Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2026»–ին
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը և ևս 34 երկիր կմասնակցեն «Եվրատեսիլ 2026» 70-րդ հոբելյանական մրցույթին, որը կանցկացվի հաջորդ տարվա մայիսին Վիեննայում։
Շոուին իրենց մասնակցությունը հաստատած երկրների մասին տեղեկատվությունը հրապարակվել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) պաշտոնական կայքում։
Սա «Եվրատեսիլի» մասնակիցների ամենափոքր թիվն է 2004 թվականին կիսաեզրափակիչների համակարգի ներդրումից ի վեր։
35 պետություններից հինգը՝ Ավստրիան (հյուրընկալող երկիրը), Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան (հիմնադիրների քառյակը), ավտոմատ կերպով որակավորվել են մեծ եզրափակիչ, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 16-ին։
Մնացած երկրները կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար երկու կիսաեզրափակիչներից մեկում՝ մայիսի 12-ին և 14-ին։ Կիսաեզրափակիչների վիճակահանությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 12-ին։

