Սոսո Պավլիաշվիլին հանվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակից»
10.10.2016,
20:41
Ադրբեջանը հանել է «սև ցուցակից» ռուս երգիչներ Տիմուր Տեմիրովի և Սոսո Պավլիաշվիլու անունները:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը հանել է «սև ցուցակից» ռուս երգիչներ Տիմուր Տեմիրովի և Սոսո Պավլիաշվիլու անունները, երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Հիկմետ Գաջիևը։
«Սև ցուցակում» ընդգրկված են այն օտարերկրացիները, ովքեր առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման այցելել են Ղարաբաղ։ Նրանց համար մուտքն Ադրբեջան արգելված է։
«Նրանք (երգիչները` խմբ.) նամակով դիմել են Ադրբեջանի ԱԳՆ։ Հարգանք են արտահայտել ադրբեջանցի ժողովրդի, մշակույթի և երաժշտության նկատմամբ, ցանկություն են հայտնել Բաքվում համերգ տալ։ Նրանց դիմումը քննարկվել է և որոշում է կայացվել նրանց անունները հանել «սև ցուցակից»»,– ասել է Գաջիևը։
Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկված են օտարերկրացի քաղաքագետներ, հայտնի քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ, նկարիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ տարբեր երկրներից։
Նրանց թվում են` Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդենովը, արևելագետ Եվգենի Սատանովսկին, բրիտանացի լեգենդար ռոք երաժիշտ, ով հայտնի է Deep Purple, Black Country Communion, Black Sabbath, Phenomena խմբերում իր ելույթներով, Գլեն Հյուզը, հայտնի տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և շվեյցարացի Կլոդ Նիկոլիեն, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Կերոլայն Քոկսը, հայտնի օպերային երգիչներ Մոնտսերատ Կաբալիեն և Լյուբով Կազարնովսկայան, ռուսաստանյան երգիչ Բեդրոս Կիրկորովը։ -0-