«Եվրատեսիլ 2016»-ի հաղորդավարը երգեց 2009 թ.-ի հայ մասնակիցներ Արշակյան քույրերի երգը

15.05.2016, 01:01
«Եվրատեսիլ 2016»-ի հաղորդավար Մոնս Սելմերլևը միջազգային երգի մրցույթի եզրափակիչի ժամանակ երգել է քույրեր Ինգա և Անուշ Արշակյանների երգը:
«Եվրատեսիլ 2016»-ի հաղորդավարը երգեց 2009 թ.-ի հայ մասնակիցներ Արշակյան քույրերի երգը
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2016»-ի հաղորդավար Մոնս Սելմերլևը Ստոկհոլմում անցկացվող միջազգային երգի մրցույթի եզրափակիչի ժամանակ երգել է քույրեր Ինգա և Անուշ Արշակյանների երգը, ովքեր ներկայացնում էին Հայաստանը 2009 թ.-ի «Եվրատեսիլին»: Երգը կոչվում էր «Ջան-ջան»:

Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2016»–ի եզրափակչում>>

Եզրափակչին մասնակցեցին 26 կատարողներ` երկու կիսաեզրափակիչների 10–ական հաղթողներ, ինչպես նաև ընդունող երկրի` Շվեդիայի և մրցույթի հիմնադիրների ու գլխավոր հովանավորների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Եվ այսպես, եզրափակչում վիճակահանության արդյունքներով բեմ դուրս եկան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ներկայացուցիչները։ 
«Եվրատեսիլ 2016» մրցույթն այս տարի անցկացվում է Ստոկհոլմի «Գլոբեն» արենայում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով: -0-