Կայացավ Սրբուհի Սարգսյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2019»–ին

10.03.2019, 22:11
Կայացավ Սրբուհի Սարգսյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2019»–ին:
Կայացավ Սրբուհի Սարգսյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2019»–ին

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ երգի և տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին։

Հայաստանը մրցույթին կներկայացնի Սրբուհի Սարգսյանը` «Walking out» երգով։

Նրա թեկնածությունը հայտարարվել էր նախորդ տարվա նոյեմբերին Հանրայինի «Բարի երեկո» շոուի ժամանակ։

Սրբուհի Սարգսյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը կանցկացվի մայիսի 16–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։

Առաջին կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 14–ին։

«Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կկայանա Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 18–ին։ Իսրայելն այդ մրցույթն իր մոտ ընդունել է նաև 1979 և 1999 թվականներին։ -0-