Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
22.12.2023,
12:18
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայքլ Գուրջյանի «Amerikatsi» հայկական ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է Armenian Film Society –ին։
Ամեն տարի յուրաքանչյուր երկիր հնարավորություն ունի մեկական ֆիլմ ներկայացնել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը։ 1991 թվականից ի վեր Հայաստանը միայն 13 անգամ է ֆիլմեր ներկայացրել, որոնցից երկուսը (1991 և 2016 թվականները) որակազրկվել են պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
Հայկական ֆիլմերը նախկինում երբեք չեն ընդգրկվել շորթլիսթում կամ չեն առաջադրվել «Օսկարի» «Միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024թ. հունվարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով:
«Ամերիկացի» ֆիլմը Ժնևում կայացած Արևելյան կինոյի 18-րդ միջազգային փառատոնում արժանացել է «Արծաթե FIFOG 2023» գեղարվեստական ֆիլմերի մրցույթի մրցանակի։
Ֆիլմը ներկայացնում է հայ երիտասարդ Չարլիի պատմությունը, ով հրաշքով փրկվել է Հայոց ցեղասպանությունից և գաղթել ԱՄՆ, բայց հետո վերադարձել է Հայաստան։ Գլխավոր դերակատարը հենց ֆիլմի ռեժիսորն է՝ Մայքլ Գուրջյանը։–0–