ֆիլմերի 19 -րդ ցուցադրությունը՝ տալով հնարավորություն ծանոթանալու ժամանակակից ճապոնական կինոյին։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը։

 Փառատոնը կանցկացվի Երևանում, Կապանում և Դիլիջանում, իսկ մուտքն ազատ է բոլորի համար։ Երևանում ցուցադրությունները տեղի կունենան Մոսկվա կինոթատրոնում և Կինոյի տանը։

 Բացման արարողությունը կանցկացվի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում։

 Դրանից հետո հանդիսատեսը կտեսնի առաջին ֆիլմը՝ «Վարձով կատուն»։ Հաջորդ օրերին կցուցադրվեն նաև «Շրջագայող սիրտը» և «Սերը դժվար է Օտակուի համար» ֆիլմերը։

 Փառատոնի հաջորդ կանգառները կլինեն Կապանը՝ հոկտեմբերի 23-ին (S’Unique կինոթատրոն) և Դիլիջանը՝ հոկտեմբերի 30-ին (Թումո կենտրոն)։ Երկու քաղաքներում էլ կցուցադրվի «Վարձով կատուն» ֆիլմը։

Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են ճապոներենով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով, ինչը հնարավորություն կտա տարբեր լեզվային նախասիրություններ ունեցող հանդիսատեսին լիարժեք վայելել ցուցադրությունները։