Հայկական քրեական կատակերգություն ընկերության մասին, և ոչ միայն

15.09.2016, 20:21
«3+2 կգ» հայկական քրեական կատակերգությունը մեծ էկրաններ կբարձրանա Երևանում սեպտեմբերի 15–ից։

Հայկական քրեական կատակերգություն ընկերության մասին, և ոչ միայն
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «3+2 կգ» հայկական քրեական կատակերգությունը մեծ էկրաններ կբարձրանա Երևանում սեպտեմբերի 15–ից։

«Դա քրեական կատակերգություն է, գեղեցիկ ուղերձ երիտասարդությանը, որ նա չընկղմվի կեղտոտ, քրեական խաղերի մեջ։ Ֆիլմի սցենարը շատ հետաքրքիր է։ Չնայած, որ այն նախատեսված է 16+ տարիքային կատեգորիայի համար, այն հանգիստ կարելի է դիտել ընտանիքով, որովհետև ֆիլմը դաստիարակչական սյուժե ունի»,– մամուլի ասուլիսում ասաց ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Կորյուն Մայիլը։

Ֆիլմը, ռեժիսորի խոսքով, պատմում է ժամանակակից իրականության մասին և երիտասարդներին ամենաբարդ կենսական խնդիրների լուծման ճիշտ լուծումներ կհուշի։

Ֆիլմի գլխավոր հերոսները երեք ընկերներ են, որոնց շուրջ ծավալվում է սյուժեի ամբողջ գիծը։ Նրանց հիմնական կոչը թմրանյութերից հեռու մնալն է։

«Ֆիլմի անվանումը, նախևառաջ, ասոցացվում է «3+2» խորհրդային հայտնի կատակերգության հետ, բայց դա զուտ համընկնում է։ Թիվը նշանակում է` երեք ընկերներ և երկու կիլոգրամ»,– ասաց ռեժիսորը, ավելացնելով, որ հիմնական շեշտը դրվել է գլխավոր հերոսների հումորի վրա։

Մայիլն ավելացրեց, որ «3+2 կգ» կատակերգությունը կցուցադրվի նաև Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում, Ռուսաստանում և այն քաղաքներում, որտեղ հայկական խոշոր համայնքներ կան։

Կատակերգության գլխավոր դերակատարներից մեկը` դերասան Արման Նավասարդյանը, խոստովանեց, որ երկար ժամանակ երազում էր գործակցել Մայիլի հետ, և որ իր դերն իր սրտով է և, կարծես, գրվել է նրա համար։
«Ես այդքան էլ չէի խաղում այդ դերը... Վարքը, ընկերների նկատմամբ վերաբերմունքը, իմ հերոսի ինքնարտահայտման ձևերը շատ մոտ են ինձ։ Այդ ֆիլմին մեծ հաճույքով եմ մասնակցել, իսկ երբ ինչ–որ բան սիրով ես անում, արդյունքը չի կարող վատը լինել»,– ասաց նա։

Կատակերգությունում նկարահանվել են Արման Գևորգյանը, Սարգիս Գրիգորյանը, Աննա Մարտիրոսյանը, Արա Սարգսյանը, Մխիթար Ավետիսյանը և այլք։ Կոմպոզիտորն Արմեն Թադևոսյանն է։ -0-