Թուրքմենստանի դեկորատիվ–կիրառական արվեստի և թանգարանային արժեքների ցուցահանդես է բացվել հինգշաբթի Երևանում

26.03.2015, 18:19
Թուրքմենստանի դեկորատիվ–կիրառական արվեստի և թանգարանային արժեքների ցուցահանդես է բացվել հինգշաբթի Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ազգային ստեղծագործության կենտրոնում  Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում։
Թուրքմենստանի դեկորատիվ–կիրառական արվեստի և թանգարանային արժեքների ցուցահանդես է բացվել հինգշաբթի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքմենստանի դեկորատիվ–կիրառական արվեստի և թանգարանային արժեքների ցուցահանդես է բացվել հինգշաբթի Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ազգային ստեղծագործության կենտրոնում  Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում։

«Ցուցահանդեսին ներկայացված են ձեռագործ գորգեր, գոբելեն, գեղանկարչություն, զարդեր և թուրքմեն վարպետների այլ հետաքրքիր աշխատանքներ»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Թուրքմենստանի մշակույթի նախարարության միջազգային բաժնի պետի տեղակալ Բելգել Բաբաևան։

Նա նշեց, որ Հայաստանի բնակիչների համար ցուցահանդեսը շատ հետաքրքիր կլինի, քանի որ, չնայած ժողովրդական ստեղծագործության նմանությանը, թուրքմեն ժողովրդական արվեստում, ինչպես և հայկականում, կան նրբություններ և առանձնահատկություններ։

«Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ համերգ Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման պատվին, որտեղ ելույթ ունեցան արվեստի թուրքմեն վարպետներ։ Այդ միջոցառումներն անցկացվում են նաև Թուրքմենստանում Չեզոքության և Խաղաղության տարվա (նվիրված չեզոքության 20–ամյակին) շրջանակում»,– ասաց Բաբաևան։ 

Նրա խոսքով`  նաև Գյումրիում և Վանաձորում համերգներով հանդես կգան «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվագլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական համույթը։

Մշակույթի օրերի շրջանակում մարտի 26–ին համերգային ծրագիր կներկայացվի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 28–ին` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Նախատեսված է նաև մանկական աշխատանքների ցուցահանդես, որի արդյունքները կհրապարակվեն մարտի 29–ին։

Նախագիծը կազմակերպվել է ՀՀ–ում Թուրքմենստանի դեսպանատան կողմից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ –0–