Մեկնարկում է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը

21.11.2014, 14:28
Ուրբաթ Հայաստանում մեկնարկել է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային առաջին համաժողովը, հայտնում է հանրապետության մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Մեկնարկում է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ Հայաստանում մեկնարկել է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային առաջին համաժողովը, հայտնում է հանրապետության մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Համաժողովի շրջանակում առաջին միջոցառում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում անցկացվելիք «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղանն է: Միջոցառմանը մասնակցում են երկու երկրների մշակույթների նախարարության ներկայացուցիչներ և տարբեր ոլորտների արվեստի գործիչներ։

Նույն օրվա երեկոյան կանցկացվի «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» խորագրով ցուցահանդեսի բացումն Արամ Խաչատրյան տուն թանգարանում։  Կցուցադրվեն Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ։  Ցուցահանդեսի հյուրերը նաև կմասնակցեն դասական երաժշտության համերգին։

Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն Հայաստանի պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես, Սբ. Էջմիածին համալիրի, «Մատենադարան» հնագույն ձեռագրերի ինստիտուտի, Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանի, Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի այցելություններ։ -0-