412.76
4.77
386.62
+17
Եղանակը Երևանում
Հայ

Շնորհակալություն Հայաստանի կինոակադեմիկոսներին վստահության համար. Ռուբեն Դիշդիշյան

21:25
03 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Երկրաշարժ» ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային կինոակադեմիային «Օսկարի» մրցանակաբաշխությանը ֆիլմն առաջադրելու համար:

«Ընկերներ, սա աներևակայելի լուր է: Հայաստանի ազգային կինոակադեմիան «Երկրաշարժ» մեր ֆիլմն առաջադրել է Օսկարի: Մենք երջանիկ ենք: Շատ շնորհակալ ենք Հայաստանի կինոակադեմիկոսներին վստահության համար: Կփորձենք այն արդարացնել: Առջևում դեռ մեծ ճանապարհ ունենք, բայս սկիզբը դրվել է: Շատ շնորհակալություն ֆիլմի բոլոր ստեղծողներին և մասնակիցներին, ու հատկապես ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին»,- գրել է Դիշդիշյանը Facebook-ի իր էջում:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» 89-րդ մրցանակաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Բայց այս ժապավենից, մասնագետների դատին էին հանձնվել Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» և Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակ»:

«Երկրաշարժ»-ի օգտին է քվեարկել կինոակադեմիայի 24 անդամներից ինը, նույնքան էլ՝ բոլորի դեմ: Վեցն իրենց ձայնը տվել են «Վերջին բնակչին»:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը պատմում է Հայաստանում 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ: Բնական աղետի ֆոնի վրա` ֆիլմը ներկայացնում է 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի (Վիկտոր Ստեփանյան) պատմությունը, որը հայտնվում է փրկարարական ջոկատում մի մարդու հետ, ում մեղքով տարիներ առաջ մահացել են նրա ծնողները: Վաղեմի ողբերգության մեղավորը 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյն է, որին ֆիլմում մարմնավորում է դերասան Կոնստանտին Լավրոնենկոն:

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թ.-ի փետրվարի 26-ին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ